Թեմա

Համասեռամոլություն

Անդրադառնալով համասեռամոլությանը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համարում է, որ համասեռամոլությունը զգայուն հարց է, որը պահանջում է բարություն, կարեկցանք և հասկացողություն: mormonsandgays.com վեբկայքը ձգտում է Եկեղեցու ղեկավարների և անդամների մասնակցությամբ հարցազրույցների և տեսանյութերի միջոցով վեր հանել համասեռամոլության խնդիրը, ինչ վերաբերում է անհատներին և ընտանիքի տուժած անդամներին: Հայտարարությունները և պատմությունները շեշտում են միմյանց սիրելու Քրիստոսի պատվիրանի կարևորությունը և վերահաստատում են Եկեղեցու դիրքորոշումը:

Եկեղեցու վարդապետական դիրքորոշումը հստակ է` սեռական ակտիվություն պետք է դրսևորվի միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Ինչևէ, դա երբեք չպետք է օգտագործվի որպես չարակամության համար արդարացում: Հիսուս Քրիստոսը, որին մենք հետևում ենք, հստակորեն, սակայն ոչ կոպտորեն, հանդիմանել է սեռական անբարոյականությունը: Նա միշտ փորձել է բարձրացնել մարդուն, ոչ թե տապալել գետնին:I

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատում է մարդու սեռական կյանքին և սեռին վերաբերող վարդապետությունների կենտրոնական դերը, ինչպես նաև ամուսնության, որպես տղամարդու և կնոջ միության, սրբությունը և կարևորությունը: [ii] Ինչևէ, Եկեղեցին հաստատապես հավատում է, որ բոլոր մարդիկ Աստծո հավասարապես սիրելի զավակներն են և արժանի են սիրալիր ու հարգալից վերաբերմունքի: Եկեղեցու առաքյալ Երեց Քուենթին Լ. Քուքն ասել է. «Որպես եկեղեցի, ոչ ոք չպետք է լինի առավել սիրելի և կարեկից: Եկեք լինենք սիրո, կարեկցանքի և օգնության հասնելու առումով առաջատար դիրքում: Թող որ մեր ընտանիքները չբացառեն կամ անհարգալից չվերաբերվեն նրանց, ովքեր նույն սեռի հանդեպ տածած իրենց զգացմունքների արդյունքում այլ ապրելակերպ են ընտրել»: [iii]

Ամուսնության աստվածային ինստիտուտը

Եկեղեցին տարբերակում է համասեռամոլությունը համասեռամոլ վարքից: Չնայած որ նույն սեռի հանդեպ զգացմունքներ և հավակնություններ պահապանելը ըստ էության մեղք չի հանդիսանում, համասեռամոլ վարքագիծը հակասում է «վարդապետական սկզբունքին, հիմնված սուրբ գրության վրա ... որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարևոր է Արարչի ծրագրում` Իր զավակների հավերժական ճակատագրի համար»:[iv]

Քանի որ Եկեղեցին հավատում է, որ ծննդաստեղծ սուրբ զորությունները «պետք է գործածվեն միայն օրինական ամուսնացած ամուսնու և կնոջ միջև, ... այլ սեռական հարաբերությունները, այդ թվում` նույն սեռի մարդկանց միջև, քայքայում է աստվածայնորեն ստեղծված ընտանիքի ինստիտուտը»: Ըստ այդմ, Եկեղեցին պաշտպանում է այն չափանիշները, որոնք բնորոշում են ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն: Ինչևէ, «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը պաշտպանելը չի վերացնում Եկեղեցու անդամների քրիստոնեական պարտավորությունները, որոնք են` սիրալիրություն, բարյացակամություն և մարդասիրություն բոլորի հանդեպ»: V

Անհատի իրավունքներ

Տղամարդու և կնոջ միջև ամուսնության Եկեղեցու բնորոշումը «չի հաստատում և չի արդարացնում համասեռամոլների հանդեպ որևէ տեսակի թշնամություն»: vi Ընդհակառակը, Եկեղեցու շատ ղեկավարներ պարզորոշ խոսել են, որ բոլոր մարդկանց հանդեպ պետք է սեր և հարգանք տածել: Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) համասեռամոլ անդամներին ասել է. «Մեր սրտերը հասնում են ձեզ: Մենք հիշում ենք ձեզ Տիրոջ առաջ, մենք կարեկցում ենք ձեզ, մենք ձեզ համարում ենք մեր եղբայրներն ու քույրերը»: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը հաստատել է. «Մենք չենք մերժում ձեզ: ... Մենք չենք կարող մերժել ձեզ: ... Մենք չենք մերժի ձեզ, քանի որ սիրում ենք ձեզ»:

Եկեղեցին հանդես է գալիս որպես միասեռ զույգերի իրավունքների պաշտպան, ինչ վերաբերում է «հոսպիտալացմանը և առողջապահությանը, արդար բնակարանային և աշխատանքային իրավունքներին կամ կտակի իրավունքներին, որքանով որ դրանք չեն խախտում ավանդական ընտանիքի ամբողջականությունը կամ եկեղեցիների սահմանադրական իրավունքները»: vii Սոլթ Լեյք Սիթիում, օրինակ, Եկեղեցին աջակցել է վճիռներին, որոնք նպատակ են ունեցել պաշտպանելու գեյ բնակիչներին բնակարանային և աշխատանքնային խտրականությունից: viii

Սիրո ավետարան

Հիսուս Քրիստոսի ավետարանը հիմնված է սիրո, հարգանքի և ազատ կամքի վրա: Մորմոնները հավատում են, որ բոլոր մարդիկ ժառանգել են ուժեղ, թույլ կողմեր, մարտահրավերներ և օրհնություններ, և նրանց կոչ է արվում ապրելու Աստծո օգնությամբ և շնորհով, Հիսուս Քրիստոսի կողմից հայտնված սկզբունքներով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատում է, որ «Աստծո համընդհանուր հայրությունը և սերը պարտավորեցնում են մեզանից յուրաքանչյուրին բնական և ակնածալից ձևով ճանաչել մեր ընդհանուր մարդկային արժանապատվությունը: Մենք պետք է սիրենք միմյանց: Մենք պետք է միմյանց վերաբերվենք հարգանքով որպես եղբայրներ, քույրեր, և Աստծո զավակներ, անկախ նրանից, թե որքանով ենք տարբերվում միմյանցից»:ix

Նյութեր

  • Զրույցների հավաքածու Եկեղեցու ղեկավարների և մյուսների հետ համասեռամոլության թեմայի վերաբերյալ:
  • Հարցազրույց Երեց Դալլին Հ. Օուքսի և Լենս Բ. Վիքմանի հետ համասեռամոլության և միասեռ ամուսնության վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշման շուրջ:
  • Եկեղեցու պաշտոնական արձագանքը Մարդու Իրավունքների Քարոզարշավի կողմից առաջադրված խնդրագրին:
  • Ամուսնության աստվածային ինստիտուտը. Եկեղեցու կողմից առաջադրված փաստաթուղթ, որը ամուսնության կարևորության վերաբերյալ հասկացողություն է կերտում:
  • Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին: Այս հռչակագիրը, որը թողարկվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից 1995թ., շեշտում է ընտանիքի կարևորությունը:
  • Համասեռ ամուսնություն և օրինագիծ 8նյութերի ժողովածու, որը նպատակ ունի օգնել լրատվամիջոցներին, հասարակության և Եկեղեցու անդամներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասնակցությունը Օրինագիծ 8-ին սատարելու գործին:
  • Աստված սիրում է Իր զավակներին: բրոշյուրը լույս է տեսել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, որն անդրադառնում է համասեռամոլներին:


[ii] Երեց Քրիստոֆերսոն, մեջբերված` «Սիրեք միմյանց. Քննարկում համասեռամոլության մասին», mormonsandgays.com

[iii]Երեց Քուկ, մեջբերված` «Սիրեք միմյանց. Քննարկում համասեռամոլության մասին» mormonsandgays.com

[iv] «Առաջին Նախագահության հայտարարությունը միասեռ ամուսնության վերաբերյալ»: http://www.mormonnewsroom.org/article/first-presidency-statement-on-same-gender-marriage

[vi] Մորմոնական նորությունների էջ: «Եկեղեցին պատասխանում է միասեռ ամուսնության քվեարկություններին», http://www.mormonnewsroom.org/article/church-responds-to-same-sex-marriage-votes

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.