Նորություններ

Վերջին Օրերի Սրբերը Երևանում
անցկացրեցին միջոցառում

Վերջին Օրերի Սրբերը Երևանում անցկացրեցին միջոցառում:

Միջոցառման նպատակն էր պատրաստել փոքր նվերներ, բաժանելու անծանոթ մարդկանց: 

Մասնակիցները մեծ խաղաղություն և ուրախություն զգացին կիսվելով այդ փոքր նվերներով, որը նաև ուրախություն պարգևեց մարդկանց:

 

«Լուսավորի՛ր աշխարհը» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը , որն անցկացվում է արդեն երկրորդ տարին, կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհքի լույսի» (Հովհաննես 8.12) փառաբանման և տարածման վրա: Փրկիչը հայտարարել է․ «Դուք աշխարհի լույսն եք» (Մատթեոս 5.14): 

Նախատեսված են ավելի քան 90 միջոցառումներ քաղցածներին կերակրելու համար Միացյալ Նահանգներում և Կանադայում, ընդգրկելով մասսայական բնույթ կրող և անհատական ծառայության դեպքեր: Նախաձեռնությունը ամբողջ աշխարհում կաջակցի նաև 28 տեղական ծառայության միջոցառումների: Ծրագրում ընդգրկված են՝ Սուրբ Ծննդյան տոպրակների պատրաստում Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի որբանոցների համար և սննդի, հագուստի, մաքրող միջոցների մատակարարում Ֆլորիդա, Նովա Սքոտիա և այլ վայրեր:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.