Երեց Մ. Ռասսել Բալլարդը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ է: 1985թ. հոկտեմբերի 6-ից նա ծառայում է որպես Առաքյալ, ճանապարհորդելով աշխարհով մեկ, Եկեղեցու անդամներին ուսուցանելով և վարելով աշխարհում Եկեղեցու ամենօրյա գործերը:
-
ElderBallard.jpg
-
PA_Leaders_Quorum12_0904.jpg
-
elder-Ballard-newsbio-GC-Oct-2010-with-wife.JPG
-
Ballard_satpm_april11.jpg
-
StateSecretariat3-apostletravel.JPG
| 1 / 2 |
Նա ծնվել է 1928թ. հոկտեմբերի 8-ին, Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, Մելվին Ռ. և Ջերալդին Սմիթ Բալլարդների ընտանիքում: Կրթությունը ստացել է Յուտայի Համալսարանում:
Երիտասարդ տարիքում նա ծառայել է Անգլիայի միսիայում, որպես միսիայի նախագահության խորհրդական: Երկու անգամ ծառայել է որպես եպիսկոպոս:
1974թ. նա կանչվել է ծառայության որպես Կանադա Տորոնտո Միսիայի նախագահ, մինչև 1976թ. ապրիլին Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը: Որպես Յոթանասունի անդամ նա ղեկավարել և վերապատրաստել է ղեկավարների` իրեն հանձնարարված աշխարհագրական տարածքներում: Հետագայում՝ 1980թ. փետրվարից մինչև 1985թ. հոկտեմբերը, նա ծառայել է Յոթանասունի Նախագահության անդամ, ղեկավարելով Եկեղեցու Յոթանասունի Քվորումները: Իր ծառայության մեծ մասը կենտրոնացած է եղել միսիոներական աշխատանքի վրա:
Երեց Բալլարդը նախքան որպես լիաժամկետ Եկեղեցու ղեկավար կանչվելը, ունեցել է բաժնեմասեր, ավտոմեքենաների, անշարժ գույքի և ներդրումային բիզնեսներում: Նա ծառայել է Եկեղեցու և քաղաքացիական բազմաթիվ հանձնաժողովներում և խորհուրդներում:
1951թ. օգոստոսի 28-ին նա Սոլթ Լեյք Տաճարում ամուսնացել է Բարբարա Բոուենի հետ: Նրանք ունեն երկու որդի և հինգ դուստր: