Նորություններ

«Ես մենակ չեմ». ինչպես բռնությունից վերապրածները բժշկում գտան հավատքի և ընկերակցության միջոցով

«Այս խմբերը պարզապես անուն չեն մեր եկեղեցիների հայտարարությունների տախտակի վրա: Դրանք իրական, կենդանի խմբեր են, որոնք ներկայացնում են իրական կարիք մեր աշխարհում»: Այս մեջբերումով կիսվել է Ֆրանսիայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի անդամ: Նա վերջերս մասնակցել է Եվրոպայում սեռական բռնության զոհ դարձած տղամարդկանց վերականգնման առաջին խմբին, որը կազմակերպվել էր եկեղեցու կողմից:

<p>Image 1</p>Download Photo

Այս առցանց խումբը 12 շաբաթ Ֆրանսիայի բազմաթիվ ցցերից հավաքեց Վերջին Օրերի Սրբերին՝ քննարկելու անցյալի տրավման հաղթահարելու ուղիները՝ առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի ավետարանով տեղեկացված սկզբունքներով և ուղղորդվելով անդամ կամավորների կողմից, որոնք հավատարմագրված թերապևտներ են: 12-շաբաթյա ծրագրի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց ստացած մխիթարությամբ և բռնությունների դեպքերից բժշկվելու համար այս եղանակի անհրաժեշտության մասին:

«Ես մտածում էի՝ արդյոք ես այստեղ տեղ ունեմ: Նաև մտածում էի, թե ինչ կգտնեմ այստեղ և ինչ ակնկալեմ», - ասաց մասնակիցներից մեկը: «Այս խումբը սիրո և աջակցության վայր է: Այն ավետարանի և Քրիստոսի սիրո դրսևորումն է»։

Նախքան վերականգնման խմբին մասնակցելը՝ մասնակիցները մոտիկից չէին ծանոթացել, բայց նրանք ավելի մտերմացան, երբ ամեն շաբաթ քննարկում էին տարբեր թեմաներ: Վերջին տարիներին Բարօրության և Ինքնապահովման Ընտանեկան Ծառայությունները Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանում բազմաթիվ ռեսուրսներ են տրամադրել՝ օգնելու տուժածներին, Եկեղեցու ղեկավարներին և անդամներին ավելի արդյունավետ կանխել սեռական բռնության դեպքերը և ծառայել նրանց, ովքեր տուժել են: Այս ռեսուրսները կարելի է գտնել հատուկ տեղեկատվական կայքէջում (landing page), որը պատրաստվել է Եկեղեցու Բարօրության և «Ինքնապահովման ծառայություններ Եվրոպայի համար» կառույցի կողմից՝ LifeHelpEurope.org կայքում: Կայքում կարող եք գտնել հատուկ ռեսուրսներ, որոնք նախատեսված են յուրաքանչյուր եվրոպական երկրի համար, ինչպես նաև հնարավորություն, որ տուժածները միանան վերականգնման խմբին իրենց լեզվով:

Խմբում ընդգրկված էին տարբեր տարիք, ծագում և հեռանկար ունեցող անդամներ, բայց նրանք ընդհանուր եզրեր գտան իրենց փորձառությունների և Հիսուս Քրիստոսի բժշկող զորության միջոցով: Ծրագրված ժամանակի ավարտին մասնակիցներն ասացին, որ իրենք պատրաստ չէին այդ քննարկումներին, որոնք , ի վերջո, միավորեցին իրենց, և որ նրանք կշարունակեն շփումները սկզբնական ծրագրված 12 շաբաթից հետո:

«Մեր բոլորի միջև կապ է հաստատվել։ Հիշում եմ, որ առաջին հանդիպմանը բոլորը մի քիչ ամաչկոտ էին, իսկ հիմա՝ մեր վերջին նիստից հետո դժվար է պատկերացնել, որ մենք բաժանվելու ենք», - ասել է մասնակիցներից մեկը: «Ես մեծ սեր զգացի։ Ես զգացի, որ ինձ լսում են: Այս անխախտելի կապն արդեն ստեղծվել է, և այն հնարավոր չէ խախտել: Այս խումբը չափազանց կարևոր է և թույլ է տալիս բոլորիս միասին վերակառուցել ինքներս մեզ»։

Շատ տուժածներ միայնակ են բախվում այդ մարտահրավերներին և հաճախ, նաև որպես անհատ, նրանց ցուցաբերվում է մասնագիտական օգնություն, ինչպիսին թերապիան է: Տեղական ղեկավարների և Եկեղեցու Ընտանեկան Ծառայությունների նպատակն է օգնել զոհերին՝ բացահայտել ընդհանուր դժվարությունները հաղթահարելու համար ուրիշներին ապավինելու առավելությունները: Թեև ոչ մի իրավիճակ նման չէ մյուսին, խմբի մասնակիցներն արձագանքեցին միմյանց և գտան Աստվածաշնչում քննարկված սերը։

«Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք»։ Ա Հովհաննես 4.9

Մասնակիցներից մեկն ասաց. «Ես չէի գիտակցում, թե որքան շատ ունեի այս խմբի կարիքը: Նախկինում ես շատ էի աշխատել ինքս ինձ վրա, բայց այս խումբն օգնեց ինձ հասկանալ, թե որտեղից են ծագել իմ խնդիրներից ոմանք: Ես հասկացա, թե որքան շատ է իմ ապրած բռնությունն ազդել իմ կյանքի վրա, բայց նաև հասկացա, որ ես մենակ չեմ այս հարցում»։

Այս խմբի մեկ այլ նպատակ էր ավելի լավ ուսուցանել Եկեղեցու ղեկավարներին, որոնք ծառայում են տեղական համայնքներին և օգնում են բռնության ենթարկվածներին: Մոդերատորներն ու մասնակիցները կիսվեցին այն եղանակներով, որոնցով իրենց ղեկավարները կարող են ավելի լավ սպասավորել այդ տուժած մարդկանց, ինչպես օրինակ՝ խրախուսել մասնագիտական խորհրդատվությունը, ապահովել տուժածների հարմարավետությունը՝ չճնշելով նրանց, կանոնավոր շփում ունենալ և վստահ լինելով, որ նրանք գիտեն, որ սիրված են և միայնակ չեն: Վերջին հանդիպմանը խմբի մասնակիցներին խրախուսեցին հրավիրել իրենց համայնքի ղեկավարներին, ամուսիններին կամ աջակցող անձին՝ լսելու ծրագրի ընթացքում ձեռք բերված առաջընթացի մասին։ Եկեղեցու ղեկավարները հույս ունեն, որ այս խմբերը կշարունակեն գործել ամբողջ աշխարհում՝ աջակցելու բռնության զոհերին:

«Կան մեզ նման այլ տղամարդիկ, որոնք ապրել են այնպիսի բաներ, որոնք մենք հասկանում ենք», - կիսվել է մի մասնակից: «Մենք կարող ենք օգնել միմյանց և լույս սփռել այն ամենի վրա, ինչ մենք ապրել ենք: Եվ այդ լույսը սփռել ոչ միայն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում խավարում, այլև վառել խաղաղության և փոխըմբռնման լույսը»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.