Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հրավիրում է բոլորին միանալ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ լսելու հույսի և նորոգման ոգեշնչող ուղերձներ կենդանի մարգարեներից և առաքյալներից Եկեղեցու գալիք գերագույն համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա 2023թ. ապրիլի 1-2-ին՝ շաբաթ և կիրակի օրերին:
Այս կրոնական հեռարձակումը օգնում է անհատներին սովորել Հիսուս Քրիստոսի մասին, ամրացնել իրենց անձնական հարաբերությունները Փրկչի հետ և զգալ խաղաղությունը, հույսն ու ուրախությունը, որոնք գալիս են Նրան հետևելուց: Բոլոր Վերջին Օրերի Սրբերին, Եկեղեցու ընկերներին և ուրիշներին խրախուսում և հրավիրում ենք մասնակցելու համաժողովին, որը տեղի կունենա Ծաղկազարդի տոնի շաբաթ և կիրակի օրերին:
«Գերագույն համաժողովը հնարավորություն է տալիս ստանալ անձնական հայտնություն, երբ Եկեղեցու բարձրագույն ղեկավարները խորհուրդ և ուղղորդում են տալիս», - գրել է Եկեղեցու Առաջին Նախագահությունը: «Մենք խրախուսում ենք անդամներին լսել, ուսումնասիրել, խորհել և կիրառել տրված խորհուրդները»:
Համաշխարհային հեռարձակումը իրականացվում է ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի Համաժողովների կենտրոնից և բաղկացած է հինգ եզակի, երկու ժամ տևողությամբ ընդհանուր նիստերից, որոնք հեռարձակվում են երկու օրվա ընթացքում՝ բոլոր լսարանների համար: Ժամերը նշված են ԿԵԱԺ-ով (CEST)` Կենտրոնական Եվրոպայի ամառային ժամանակով:
Շաբաթ, 1 ապրիլի, 2023
Շաբաթ, 1 ապրիլի 18:00 (6 p.m.) ԿԵԱԺ (CEST) - Շաբաթօրյա առավոտյան նիստ
Շաբաթ, 1 ապրիլի 22:00 (10 p.m.) ԿԵԱԺ (CEST) - Շաբաթօրյա ցերեկային նիստ
Կիրակի, 2 ապրիլի, 2023
Կիրակի, 2 ապրիլի 14:00 (2 p.m.) ԿԵԱԺ (CEST) - Կիրակնօրյա ցերեկային նիստ
Կիրակի, 2 ապրիլի 18:00 (6 p. m.) ԿԵԱԺ (CEST) - Կիրակնօրյա ցերեկային նիստ
Կիրակի, 2 ապրիլի 22:00 (10 p.m.) ԿԵԱԺ (CEST) - Կիրակնօրյա ցերեկային նիստ
Համաժողովների կենտրոնում գերագույն համաժողովի նիստին մասնակցելու մասին տեղեկությունների համար տե՛ս Temple Square Live Events էջը:
Ինչպե՞ս դիտել կամ լսել ուղիղ եթերում
Համաժողովի բոլոր նիստերը ուղիղ հեռարձակվելու են ChurchofJesusChrist.org կայքի live broadcasts էջում՝ ավելի քան 70 լեզուներով: Դիտողները կարող են նաև դիտել և լսել General Conference YouTube channel-ով, Gospel Library հավելվածով և այլ ռադիո, հեռուստատեսային, արբանյակային ու թվային ալիքներով:
Ինչպե՞ս դիտել կամ լսել ավելի ուշ
Հեռարձակումից հետո ուղերձները հասանելի կլինեն տեքստային, աուդիո և վիդեո ձևաչափերով բազմաթիվ ալիքներով՝ ըստ պահանջի դիտելու և ուսումնասիրելու համար: Այդ ալիքները ներառում են՝ Gospel Library, Gospel Media, General Conference YouTube channel, General Conference podcast և Church magazines աղբյուրները:
Ինչպես պատրաստվել գերագույն համաժողովին
Օգնեք երեխաներին և երիտասարդներին պատրաստվել դիտելու գերագույն համաժողովը General Conference Activities for Children and Youth-ում:
Լրացուցիչ նյութեր
Այս նյութերից մի քանիսը կարող են հասանելի լինել միայն ընտրված լեզուներով: