Նորություններ

Հատուկ հրավեր հունվարի 16-ի համար

   Հատուկ հրավեր հունվարի 16-ի համար (հինգշաբթի) 

 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ամբողջ աշխարհում հրավիրում ենք ունկնդրելու Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ուղերձը, որն ուղիղ եթեր կհեռարձակվի 2018 թվականի հունվարի 16-ին Լեռնային ստանդարտ ժամանակով (ԼՍԺ) ժամը 9:00-ին։ Ուղերձը կհաղորդվի 29 լեզուներով Եկեղեցու բոլոր ալիքներով՝ ուղիղ հեռարձակմամբ, համացանցով և սոցիալական լրատվամիջոցներով։ Նախագահ Նելսոնի ուղերձից հետո՝ ԼՍԺ-ով ժամը 10:00-ին տեղի կունենա մամլո ասուլիս: 

Տեղեկություն հեռարձակման մասին

Այս ուղերձը ուղիղ եթեր կհեռարձակվի LDS.org-ում և Եկեղեցու արբանյակային համակարգով (սեբուանո, չինարեն - կանտոներեն և մանդարին, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, մոնղոլերեն, նորվեգերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սամոերեն, շվեդերեն, թագալոգ, թաիթերեն, թայերեն, թոնգան, իսպաներեն, ուկրաիներեն և ԱՆԼ), անգլերեն ենթագրերով՝ Mormon Channel-ով, Canal Mormón-ով (իսպաներեն), MormonNewsroom.org-ով, KSL TV,  KSL TV app, BYUtv, BYUtv Global, KBYUtv Eleven և BYUtv International-ով։  Ի լրումն, ձայնահեռարձակումներ կկատարվեն KSL Radio և BYU Radio ալիքներով։ 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.