Թեմա

Սաղմնային ցողունային բջիջների հետազոտություն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը դեռ չի դիրքորոշվել գիտա-հետազոտական նպատակներով սաղմնային ցողունային բջիջների կիրառման ուղղությամբ: Դիրքորոշման բացակայությունը չպետք է դիտվի որպես օժանդակություն կամ ընդդիմություն Եկեղեցու անդամի որևէ հայտարարության, լինեն նրանք դեմ, թե կողմ սաղմնային ցողունային բջիջների հետազոտությանը: