Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հրապարակել է արտաքին տեսքի նկարը, որը ցույց է տալիս Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի ծրագրված նախագիծը:
Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այս տաճարի կառուցման մասին առաջին անգամ հայտարարեց 2022 թվականի ապրիլին: Բարսելոնայի (Իսպանիա) տաճարը կլինի երկրորդը երկրում, և դրա գտնվելու վայրը հրապարակվել է 2023 թվականի հունվարին:
Իսպանիայի առաջին՝ Մադրիդի տաճարը, նվիրագործվել է 1999 թվականին: Իսպանիայում ապրում են ավելի քան 63000 Վերջին Օրերի Սրբեր, և կան ավելի քան 135 հավաքատներ:
Տաճարները տարբերվում են Եկեղեցու հավաքատներից (հաղորդության սենյակ): Տեղական հավաքատներում բոլորը կարող են մասնակցել կիրակնօրյա երկրպագության ծառայություններին և այլ միջոցառումներին, որոնք տեղի են ունենում աշխատանքային օրերին: Տաճարների հիմնական նպատակն է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամները մասնակցեն սուրբ արարողություններին, որոնք հավերժ միավորում են ընտանիքները: