2023 թվականի օգոստոսին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարեց իր երեք ամսագրերին անվճար տպագիր բաժանորդագրություններ ստանալու մասին. «Լիահոնա» (չափահասների համար), «Երիտասարդներին զորացնելու համար» (12-ից 18 տարեկան երիտասարդների համար) և «Ընկեր» (երեխաների համար):

Magazines 01
Աշխարհասփյուռ ընտանիքները շուտով կկարողանան անվճար բաժանորդագրվել Եկեղեցու մեկ կամ բոլոր երեք ամսագրերին, որոնք ամեն ամիս ընդգրկում են անդամների պատմությունները, աջակցում են ավետարանի տնակենտրոն ուսումնասիրությանը և ներառում են Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամի նոր ուղերձը։2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.2023 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած Եկեղեցու հաշիվ ունեցող բոլոր մարդիկ՝ ինչպես անդամները, այնպես էլ ընկերները, յուրաքանչյուր ընտանիքի համար կարող են գրանցվել մեկ անվճար տարեկան բաժանորդագրության համար՝ Եկեղեցու մեկ կամ մի քանի ամսագրերի համար:
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Մենք ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսին, երբ տանը հետևողականորեն մասնակցում ենք ավետարանի ուսումնասիրությանը: Եկեղեցին ցանկանում է ավելի մեծ հասանելիություն տալ մարգարեների խոսքերին, և մենք ոգևորված ենք Եկեղեցու ամսագրերի տպագիր օրինակները անվճար հասանելի դարձնելու համար»:
Վերջին տարիներին Եկեղեցու ամսագրերը զգալի փոփոխությունների են ենթարկվել՝ աջակցելով տարբեր տարիքային խմբի անդամներին Հիսուս Քրիստոսի ավետարանով սովորելու և ապրելու իրենց ջանքերում: Այս ամսագրերն այժմ հասանելի են 50 լեզուներով ինչպես տպագիր, այնպես էլ թվային ձևաչափերով: Լրացուցիչ լեզուներ հասանելի են թվային տարբերակով:
Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանի նախագահությունը խրախուսում է բոլորին օգտվել այս հնարավորությունից. «Մեր աղոթքն է, որ երբ մարգարեների խոսքերը և Սրբերի վկայությունները հասանելի լինեն յուրաքանչյուր տանը, մեր ընտանիքները կարողանան ավելի մոտենալ միմյանց, կապված լինել Քրիստոսին արարողությունների և ուխտերի միջոցով և ստանալ ուրախության լիությունը»:
Եկեղեցու անվճար ամսագրերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։