Նորություններ

Եկեղեցու առաջնորդները համաշխարհային համաժողովի ժամանակ կոչ են հղում՝ մյուսներին ոգեշնչելու, զորացնելու և ամրացնելու։

Տոնելով սուրբ Զատիկի շաբաթը, ապրիլի 1-2-ին միլիոնավոր մարդիկ աշխարհի տաբեր վայրերում հավաքվել էին՝ մասնակցելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կիսամյա գերագույն համաժողովին։ Հինգ նիստերի ժամանակ, որոնք հեռարձակվեցին ուղիղ եթերով 70 լեզուներով, համաշխարհային եկեղեցու ղեկավարները դիմեցին անդամներին և ընկերներին Հիսուս Քրիստոսի մասին ուղերձներով։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Գարի Ի․ Սթիվենսոնը բացեց համաժողովը, մեջբերելով Նոր Կտակարանի գիտակ՝ անգլիացի Ն․ Թ․ Րայթի խոսքերը, հրավիրելով տոնել Զատիկը նոր և ստեղծագործ եղանակներով՝ արվեստի, գրականությնա, մանկական խաղերի, պոէզիայի, երաժշտության, պարի, փառատոնների և հատուկ համերգների միջոցով, քանզի այն մեր ամենանշանակալից տոնակատարությունն է։ Նա ավելացրեց, որ առանց Զատիկի մենք չունենք Նոր Կտակարան և՝ քրիստոնեություն։

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոննի Հ․ Քորդոնն ասաց, որ իրական ուրախությունը կախված է մեր պատրաստակամությունից՝ Քրիստոսին ավելի մոտենալու և անձնական վկայություն ստանալու միջոցով այն մասին, որ Նա է անձամբ մեր Փրկիչը։

Շաբաթ ցերեկային նիստի ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը խրախուսեց ծնողներին օգնել իրենց զավակներին կառուցել հավատք առ Հիսուս Քրիստոս, սիրել Նրա ավետարանը և պատրաստվել ողջ կյանքում ճիշտ ընտրություններ կատարելուն։ Նա կրկին հավաստիացրեց, որ Աստված սիրում է մեզ և միշտ կանգնած է ընտանիքների կողքին։

Կիրակի առավոտյան նիստի ժամանակ Սփոփող միության գերագույն նախագահ Կամիլ Ն․ Ջոնսոնը ունկնդիրներին խրախուսեց սփոփանք գտնել Հիսուս Քրիստոսում, ով կարող է թեթևացնել և բարձրացնել մեր բեռները։ Սփոփող միությունը Եկեղեցու կանանց կազմակերպությունն է։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը եզրափակեց կիրակի առավոտյան նիստը խնդրանքով՝ դառնալ խաղարարներ և հարգել մյուսներին։ Աշխարհում, ուր մեծապես տարածված է գռեհիկությունը, սխալներ որսալը և չարախոսությունը, պետք է աշխատել հետևել Փրկչին՝ մյուսների հանդեպ բարի լինելով։ Նախագահ Նելսոնն ուսուցանեց, որ գթությունն է բնորոշում խաղարարին, և որ դա հակառակության հակաթույնը։

Համաժողովի ժամանակ Եկեղեցու անդամները նաև հաստատեցին ղեկավարների շրջանակում կատարված փոփոխությունները։ Կանչվեցին հինգ նոր գերագույն իշխանավոր յոթանասունականներ, որոնց թվում էին Երեց Ալեն Թ․ Ֆիլիփսը Քենտից, Անգլիա, և Երեց Քրիստոֆ Գ․ Գիրո-Քերիերը՝ Լիոնից, Ֆրանսիա։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յոթանասունականները ծառայում են որպես վկաներ և աջակցում են Տասներկու Առաքյալներին՝ Եկեղեցին կառուցելու և բոլոր գործերը կարգավորելու հարցում։

Կիրակի ցերեկային նիստի ժամանակ՝ համաժողովի ավարտին նախագահ Նելսոնը հայտարարեց աշխարհի տարբեր վայրերում 15 նոր տաճարների կառուցման մասին, որոնցից մեկը գտնվում է Համբուրգում, Գերմանիա։ Այն կդառնա Գերմանիայում երրոդ տաճարը՝ Ֆրանկֆուրտի և Ֆրայբերգի տաճարներից հետո։

Եվրոպայում կա 14 տաճար, վեց լրացուցիչ տաճարների մասին հայտարարվել է վերջին համաժողովների ժամանակ։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.