EasterConcert2023_01_230327_v1.png
Նորություններ

Սուրբ Զատիկին նվիրված նոր «Քավիչը» համերգն այժմ հասանելի է առցանց

Համերգի կհեռարձակումը հասանելի կլինի մինչև ապրիլի կեսերը

Եվրոպայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ներկայացնում է նոր «Քավիչը» առցանց համերգը, որը նվիրված է Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքին ու ծառայությանը:

Սուրբ Զատիկին նվիրված ծրագիրը վերնագրված է «Քավիչը» և ներառում է երաժշտություն Ջենի Օքս Բեյքերի համանուն ալբոմից: Այն ներկայացնում է եվրոպական արվեստագետների՝ Լեոնարդո Դա Վինչիի, Կարլ Բլոխի, Անժելիկա Կաուֆմանի, Հենրիխ Հոֆմանի, Ֆրանցիսկո դե Զուրբարանի, Բերտել Թորվալդսենի, Սայմոն Դյուիի և այլոց հայտնի քրիստոսակենտրոն արվեստի գործերը: Ծրագրի հաղորդավարը կլինի շվեդ հանդիսավար Լուի Հերեն՝ Դանիայի Ֆրեդերիկսբորգ ամրոցից, որտեղ գտնվում է հայտնի Կարլ Բլոխի պատկերասրահը:

Հեռարձակումն այժմ հասանելի է 2023 թվականի մարտի 26-ից սկսած՝ ըստ պահանջի դիտելու հետևյալ կայքերում և ալիքներում.

Եկեղեցու տեղական կայքում

YouTube

Facebook

Լեզուներ

Սուրբ Զատիկի նվիրված համերգը հասանելի է ամբողջ աշխարհում, որտեղ հասանելի է համացանցը: Հեռարձակումը հասանելի է անգլերենով, ինչպես նաև 31 այլ լեզուներով:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.