Տես նաև Համասեռամոլություն Թեմաների էջ
Համասեռամոլ ամուսնության շուրջ շարունակվող հանրային քննարկումները շատ հարցեր են առաջ քաշում լրատվամիջոցներից, ընդհանուր հանրությունից և Եկեղեցու անդամներից, թե որն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դիրքորոշումը հատկապես ամուսնական հարցի և ընդհանրապես համասեռամոլության վերաբերյալ:
Հետևյալ հարցազրույցը տեղի է ունեցել 2006թ. Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ` Երեց Դալլին Հ. Օուքսի և Յոթանասունի անդամ Երեց Լանս Բ. Վիքմանի հետ: Եկեղեցու այս տարեց ղեկավարները պատասխանել են Եկեղեցու հանրային կապերի անձնակազմի երկու անդամների հարցերին: Այդ հարցազրույցի տեքստը տրվում է ստորև, որը կօգնի պարզաբանել Եկեղեցու դիրքորոշումը այդ կարևոր, բարդ ու զգայուն հարցերի վերաբերյալ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Նախ մեր զրույցի սկզբում կբացատրե՞ք, թե ինչու է Եկեղեցու համար կարևոր համասեռամոլության և միասեռ ամուսնության վերաբերյալ այս ամբողջ հարցը:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Սա ավելի խորը հարց է, քան` արդյոք հասարակությունը չպետք է ավելի հանդուրժող գտնվի համասեռամոլ կենսակերպի հանդեպ: Վերջին տարիներին մենք ականատեսն ենք եղել, թե այդ կենսակերպի պաշտպանները որքան անողորմ ճնշում են գործադրում, որպեսզի նորմալ համարվի այն, ինչ նորմալ չէ, որպես սահմանափակ, սնապաշտ և ոչ խելամիտ բնորոշելով նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ: Նման պաշտպաններն առանց հապաղելու ցանկանում են օգտվել իրենց խոսքը և միտքն արտահայտելու ազատությունից, բայց նույնքան արագ քննադատում են իրենց այլախոհներին, նրանց հնարավորինս լռեցնելու համար կիրառելով` «հոմոֆոբիկ» պիտակը: Եթե առնվազն մեկ երկրում, որտեղ միասեռ ակտիվիստներն արժանացել են խոշոր զիջումների, մենք նույնիսկ ականատեսն ենք եղել այն երևույթի, որ եկեղեցու քահանային սպառնացել են բանտ նստեցնել, երբ նա քարոզել է ամբիոնից, որ համասեռամոլությունը մեղսավոր վարքագիծ է: Հաշվի առնելով այդ միտումները, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պետք է վարդապետական և սկզբունքային դիրքորոշում արտահայտի: Սա սոցիալական խնդրից վեր է, վերջապես դա կարող է լինել մեր ամենահիմնական կրոնական ազատությունների մի փորձություն, ուսուցանելու համար, թե մեր կարծիքով, ինչ է մեր Երկնային Հայրը ցանկանում մեզ ուսուցանել:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Եթե ասենք իմ 17-ամյա որդին գալիս է ինձ հետ զրուցելու և մեծ դժվարությամբ կիսվում է ինձ հետ ասելով, որ իր կարծիքով իրեն գրավում են տղամարդիկ, որ հետաքրքրված չէ և երբեք էլ հետաքրքրված չի եղել աղջիկներով: Եվ մտածում է, որ գուցե համասեռամոլ է: Նա ասում է, որ փորձել է զսպել այդ զգացմունքները, մնացել է ամուրի, սակայն գիտակցում է, որ այդ զգացմունքները կործանանար կլինեն ընտանիքի համար, քանի որ մենք միշտ խոսել ենք Եկեղեցում իր միսիայի, տաճարային ամուսնության և նման այլ բաների մասին: Նա պարզապես զգում է, որ այլևս չի կարող ապրել կեղծիքով, և այսպիսով նա գալիս է նման տխուր և ճնշված վիճակում: Որպես ծնող` ի՞նչ պետք է ես նրան ասեմ:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Դու իմ որդին ես: Դու միշտ կլինես իմ որդին, և ես միշտ պատրաստ եմ օգնել քեզ:
Մի կողմից զգացմունքների կամ հակումների, իսկ մյուս կողմից վարքի միջև տարբերությունը շատ հստակ է: Հակումներ ունենալը մեղք չէ, սակայն դրանց տրվելը հանգեցնում է այնպիսի վարքի, որը զանցանք է: Մեղքը գայթակղությանը տրվելն է: Գայթաղությունը յուրաքահատուկ բան չէ: Անգամ Փրկիչն է գայթակղվել:
Նոր Կտակարանը հաստատում է, որ Աստված մեզ պատվիրաններ է տվել, որոնք դժվար է պահել: Ա Կորնթացիս գլուխ 10, հատված 13-ում ասվում է. «Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. Բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ փորձվել նրանից վեր ինչին կարող եք դիմանալ: Նա փախուստի ելք էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել»:
Կարծում եմ, քեզ համար կարևոր է հասկանալ, որ համասեռամոլությունը, որի մասին դու խոսեցիր, իրավիճակ բնութագրող գոյական չէ, այլ զգացմունքները կամ վարքը բնութագրող ածական է: Ես քաջալերում եմ քեզ, որ պայքարում եա նման խնդիրների դեմ, որ քո մասին մտածես ոչ թե որպես մի «ինչ-որ բան», այլ որ դու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ես և իմ որդին ես, որը ունի խնդիրներ:
Ամեն ոք ունի խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Դուք մի որոշակի խնդիր նկարագրեցիք, որը շատ անհանգստացնող է: Այն տարածված է մեր հասարակության մեջ և նաև դարձել է քաղաքականացված: Սակայն դա տղամարդկանց և կանանց բազում խնդիրներից մեկն է, որի դեմ նրանք պայքարում են, և ես կոչ եմ անում ձեզ` փնտրել Փրկչի օգնությունը` դիմակայելու գայթակղությանը և զերծ մնալու վարքից, որը ձեզ կդրդի ապաշխարել կամ հարցականի տակ դնել Եկեղեցում ձեր անդամությունը:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Եթե ինչ-որ մեկն ունի խորը զգացում հակառակ սեռի հանդեպ, ամուսնության հնարավորություն կա: Եթե երիտասարդի կարծիքով ինքը համասեռամոլ է, ի՞նչ ենք մենք ասում նրան, ում չեն գրավում կանայք, արդյո՞ք նա իր հետագա կյանքում պարզապես պետք է մնա ամուրի:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Հենց դա ենք մենք ասում շատ անդամներին, ովքեր ամուսնանալու հնարավորություն չունեն: Մենք գտնում ենք, որ ցանկացած չամուսնացած մարդ պետք է մնա ամուրի:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որն այնքան հագեցած է սեքսուալությամբ, որը գուցե ավելի խնդրահարույց է այժմ, այն փաստի պառճառով, որ մարդը նայում է իր սեռական կողմնորոշումից այն կողմ, թե ով է ինքը: Կարծում եմ, ձեր որդուն կամ ցանկացած մեկին կասեի, որ սեռական կողմորոշման վրա կենտրոնանալու փոխարեն ձգտեն մեծացնել իրենց մտահորիզոնը: Կյանքում ձգտեն զարգացնել իրենց բնավորության, անհատականության և էության այլ կողմերը, որը դուրս է գալիս դրա սահմաններից: Չենք կարող հերքել, որ սեռական կողմնորոշումն անշուշտ տվյալ անձնավորության հիմնական հատկանիշն է, բայց ոչ միակը:
Ավելին, հակումներ ունենալը մարդուն չի որակազրկում Եկեղեցում մասնակցությունից կամ անդամակցությունից, բացի հնարավոր ամուսնությունից, որի մասին արդեն խոսեցինք: Սակայն անգամ դա, կյանքի լիարժեքության մեջ ինչպես մենք ենք հասկանում այն վերականգնված ավետարանի վարդապետությունների միջոցով, ի վերջո կարող է հնարավոր դառնալ:
Այս կյանքում, այնպիսի բաները, ինչպիսիք են Եկեղեցու ծառայությունը, ներառյալ միսիոներական ծառայությունը, այս ամենը հնարավոր է ցանկացած մարդու համար, ով հավատարիմ է ուխտերին և պատվիրաններին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Այսպիսով, դուք ասում եք, որ համասեռամոլ զգացմունքները վերահսկելի՞ են:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Այո, համասեռամոլ զգացմունքները վերահսկելի են: Գուցե, կա հակում կամ տրամադրվածություն նման զգացումների հանդեպ, որը ոմանց համար իրական է, իսկ ոմանց համար էլ` ոչ: Սակայն նման տրամադրվածությունից ծագում են զգացմունքներ, իսկ զգացմունքները վերահսկելի են: Եթե բավարարում ենք այդ զգացմունքները, դրանք մեծացնում են գայթակղության ուժը: Եթե տրվում ենք գայթակղությանը, մեղք ենք գործում: Դա նման է այն մարդու վարքագծին, ով տենչում է մեկ ուրիշի սեփականությանը և մեծապես գայթակղված է` գողանալու: Դա նման է այն մարդու վարքագծին, ով զարգացնում է ալկոհոլի համի զգացողությունը: Դա նման է այն մարդու վարքագծին, ով ծնվել է «պայթուցիկով», ինչպես մենք ենք ասում` արագ զայրանալու տրամադրվածությամբ: Եթե նրանք այդ տրամադրվածությունը չվերահսկեն, դա կվերածվի զայրույթի, իսկ զայրույթը կարող է հանգեցնել մեղսավոր և անօրինական վարքի:
Մենք այստեղ չենք խոսում յուրահատուկ խնդրի, այլ մահկանացու ընդհանուր վիճակի մասին: Մենք ստույգ չենք հասկանում «ինչու», կամ հակումների և տրամադրվածության սահմանը և այլն: Բայց մենք գիտենք, որ զգացմունքները և վարքը կարելի է վերահսկել: Մեղքի գիծն ընկած է զգացմունքի և վարքի միջև: Ողջախոհության գիծը ընկած է տրամադրվածության և զգացմունքների միջև: Մենք պետք է զսպենք զգացմունքները և փորձենք վերահսկել դրանք, զերծ մնալով մեղսավոր վարքից:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Կարծում եմ, մեր դարի կեղծ իմաստականություններից մեկն այն է, որ եթե մեկը ինչ-որ հակում ունի, այդ հակմանը հետևելն անխուսափելի է: Դա հակասում է մեր բուն էությանը, ինչպես Տերն է հայտնել մեզ: Մենք մեր վարքը վերահսկելու զորություն ունենք:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Եթե մենք դիտարկենք այն մարդուն, որը «պայթուցիկ» ունի, և նայենք նրա ծնողներին, ովքեր գուցե ևս շուտ են բռնկվում, ոմանք գուցե գեների ազդեցություն տեսնեն այստեղ:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Ոչ, մենք չենք ընդունում այն փաստը, որ պայմանները, որոնք մարդկանց խանգարում են հասնել իրենց հավերժական ճակատագրին, ծնվել են այդ մարդկանց մեջ առանց վերահսկվելու ունակության: Դա հակասում է Փրկության Ծրագրին, և դա հակասում է Աստծո արդարադատությանը և ողորմածությանը: Դա հակասում է Հիսուս Քրիստոսի ավետարանի ողջ ուսմունքին, որն արտահայտում է ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոի զորության և ողորմածության միջոցով և շնորհիվ մենք ուժ ունենք կատարելու ամեն ինչ: Այդ թվում` գայթակղությանը դիմակայելու ուժ: Դա նշանակում է` մաքառել այն ամենի հետ, ինչ ի ծնե ունենք, այդ թվում` ֆիզիկական կամ մտավոր արատները: Դրանցից ոչ մեկը չի կարող կանգնել մեր հավերժական ճակատագրի ճանապարհին: Այդ նույնը կարող ենք ասել տրամադրվածության, հակվածության կամ վարքի մասին, որին տրվելու դեպքում չենք կարող հասնել մեր հավերժական ճակատագրին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Դուք ասում եք, որ Եկեղեցին անպայման չէ, որ դիրքորոշում ունենա «դաստիարակության կամ էության» վերաբերյալ:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Այդտեղ է, որ իր դերն է խաղում մեր վարդապետությունը: Եկեղեցին չունի դիրքորոշում այդ տրամադրվածությունների կամ հակումների վերաբերյալ, այդ թվում` համասեռամոլության պատճառների վերաբերյալ: Դրանք գիտական հարցեր են, լինի էություն թե դաստիրակություն, դրանք հարցեր են, որոնց վերաբերյալ Եկեղեցին դիրքորոշում չունի:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Անկախ նրանից էությունն է, թե դաստիարակությունը, կարևոր հարց է ծագում, և իմ կարծիքով, էությունը կամ դաստիարակությունն է, որ հեռացնում է մարդուն սկզբունքներից, որոնց մասին այստեղ խոսեց Երեց Օուքսը: Ինչո՞ւ է մարդը համասեռամոլ ... ո՞վ կարող է ասել: Փաստն այն է, որ գիտենք, որ կարող ենք վերահսկել մեր վարքը, իսկ կարևորը` վարքն է:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Որևէ տեսակի բուժում արդյո՞ք օրինական գործընթաց է, եթե խոսում ենք վարքը վերահսկելու մասին: Եթե երիտասարդն ասում է. «Դե, ես իրականում ուզում եմ այդ զգացմունքները չլինեն ... Դրա համար ես ամեն ինչ կանեմ», արդյո՞ք օրինական է կիրառել որևէ տեսակի կլինիկական բուժում:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Դե, ճիշտ կլինի, որ տվյալ անձը բուժում ստանա: Իհարկե, Եկեղեցին դեմ չէ նմանատիպ բուժումներին: Տվյալ անձին խորհուրդ տվող ծնողի կամ խորհուրդ տվող Եկեղեցու ղեկավարի տեսակետից, կամ իր համասեռամոլությանը նայելող հենց այդ անձնավորության «Ի՞նչ կարող եմ անել այս հարցում ավետարանի ուսմունքները պահելու» տեսակետից, ոչ թե կարևոր է դրա կլինիկական կողմը, այլ ամենակարևորը գիտակցումն է, որ «ես ունեմ իմ կամքը: Ես ունեմ իմ ազատ կամքը: Ես ունեմ իմ ներքին ուժը, որ վերահսկեմ իմ արարքները»:
Չեմ ասում, որ ճիշտ չէ այդ հարցում կլինիկական օգնությունը, պարզելու համար, թե արդյոք հնարավո՞ր է ինչ-որ բան անել այդ հարցում: Այս հարցը հոգեբուժության և հոգեբանության մասնագետների քննարկելիք առարկան է: Իմ կարծիքով, դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ դեպքերում հնարավոր է եղել օգնել ինչ-որ մեկին փոխել իր կողմնորոշումը, իսկ որոշ դեպքերում էլ` ոչ: Եկեղեցու տեսակետից, մեր տեսակետից, մարդականց մասին մտահոգվելու առումով, մենք հիմնական ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե դրա վրա, այլ այլ հարցերի վրա:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Ամեն: Թույլ տվեք ավելացնել ևս մեկ միտք: Եկեղեցին հազվադեպ է արտահայտվում, թե բուժման որ մեթոդներն են ճիշտ, կամ որ բուժող բժիշկներին, հոգեբույժներին, հոգեբաններին դիմել և այլն:
Երկրորդը, տարբեր հոգեվիճակների կամ զգացմունքների հետ կապված չարաշահումներն են: Միտքս է գալիս դեպրեսիայի ժամանակ դեղորայքի չարաշահման օրինակը: Համասեռամոլության դեպքում նույն սեռի հանդեպ նողկանք առաջացնող բուժումները պարունակել են որոշ լուրջ չարաշահումներ, որոնք ժամանակի ընթացքում պարզել են մասնագետները: Չնայած մենք չունենք դիրքորոշում այն առումով, ինչ բժիշկներն են անում (բացառությամբ շատ-շատ հազվադեպ դեպքերում, արհեստական վիժեցումը կարող է դրա օրինակը լինել), մենք տեղյակ ենք, որ կան չարաշահումներ և պատասխանատվություն չենք ստանձնում այդ չարաշահումների համար: Թեպետ դրանք ուղղված են օգնելու մարդկանց, որոնց ցանկանում ենք, որ օգնեն, մենք չենք կարող հավանություն տալ կիրառվող տարատեսակ մեթոդներին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Արդյո՞ք հետերոսեքսուալ ամուսնությունը տարբերակ կարող է լինել համասեռամոլ զգացողություններ ունեցող մարդկանց համար:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Երբեմն մեզ հարցնում են, արդյոք ամուսնությունը կարող է միջոց հանդիսանալ այն զգացմունքների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ երևույթին ոմանք հավատացել են, որ դա կարող է միջոց լինել, իսկ գուցե Եկեղեցու որոշ ղեկավարներ են նույնիսկ խորհուրդ տվել, որ ամուսնությունը կարող է միջոց լինել նման զգացմունքների համար, Նախագահ Հինքլին հետևյալ հայտարարությունն է արել. «Ամուսնությունը չպետք է դիտարկել որպես թերապևտիկ քայլ այնպիսի խնդիրներ լուծելու համար, ինչպիսք են` համասեռամոլությունը կամ համասեռամոլ վարքը»: Ինձ համար, դա նշանակում է, որ մենք չենք կարող հանգիստ նայել, երբ վտանգվում է Աստծո դուստրերի կյանքը, ովքեր նման ամուսնություն են կնքում կեղծ պատրվակներով կամ իրենց համար անհայտ ամպի ներքո: Նման անկառավարելի խնդիր ունեցող մարդիկ չեն կարող ամուսնանալ բարեխիղճ ձևով:
Մյուս կողմից, ամուսնություն կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ մարդը մաքրվել է ամեն տեսակի զանցանքից և ցույց է տվել, որ կարող է հաղթահարել նման զգացմունքները կամ հակումները, դրանք թողնելով ետևում, և խորը զգացմունք է տածում Աստծո դստեր հանդեպ, ուստի ցանկանում է ամուսնանալ, երեխաներ ունենալ և վայելել հավերժության օրհնությունները:
Նախագահ Հինքլին ասել է, որ ամուսնությունը խնդիրներ լուծելու թերապևտիկ միջոց չէ:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Համասեռամոլության հետ մաքառող անձը կարող է տալ հետևյալ հարցը. «Արդյո՞ք սա մի բան է, որը հարատև ինձ հետ պետք է լինի: Ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ հավերժական կյանքի վրա: Եթե ինչ-որ կերպ հաղթահարեմ դա այս կյանքում, հայտնվելով վարագույրի մյուս կողմում, ինչպիսի՞ն կլինեմ ես»:
Ուրախությամբ կարող եմ ասել, որ համասեռամոլությունը գոյություն չի ունեցել նախաերկրային կյանքում և երբեք այն գոյություն չի ունենա հաջորդ կյանքում: Դա հանգամանք է, որը ինչ-որ պատճառներով, թվում է թե, վերաբերում է հենց հիմա մահկանացու կյանքին` մեր հավերժական գոյության նանովայրկյանում:
Համասեռամոլության հետ մաքառող մարդու համար լավ նորություն է հետևյալը` 1) «Դա մի բան է, որ հարատև չի լինելու ինձ հետ»: Ուղղակի ներկա վիճակ է: Ընդունում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար երբեմն դժվար է նայել ներկա իրավիճակից այն կողմ: Սակայն այնուամենայնիվ, եթե մահկանացու կյանքը համարենք ներկա, միայն այս ժամանակահատվածում: 2) Եթե կարողանամ արժանի ապրել այժմ, եթե հավատարիմ մնամ ավետարանի պատվիրաններին, եթե պահեմ ուխտերը, որ կապել եմ, ինձ էլ կվերաբերվեն վեհացման և հավերժական կյանքի օրհնությունները, որ Երկնային Հայրը պահել է Իր բոլոր զավակների համար: Իր ժամանակին իմը կլինի ամեն օրհնություն, այդ թվում` հավերժական ամուսնությունը:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Թույլ տվեք պարզապես մի բան ավելացնել: Հաջորդ կյանքում չի կարող լիարժեք ուրախություն լինել առանց ընտանիքի, ներառյալ` ամուսինը, կինը և սերունդները: Ավելին, մարդիկ կան, որ ուրախություն ունենան: Հավերժական հեռանկարում, համասեռ վարքը միայն կբերի վիշտ, թախիծ ու հավերժական հնարավորությունների կորուստ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Երեց Օուքս, մի փոքր առաջ խոսեցիք հետերոսեքսուալների և համասեռամոլների համար բարոյական նույն չափանիշի մասին: Ինչպե՞ս կպատասխանեիք նրան, ով կասեր ձեզ. «Ես հասկանում եմ, որ դա նույն չափանիշն է, սակայն արդյոք մի փոքր ավելին չե՞նք պահանջում համասեռամոլից»: Ակնհայտորեն կան հետերոսեքսուալ մարդիկ, ովքեր չեն ամուսնանա, սակայն ընդունում եք արդյոք, որ նրանք առնվազն ունեն «վաղը» իրենց երազների մարդուն հանդիպելու հույսը: Միշտ կա հույս, որ դա տեղի կունենա իրենց կյանքի ցանկացած պահին: Համասեռամոլ մարդը չի կարող այդ նույն հույսն ունենալ:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Անշուշտ կան տարբերություններ, սակայն հակադրությունը եզակի չէ: Կան հաշմանդամ մարդիկ, որոնց արատը խանգարում է նրանց ամուսնության որևէ հույս ունենալ, որոշ դեպքերում արդիական, իսկ որոշ դեպքերում էլ գործնական հույս: Ամուսնանալ չկարողանալու հանգամանքը լինելով ողբերգական, եզակի չէ:
Երբեմն ասվում է, որ Աստված չի կարող խտրականություն դնել անհատների մեջ այս պարագայում: Բայց կյանքը լի է ֆիզիկական արատներով, որոնք ոմանք կարող են համարել խտրականություններ, ընդհանուր կաթված կամ լուրջ հոգեկան խանգարում, երկուսն էլ կապ ունեն ամուսնության հետ: Եթե մենք հավատում ենք Աստծուն և հավատում ենք Նրա ողորմածությանն ու արդարադատությանը, չենք կարող ասել, որ դրանք խտրականություններ են, քանի որ Աստված խտրական չէ: Մենք չենք կարող դատել, թե ինչ է խտրականությունը: Մենք ապավինում ենք առ Աստված մեր հավատին և մեր լիակատար վստահությանը, որ Նա սիրոմ է Իր բոլոր զավակներին և ողորմած է Նրանց հանդեպ:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Իրականում, անկասկած կա տառապանք, երբ այս կյանքում ի վիճակի չես ամուսնանալ: Մենք կարեկցում ենք նրան, ով կրում է այդ տառապանքը: Ես կարեկցում եմ այն մարդուն, ով իր սրտում կրում է այդ տառապանքը: Բայց դա չի սահմանափակվում միայն համասեռամոլ մարդկանցով:
Մենք ապրում ենք եսակենտրոն դարում: Բնական է, որ ամեն ոք իր խնդիրները մեկ ուրիշի խնդիրներից համարում է ավելի բարդ: Կարծում եմ, որ երբ մեկը սկսում է այդպես մտածել, լավ կլինի, որ նայի իր շուրջը: Ինչպե՞ս կարող եմ ասել, որ մեկ ուրիշից ավելի հաշմանդամ եմ կամ ավելի շատ եմ տառապում:
Ես ունեմ հաշմանդամ դուստր: Նա գեղեցիկ աղջիկ է: Հաջորդ շաբաթ նա կլինի 27 տարեկան: Նրա անունը Քորթնի է: Քորթնին երբեք չի ամուսնանա այս կյանքում, նա թախիծով է նայում ամուսնացողներին: Նա կանգնում է իմ գրասենյակի պատուհանի առաջ, որը նայում է Սոլթ Լեյքի Տաճարին և նայում իրենց նորաթուխ ամուսինների հետ լուսանկարվող հարսներին: Մի անգամ նա անմիջապես գերվեց դրանով և տխրեց հասկանալով, որ դա իրեն չի սպասվում: Քորթնին ավելի շատ չի հարցրել, թե ինչու է նման պայմաններում ծնվել այս կյանքում, քան համասեռամոլը կհարցներ: Այնպես որ կան տարբեր տեսակի տառապանքներ, որ մարդիկ կարող են կրել, անգամ կապված ամուսնության այս հարցի հետ: Ինչին մենք անհամբեր սպասում ենք, և ավետարանի մեծ խոստումն այն է, որ անկախ մեր հակումներից այստեղ, ինչպիսի թերություններ էլ որ ունենանք, ինչ էլ որ խոչընդոտի մեր լիարժեք ուրախությանն այստեղ, մենք ունենք Տիրոջ հավաստիացումը տրված մեզանից յուրաքանչյուրին, որ դրանք ժամանակի ընթացքում կանցնեն: Պարզապես պետք է հավատարիմ մնալ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Երեց Վիքման, միսիոներական ծառայության մասին խոսելիս, դուք դա հնարավոր համարեցիք համասեռամոլ մարդու համար, եթե իհարկե վերջինս նման վարք չունի: Նախագահ Հինքլին ասել է, որ եթե մարդիկ հավատարիմ են, կարող են առաջ գնալ, ինչպես ամեն ոք Եկեղեցում և վայելել լիարժեք ընկերակցություն: Իրականում ի՞նչ է դա նշանակում: Արդյոք դա նշանակում է միսիոներական ծառայություն: Որ նման մարդը կարող է գնալ տաճար, առնվազն այն խարհուրդների համար, որոնք չեն ներառում ամուսնություն: Որ համասեռամոլը լինելով հավատարիմ հնարավորություն ունի մասնակցել, կանչվել ծառայության, կատարել այն ամենը, ինչ ամեն ոք կարող է կատարել:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Իմ կարծիքով, կարճ պատասխանն է` այո: Կսպասեմ, որ Երեց Օուքսն այդ մասին մանրամասն խոսի:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Նախագահ Հինքլին օգնել է մեզ այդ առումով, պարզորոշ հայտարարությամբ, որը պատասխանում է նմանատիպ բոլոր հարցերին: Նա ասել է. «Մենք սիրում ենք նրանց (ի նկատի ունենալով համասեռամոլ մարդկանց) որպես Աստծո որդիներ և դուստրեր: Նրանք կարող են ունենալ որոշակի ուժգին հակումներ, որոնք գուցե դժվար լինի վերահսկել: Եթե նրանք չեն տրվում այդ հակումներին, ապա կարող են առաջ գնալ Եկեղեցու մյուս անդամների պես»:
Ինձ համար դա նշանակում է, որ մարդը, ով վերահսկում է իր հակումները կամ դրանց տրվելու դեպքում պատաճ կերպով ապաշխարել է, կարող է Եկեղեցում անել այն ամենը, ինչ Եկեղեցու ցանկացած միայնակ անդամ: Երբեմն կա պաշտոն, օրինակ, եպիսկոպոսի պաշտոնը, որի համար մարդը պետք է ամուսնացած լինի: Բայց դա բացառություն է Եկեղեցում: Ուսուցման և միսիոներական ցանկացած պաշտոն կարող է զբաղեցնել ամուրի անձնավորությունը: Մենք նման ծառայության մեջ ողջունում ենք այն մարդկանց, ովքեր մաքառում են տարբեր տեսակի գայթակղությունների հետ, երբ մաքառումը ճիշտ մաքառում է, և նրանք ապրում են այնպես, որ լինեն լավ ուսուցիչներ, միսիոներներ և այլն:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Դա արդյո՞ք Քավության կարևորությունը չէ տվյալ մարդու կյանքում: Արդյո՞ք Քավությունը իրականում չի սկսում նշանակություն ձեռք բերել այն մարդու կյանքում, երբ նա փորձում է հաղթահարել կյանքի դժվարությունները, լինեն դրանք գայթակցություններ, թե սահմանափակումներ: Փրկչին դիմելու պատրաստակամությունը , կիրակի օրը հաղորդության ծառայությանը գնալու հնարավորությունը և հաղորդության արարողությանը մասնակցելը ... աղոթքները լսելը, սուրբ խորհրդանիշները ճաշակելը: Դրանք հնարավորություններ են, որ իրականում օգնում են մեզ գտնվել Փրկչի Քավության շրջանակում: Այդ իմաստով, Եկեղեցում ծառայելու ցանկացած հնարավորությունն օրհնություն է: Ինչպես հիշատակվեց, Եկեղեցում կան շատ քիչ թվով կոչումներ, որոնց համար պարտադիր է ամուսնությունը:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Պետք է ավելացնել մեկ ուրիշ կետ, որը ընդգրկվել է Առաջին Նախագահության վերջին հայտարարության մեջ, որը հրաշալիորեն ներկայացնում է մեր վերաբերմունքն այս հարցին. «Մենք, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, գիտակից և հարգալից վերաբերմունք ենք դրսևորում համասեռամոլ մարդկանց հանդեպ: Մենք հասկանում ենք, որ գուցե մեծ է միայնակությունը նրանց կյանքում, սակայն պետք է նաև մտածել, թե ինչն է ճիշտ Տիրոջ աչքում»:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Ի՞նչ կասեիք հասարակության այն անդամներին, Եկեղեցու այն անդամներին, ովքեր դիտում են համասեռամոլությունը մյուս գայթակղություններից զատ, մարդկանց առաջ ծառացած մաքառումներից զատ: Նախ և առաջ, ձեր կարծիքով, դա արդա՞ր գնահատական է, որ ոմանք այդպես են զգում: Ի՞նչ կասեիք նրանց:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Կարծում եմ, ճիշտ կլինի ասել, որ ոմանք համասեռամոլ զգացմունքները համարում են իրենց գոյության որոշիչ փաստը: Կան նաև այնպիսիք, ովքեր իրենց գոյության որոշիչ փաստը համարում են այն, որ իրենք Տեխասից են կամ իրենք Միացյալ Նահանգների Ծովային Նավատորմից են: Կամ իրենք կարմրահեր են, կամ լավ բասկետբոլիստ են, որ խաղացել են տվյալ ավագ դպրոցի համար: Մարդիկ կարող են ընդունել բնորոշ հատկանիշը որպես իրենց գոյության որոշիչ օրինակ, իսկ հաճախ այդ հատկանիշները ֆիզիկական են:
Մենք ունենք ազատ կամք, որոշելու, թե որ հատկանիշներն են բնորոշում մեզ. այդ ընտրությունները չեն պարտադրվել մեզ:
Մեզ բոլորիս բնորոշող հատկանիշն այն է, որ մենք Երկնային Ծնողների զավակներն ենք` ծնված այս երկրի վրա նպատակով և աստվածային ճակատագրով: Երբ էլ որ այդ մյուս հասկացություններից որևէ մեկը խաչվում է այդ հիմնական որոշիչ փաստի հետ, ապա կործանարար ազդեցություն է թողնում և մեզ տանում է սխալ ուղով:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Դուք երկուսդ էլ նշեցիք կարեկցանքի մասին և կարեկցող լինելու անհրաժեշտության մասին: Եկեք առաջ անցնենք և պատկերացնենք մի քանի տարի անց: Որդուս հետ իմ զրույցները, մեր որդուն սիրելու և Եկեղեցում պահելու ջանքերը ձախողվել են, քանի որ նա չի կարողանում զսպել իր զգացմունքները: Այժմ նա հայտնում է, որ հեռանում է տնից և պատրաստվում է ապրել իր ընկերոջ հետ: Նա անդրդվելի է: Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է արձագանքի Վերջին Օրերի Սուրբ ծնողը:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Ինձ թվում է, որ Վերջին Օրերի Սուրբ ծնողը պարտավոր է սիրով և մեղմությամբ հաստատել Իր մարգարեների միջոցով տրված Տիրոջ ուսմունքը, որ նրա բռնած ուղին մեղսավոր է: Հաստատելով Նրա հանդեպ մեր մշտական սերը և այն, որ ընտանիքը միշտ գրկաբաց է ընդունում նրան, կարծում եմ լավ կլինի, եթե նրա հետ քննարկվի 1991թ. Առաջին Նախագահության հետևյալ հայտարարությունը. «Բարոյականության Տիրոջ օրենքն է` ժուժկալություն օրինական ամուսնությունից դուրս և հավատարմություն` ամուսնության մեջ: Սեռական հարաբերություններ պետք է լինեն միայն ամուսնու և կնոջ մեջ, որոնք պետք է դրսևորվեն ամուսնական կապի մեջ: Մեղք է համարվում այլ տեսակի սեռական կապը, այդ թվում` ապօրինի կենակցությունը, պոռնկությունը, միասեռական վարքը: Ովքեր համառորեն նման վարք են դրսևորում կամ նպաստում են, որպեսզի մյուսներն էլ նույն կերպ վարվեն, ենթակա են Եկեղեցու կարգապահական պատժին»:
Որպես հայր իմ առաջին պարտականությունն է` հավաստիանալ, որ նա հասկանում է դա, և ապա նրան ասել. «Որդիս, եթե կամովին ընտրում ես նման վարքը, դու դեռևս իմ որդին ես: Հիսուս Քրիստոսի Քավությունն այնքան հզոր է, որ կարող է հասու լինել քեզ և մաքրել, եթե ապաշխարես և թողնես քո մեղսավոր վարքը, բայց ես աղերսում եմ սկսել այդ ընթացքը, քանի որ ապաշխարությունը դյուրին բան չէ: Դու այժմ սկսում ես մի ընթացք, որը կթուլացնի քեզ ապաշխարելու ունակության մեջ: Այն կմթագնի քո պատկերացումները, թե ինչն է կյանքում կարևոր: Ի վերջո, այն կարող է քեզ տանել այնքան հեռու, որ չկարողանաս վերադառնալ: Մի գնացեք այդ ուղով: Սակայն եթե ընտրել եք դա, մենք միշտ կփորձենք օգնել ձեզ` կրկին դնելով աճ ապահովող ուղու վրա:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Մորմոնի Գիրքը պետք է կարդալ որպես հայրերի և որդիների շփման գիրք: Որոշ շփումներ հոր կողմից որդու վրա դրական և ամրապնդող ազդեցություն են թողնում: Որոշ դեպքերում էլ հայրն ասում է իր որդուն կամ որդիներին, որ ուղին, որով նրանք գնում են, շիտակ չէ Տիրոջ առաջ: Այդ ամենը պետք է կատարել սիրո ոգով, որ ինչպես Երեց Օուքսը հիշատակեց. «Դու միշտ իմ որդին ես»: Կա մի հին ասացվածք, որը վերաբերում է ամեն մի ծնողի. «Դու չես ձախողվել, քանի դեռ փորձում ես»: Կարծում եմ, դա նշանակում է առիթը բաց չթողնել երեխային ճիշտ ձևով ուսուցանելու, և ամեն անգամ վստահ եղեք, որ նրանք գիտեն, որ ամեն ինչից առավել դուք սիրում եք նրանց:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Ո՞ր պահին է, որ սիրո դրսևորումը քեզանից անկախ անցնում է նման վարք թույլատրող գիծը: Եթե որդին ասում է. «Դե, եթե սիրում ես ինձ, կարո՞ղ եմ տոներին ընկերոջս հրավիրել մեր տուն»: Ինչպե՞ս կհավասարակշռեք դա, օրինակ, տանը մյուս երեխաների առկայության դեպքում:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Դա որոշում է, որը պետք է անհատապես կայացնի պատասխանատվություն կրող անձնավորությունը` ոգեշնչում խնդրելով Տիրոջից: Պատկերացնում եմ, որ շատ դեպքերում ծնողները կասեն. «Խնդրում ենք, այդպես մի արա: Մեզ մի դիր նման իրավիճակում»: Իհարկե, եթե տանը երեխաներ կան, որոնց վրա կարող է ազդել այդ օրինակը, պատասխանը կլինի այդպիսին: Կլինեն նաև այլ գործոններ, որոնք կստիպեն նման պատասխան տալ:
Ես կարող եմ պատկերացնել որոշ իրավիճակներ, երբ գուցե ասեն. «Այո, եկեք, բայց չեք կարող տանը գիշերել, չեք կարող երկար մնալ: Մենք չենք կարող ձեզ ներկայացնել մեր ընկերներին, կամ ձեզ հետ հայտնվենք հանրության մեջ, որը կնշանակի մենք հավանություն ենք տալիս ձեր «ընկերությանը»:
Այնքան տարբեր իրավիճակներ կան, մեկ պատասխանը չի կարող բավարարել բոլորին:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Ծնողի համար դժվար է պատկերանցել, որ կարող է հայտնվել առավել դժվար իրավիճակում: Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում: Մի բան կավելացնեի Երեց Օուքսի ասածին, ինձ թվում է, որպես ծնող կարևոր է, որ խույս տաք այդ իրավիճակում ձեր ցավից բխող հնարավոր որոգայթից:
Ես ի նկատի ունեմ Տիրոջ ուղին պաշտպանելուց դեպի մոլորված երեխայի կենսակերպը պաշտպանելը, թե նրա և թե մյուսների հետ: Իրականում Տիրոջ ուղին է` սիրել մեղսավորին, և միևնույն ժամանակ դատապարտել մեղքը: Ուզում եմ ասել, մենք շարունակում ենք բացել մեր տան դռները, մեր սիրտը և մեր ձեռքերը մեր երեխաների առաջ, սակայն դա չի նշանակում հավանություն տալ նրանց կենսակերպին: Ոչ էլ նշանակում է պետք է մշտապես նրանց ասել, որ իրենց կենսակերպը ճիշտ չէ: Ավելի մեծ սխալ է դառնալ երեխայի պաշտպանը, որը ոչ կօգնի երեխային, ոչ էլ ծնողին: Փորձը ուսուցանում է, որ նման գործելակերպը գրեթե հիմնականում երկուսին էլ հեռացնում է Տիրոջ ուղուց:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Առաջին Նախագահությունը հրաշալի հայտարարություն է հղել այս թեմայով 1991թ.: Նման խնդրի հետ մաքառող անհատներին և ընտանիքներին նրանք ասել են. «Մենք խրախուսում ենք Եկեղեցու ղեկավարներին և անդամներին սիրով և հասկացողությամբ վերաբերվել նրանց, ովքեր նման խնդրի առաջ են կանգնած»: Իհարկե, եթե մեզ` Եկեղեցու անդամներիս խորհուրդ է տրվում սիրով ու ըմբռնումով վերաբերվել նրանց, ովքեր նման խնդրի առաջ են կանգնած», դա ավելի է պարտավորեցնում այն ծնողներին, ովքեր ունեն նման խնդրի հետ մաքառող երեխաներ ... անգամ երեխաներ, ովքեր մեղսավոր կյանքով են ապրում, ինչ վերաբերում է այդ խնդրին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Արդյո՞ք երեխային մերժելը որոշ չափով բնական արձագանք է որոշ ծնողների համար, երբ երեխաները չեն արդարացնում իրենց ակնկալիքները: Արդյո՞ք երբեմն ավելի հեշտ է «փակել պատուհանը» տվյալ հարցի առաջ, քան փորձել լուծել այն:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Մենք քաջալերում ենք ծնողներին չմեղադրել իրենց, Իսկ Եկեղեցու անդամներին չմեղադրել նման իրավիճակում հայտնված ծնողներին: Մենք պետք է հիշենք, որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ և մեզանից ոչ ոքի երեխայի վարքը լիովին չի համապատասխանում տվյալ պարագայում մեր ակնկալիքներին:
Մենք մեծապես կարեկցում ենք այն ծնողներին, ում սերն ու պաշտպանական բնազդը իրենց երեխաների համար, նրանց դրել է այնպիսի դիրքում, որը հակառակ է Եկեղեցուն: Հուսով եմ, Տերը ողորմած կլինի այն ծնողների հանդեպ, ում սերը իրենց երեխաների հանդեպ ստիպել է իրենց ընկնել նման որոգայթի մեջ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Կրկին արագ առաջ անցնենք: Որդիս այժմ դադարել է եկեղեցի գալ: Կարծես նրա վերադարձը անհնար է: Այժմ ասում է ինձ, որ ծրագրում է գնալ Կանադա, որտեղ թույլատրվում է համասեռամոլ ամուսնությունը: Նա պնդում է, որ սիրով ամուսնական կապերը կարևոր են: Նա տարասեռ չէ, նա մեկ հարաբերություն ունի: Նա և իր զուգընկերը նպատակ ունեն այդ հարաբերությունը պահել մինչև իրենց կյանքի վերջ: Նա չի կարողանում հասկանալ, որ ողջ կյանքի ընթացքում ստանձնած հանձնառությունը չի ընդունվում Եկեղեցու կողմից, երբ հասարակությունը, թվում է, շարժվում է այդ ուղղությամբ: Ուրեմն, եթե ես Վերջին Օրերի Սուրբ հայր եմ, ի՞նչ պետք է ասեմ նրան:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Նախ ասեմ, ամուսնությունը ոչ քաղաքական ոչ էլ սոցիալական քաղաքականության հարց է: Ամուսնությունը սահմանվել է հենց Իր` Տիրոջ կողմից: Դա մի ինստիտուտ է, որ հանդիսավոր կերպով կատարվում է քահանայության իշխանությամբ տաճարում [և] դուրս է այս աշխարհի սահմաններից: Դա հանդիսանում է հիմնարար կարևորություն ներկայացնող առանցքային վարդապետությունը Հիսուս Քրիստոսի Ավետարանի, այս աշխարհի արարման բուն նպատակը: Անհնար է Ծննդոց գրքի առաջին էջերում չտեսնել դա պարզորոշ: Դա ինստիտուտ չէ, որը պետք է կեղծվի մարդկության կողմից, և իհարկե չպետք է կեղծվի նրանց կողմից, ովքեր դա պարզապես անում են իրենց նպատակների համար: Տիրոջ աչքում չկա համասեռամոլ ամուսնություն կոչվող հասկացողությունը: Տիրոջ աչքում միասեռական վարքը կա և միշտ կլինի նողկալի մեղք: Քաղաքական որոշ բնորոշումների միջոցով դա այլ կերպ սահմանելով իրականությունը չես փոխի:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Այլ կերպ ասած, ոչ Կանադայի Պառլամենտը, ոչ էլ Կոնգրեսը Վաշինգտոնում իրավասու չեն չեղյալ համարել Աստծո պատվիրանները, ինչ-որ կերպ ձևափոխել դրանք կամ փոփոխություններ կատարել դրանցում:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Որոշ գեյ կայքերում ոմանք պնդում են, որ միասեռական վարքը հատուկ չի արգելվում Աստվածաշնչում, հատկապես Նոր Կտակարանում: Ոմանք պնդում են, որ Հիսուս Քրիստոսի կարեկցանքն ու սերը մարդկանց հանդեպ ընդունում է նմանատիպ հարաբերությունը: Ո՞րն է Եկեղեցու ուսմունքն այդ առումով:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Դա հաստատողները պետք է ավելի ուշադիր կարդան Աստվածաշունչը: Բացի դրանից, որքան խնձորն է տարբերվում նարնջից, այնքան էլ ողջ մարդկության, ամեն մարդու, ամեն տղամարդու, կնոջ և երեխայի հանդեպ Փրկչի տածած սերն է տարբերվում ամուսնության վերաբերյալ վարդապետությունից:
Իրականում, Փրկիչը ամուսնության մասին խոսել է, սակայն այլ համատեքստում: Հիսուսն ասել է, որ` «Սորա համար մարդ իր հորը և մորը կթողե, և իր կնոջը կհարի: եվ երկուսը մեկ մարմին կլինեն: Ինչ որ Աստված միավորեց` թող մարդը չբաժանե»:
Սովորաբար, այդ ենթատեքստում երկու մարդիկ, տղամարդը և կինը, ամուսնանում են, իսկ ինչ-որ մեկը չի կարող փորձել բաժանել նրանց: Վարդապետական իմաստով կարծում եմ, դա ավելի լայն իմաստ ունի: Տղամարդու և կնոջ ամուսնությունը պարզ է ինչպես Հին Կտակարանի աստվածաշնչյան ուսմունքում, այնպես էլ Նոր Կտակարանի ուսմունքում: Եթե ինչ-որ մեկը փորձի այդ հասկացողությունը մասնատել, կհակադրվի Հիսուսի խոսքերին: Կարևոր է հիշել տարբերությունը Հիսուսի սիրո, վարդապետության Նրա սահմանման և վարդապետության այն սահմանման միջև, որ Տեր Հիսուս Քրիստոսի վաղեմի և մեր օրերի առաքյալները և մարգարեներն են սահմանել:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր գուցե ասեն. «Դե, Վերջին Օրերի Սրբերը իրավունք ունեն հավատալու նրան, ինչին ուզում են: Եթե չեք հավատում միասեռ ամուսնությանը, ապա դա լավ է ձեզ համար: Բայց ինչո՞ւ փորձել կարգավորել այլ մարդկանց վարքը, ովքեր չեն պատկանում ձեր հավատքին, հատկապես երբ որոշ ազգեր Եվրոպայում օրինական ձևով թույլատրել են նմանատիպ ամուսնությունը: Ինչո՞ւ պարզապես չեք ասում. «Վարդապետական իմաստով մենք համաձայն չենք դրա հետ մեր մարդկանց համար, ընդհամենը այդքանը: Ինչո՞ւ եք ձգտում Սահմանադրական փոփոխություն ունենալ, օրինակ` [ԱՄՆ-ում]:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Մենք չենք փորձում կանոնակարգել մարդկանց, բայց այն հասկացողությունը, որ այն ինչ տեղի է ունենում քո տանը չի ազդում այն ամենի վրա, ինչ տեղի է ունեում իմ տանը, ամուսնության ինստիտուտի առումով, ծայրահեղ խեղաթյուրում է նրանց կողմից, ովքեր պաշտպանում են միասեռ ամուսնությունը:
Ոմանք առաջ են տանում այն գաղափարը, որ կարող է լինել երկու տեսակի ամուսնություն, կողք-կողքի գոյակցող մեկ հետերոսեքսուալ և մեկ համասեռ, առանց որևէ բացասական հետևանքների: Դժվար իրականությունն այն է, որ ամուսնությունը որպես ինստիտուտ, ինչպես մյուս ինստիտուտները կարող է ունենալ միայն մեկ սահմանում, առանց փոփոխելու այդ ինստիտուտի բուն էությունը: Հետևաբար, չի կարող լինել համագոյակցող երկու ամուսնություններ: Կամ կա ամուսնություն, ինչպես որ այն այժմ սահմանված է և սահմանված է Տիրոջ կողմից, կամ այն, ինչը նկարագրվում է որպես անսեռ ամուսնություն: Վերջինը նողկալի է Աստծո համար, ով, ինչպես որ նշեցինք, Ինքն է նկարագրել որպես տղամարդու և կնոջ միջև ամուսնություն:
Հետևաբար այդ ինստիտուտի վերանայումը, վերասահմանում է դա ամեն մեկի համար, ոչ թե պարզապես նրանց համար, ովքեր փորձում են այսպես կոչված միասեռ ամուսնության մեջ մտնել: Դա նաև անտեսում է Տիրոջ կողմից տրված սահմանումը:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Մեկ այլ բացատրություն կարելի է տալ: Եկեք չմոռանանք, որ հազարավոր տարիներ ամուսնությունը կնքվել է տղամարդու և կնոջ միջև: Մինչև վերջերս, սահմանափակ քանակով երկրներում չի եղել նույն սեռի անձանց միջև ամուսնություն: Հանկարծ, մեր առջև հառնում է մի պահանջ, որը հազարավոր տարիների մարդկային փորձը դնում է մի կողմ, որովհետև մենք չպետք է խտրականություն կիրառենք ամուսնության ինստիտուտի հարցում: Երբ այդ պահանջը դրվի, այն որ այդ քայլով չի խաթարվի հազարամյակների փորձից բխող իմաստությունը և կայունությունը, պետք է ապացուցեն նրանք, ովքեր կկատարեն այդ փոփոխությունը: Այդուհանդերձ, հարցը բարձրացված է և կայանում է նրանում, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը հավատացողները կրում են բեռը ապացուցելու, որ այն չպետք է տարածվի որոշ այլ պայմանների վրա:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Կլինեն այնպիսիք, ովքեր կասեն, որ դա լավ կլիներ կիրառվեր 1950-ականներին կամ նախքան 21-րդ դարը: Օրինակ, Եվրոպայի մի քանի ազգերին նայելով կտեսնեք, որ ավանդական ամուսնությունը սրընթաց անկում է ապրում, որն այլևս ընդունված կարգ չէ: Եթե ամուսնությունը զարգանում է, արդյո՞ք մենք պետք է ընդդիմանանք նմանատիպ սոցիալական փոփոխություններին:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Այդ փաստարկն ինձ վրա այնպիսի տպավորություն է թողնում, որ եթե մենք համաձայնվում ենք, որ հիվանդի վիճակը գնալով վատթարանում է, պետք է հաստատենք մահվան ելքը: Մահվան ելքը, որը վերջ է դնում հիվանդի կյանքին, համարժեք է ամուսնական ինստիտուտի կտրուկ փոփոխությանը, որը հանգեցնում է համասեռամոլ ամուսնությանը:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Դուք խոսեցիք այն չարիքի մասին, որ կարող է հասարակությունը կրել, ամուսնությունը վերաձևակերպելու դեպքում: Ի՞նչ կասեիք այն մարդկանց, ովքեր հայտարարում են. «Ես գիտեմ համասեռամոլ մարդկանց, ովքեր երկար ժամանակ հարաբերության մեջ են գտնվում, և նրանք լավ մարդիկ են, սիրում են միմյանց: Ի՞նչ վնաս կարող է պատճառվել իմ ավանդական ամուսնությանը, եթե նրանց թույլատրվի այդ նույն «ծեսը»:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Թույլ տվեք կրկնել քիչ առաջ ասածս: Համոզված եմ, որ դա լոկ մոլորեցնող փաստարկ է, քանի որ ամուսնությունը հանդիսանում է միավորող ինստիտուտ: Ամուսնություն նշանակում է տղամարդու և կնոջ միջև պարտավորված, օրինապես արտոնված հարաբերություն: Ահա թե ինչ է դա նշանակում: Ահա թե ինչ է դա նշանակում հայտնություններում և աշխարհիկ օրենքում: Չի կարելի, որ այդ ամուսնությունը ինստիտուցիոնալ ձևով գոյակցի մի ինչ-որ բանի հետ, որը կոչվում է միասեռ ամուսնություն: Որոշակիորեն դա հնարավոր չէ: Այս պահին, որպես ինստիտուտ, սկսեք ճանաչել օրինապես-արտոնված հարաբերությունը, պարտավորված հարաբերությունը, երկու նույն սեռի մարդկանց միջև, և դուք հենց նոր դա վերաձևակերպեցիք որպես անսեռ ամուսնության ինստիտուտ:
Այլ հարցերին պատասխանելիս ինչպես նշեցինք [անսեռ ամուսնությունը] հակասում է Աստծո օրենքին, հայտնված Խոսքին: Սուրբ գրությունը, հին և ժամանակակից, չի կարող ավելի հստակորեն բնորոշել, որ Տերը և Նրա գործակալները դարերի ընթացում նսեմացրել են ամուսնությունը:
Բայց այն շատ աշխարհիկ իմաստով մեծ ազդեցություն ունի մյուսների վրա: Այն ինչ տեղի է ունենում փողոցի վրա մեկի տանը, իրականում ազդեցություն ունի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում իմ տանը: Ենթադրել, որ ունենալով այս հազարամյակների պատմությունը, Աստծո հայտնությունները և ողջ մարդկության օրինակը, նրանք իրավունք ունեն վերանայելու ողջ ինստիտուտը ամեն մեկի համար, ծայրահեղ մեծամտություն և սոսկալի սխալ է:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Այս հարցի վերաբերյալ մեկ այլ տեսակետ կա: Եթե միասին ապրող, երջանիկ և միմյանց հավատարիմ զույգը ցանկանում է իրենց հարաբերությունները կոչվեն ամուսնություն, ինչո՞ւ են նրանք դա ցանկանում: Հաշվի առնելով, որ նրանք ունեն այն, ինչ ցանկանում են, ինչո՞ւ են ուզում դրան տալ ամուսնության օրինական կարգավիճակ, ինչը ընդունվել և փորձարկվել է հազարավոր տարիների ընթացքում: Ի՞նչ են ցանկանում նրանք, ովքեր կողմ են արտահայտվում միասեռ ամուսնությանը: Եթե դա ձևակերպվի մի քանի հիմունքներով, բացառությամբ խտրականությունը, որը շատ լավ փաստարկ չի հանդիսանում, ավելի հեշտ կլիներ պատասխանել ձեր տված հարցին, և կարծում եմ, այն կբացահայտի ճշմարտությունը նրա, ինչ մենք արդեն լսել ենք:
Կան ամուսնության որոշակի հայտանիշներ, որոշակի իրավական և սոցիալական հետևանքներ և օրինականություն, որը եթե շնորհվի որոշ հարաբերություններին, բացի ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև, որպես կանոն եթե չկործանի, ապա կքայքայի հազարամյակներ շարունակ հարգանք վայելող այդ ինստիտուտը:
Ինչպես նաև, եթե մարդիկ ցանկանում են օրինականացնել որոշակի հարաբերություն, մենք պետք է զգույշ լինենք, եթե նմանատիպ հարաբերությունը հավանության չի արժանացել հազարամյակներ շարունակ: Հանկարծ կոչ է արվում օրինականացնել այն, որպեսզի նրանք ավելի լավ զգան իրենց: Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Ենթադրենք, անհատն իր ապրուստը վաստակում է անօրինական վարքագիծ դրսևորելով, սակայն անհարմար է զգում այդ առումով: (Նա կարող է լինել հմուտ գող կամ գուցե անօրինական ծառայություն վաճառող և այլն:) Արդյո՞ք պետք է օրինականացնենք այդ վարքը, որովհետև նա խտրականության է ենթարկվում իր գործում կամ որովհետև նա իրեն լավ չի զգում իր կատարածի համար և ցանկանում է «լավ զգալ», կամ նա ցանկանում է, որ իր վարքն օրինական լինի հասարակության կամ իր ընտանիքի աչքում: Կարծում եմ, պատասխանը հետևյալն է` մենք չենք օրինականացնում այդ վարքագիծը, քանի դեռ նրանք համոզիչ պատճառաբանություններ չեն բերում ներկայիս իրավիճակը փոխելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Արդյո՞ք ցանկանում եք միասեռ ամուսնության դեմ բերված փաստարկը տարածել քաղաքացիական միությունների կամ ամուսնությունները խթանող միջոցառումների վրա:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Ամուսնությունը կարող ենք դիտարկել որպես իրավունքների փաթեթ, որը ներկայացնում է, թե ինչ է նշանակում երկու մարդկանց համար ամուսնանալը: Առաջին Նախագահությունն իր աջակցությունն է հայտնել ամուսնության և տղամարդուն ու կնոջը պատկանող իրավունքների փաթեթի օգտին: Առաջին Նախագահությունը չի արտահայտվել որևէ հատուկ իրավունքի վերաբերյալ: Իրականում կարևոր չէ, թե դուք ինչ եք կոչում դա: Եթե ունեք ավանդաբար ամուսնությանը պատկանող իրավունքների փաթեթով օրինապես արտոնված հարաբերություն, և կառավարող մարմինը պիտակ է փակցրել դրա վրա, անկախ նրանից դա քաղաքացիական միություն է, ընտանեկան գործընկերություն թե որևէ այլ պիտակ, դա այնուամենայնիվ հավասարազոր է ամուսնությանը: Դա մի բան է, որի համար մեր վարդապետությունը պարզապես պահանջում է, որ արտահայտվենք և ասենք. «Դա ճիշտ չէ, դա պատշաճ չէ»:
Դրանից պակաս իրավունքներ ունեցող հարաբերությունները, որոնք մեր հասարակության մեջ զույգերին շնորհում են որոշ իրավունքներ, սակայն ամուսնության հետ կապված ոչ ամեն իրավունք, որքանով որ ես գիտեմ, դրա վերաբերյալ Առաջին Նախագահությունը ոչ մի կարծիք չի արտահայտել: Կան հասարակության մեջ գոյություն ունեցող տարատեսակ գործընկերություններ կամ զուգընկերություններ, որոնք միասեռական հարաբերություններ չեն, սակայն որոշ իրավունքներ են տալիս, որոնց համար մենք չենք առարկում: Այս ամենից հետո ... երբեմն կլինեն որոշակի իրավունքներ, որոնք կմտահոգեն մեզ, որ տրվել են միասեռ հարաբերությանը: Ուզում եմ նշել որդեգրումը, քանի որ դա իրավունք է, որը պատմական, վարդապետական առումով սերտորեն կապված է ամուսնության և ընտանիքի հետ: Ես նշում են որդեգրման օրինակը, քանի որ այն կապված է երեխաներ ունենալու և մեծացնելու հետ: Մեր ուսմունքները, որոնք վերջերս լիարժեք վարդապետական իմաստով արտահայտվեցին Ընտանիքի Հայտարարության հռչակագրում, կենդանի առաքյալների և մարգարեների կողմից, այն է, որ երեխաներն արժանի են, որ մեծանան տանը հոր և մոր ներկայությամբ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Ինչ վերաբերում է միասեռ ամուսնությունն արգելող Սահմանադրական փոփոխությանը, կան որոշ Վերջին Օրերի Սրբեր, ովքեր դեմ են միասեռ ամուսնությանը, սակայն կողմ չեն այդ հարցը Սահմանադրական փոփոխությամբ լուծելուն: Ինչո՞ւ է Եկեղեցին համարում, որ պետք է գնալ այդ ուղղությամբ:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Օրենքը կատարում է առնվազն երկու դեր` մեկը բնութագրել և կանոնավորել ընդունելի վարքի սահմանները, մյուսը` անհատներին ուսուցանել սկզբունքներ` անհատական ընտրություններ կատարելու համար: Օրենքը հայտարարում է անընդունելի որոշ բաներ, որոնք պարզապես հարկադրման ենթակա չեն, և չկա դատախազ, որը կփորձի հարկադրել դրանք: Մենք դրան վերաբերում ենք որպես օրենքն ուսուցանելու ֆունկցիա: Մեր հասարակության համար եկել է ժամանակը, երբ ես տեսնում եմ մեծ իմաստություն և նպատակ Միացյալ Նահանգների Սահմանադրական փոփոխության համար, հայտարարելու, որ ամուսնություն պետք է կնքվի տղամարդու և կնոջ միջև: Առաջադրվող փոփոխությունը չի պահանջում քրեական հետապնդում կամ չի դրդում իրավաբաններին շրջել ամենուր և հավաքել մարդկանց, այլ այն հայտարարում է սկզբունք և նաև ստեղծում է պաշտպանական անջրպետ նրանց դեմ, ովքեր կփորձեն փոփոխել ամուսնության ավանդական բնույթը:
Կան մարդիկ, ովքեր դեմ են դաշնային Սահմանադրական փոփոխությանը, որովհետև կարծում են, որ ընտանիքի օրենքը պետք է ստեղծեն նահանգները: Ես օրինական փաստարկ եմ տեսնում դրանում: Կարծում եմ, դա սխալ է, քանի որ դաշնային կառավարությունը ողջ կյանքի ընթացքում պաշտոնավարող դատավորների կայացրած որոշումների միջոցով արդեն միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս Սահմանադրական փոփոխությունը պաշտպանական միջոց է նրանց դեմ, ովքեր կանտեսեն նահանգների կամքը` պատշաճ ձևով արտահայտված, և կպահանջեն միասեռ ամուսնությունների ճանաչումը որպես դաշնային օրենքի հարց կամ չեղյալ կհամարեն նահանգի օրենքները, որոնք պահանջում են, որ ամուսնությունը կնքվի տղամարդու և կնոջ միջև: Այսպիսով, Առաջին Նախագահությունը կողմ է արտահայտվում փոփոխությանը (որը կընդունվի թե չի ընդունվի)` ի նպաստ օրենքի դասավանդող գործառույթի: Նման փոփոխությունը կհանդիսանա պետական քաղաքականության շատ կարևոր արտահայտում, որը կարտահայտվի կամ պետք է արտահայտվի ողջ երկրի տարածքում գործող դատավորների որոշումներում:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Թույլ տվեք ավելացնել: Ամուսնության հարցը դաշնային օրենքի առարկա դարձրել է ոչ Եկեղեցին: Ովքեր ակտիվորեն պաշտպանում են այն, ինչը կոչվում է միասեռ ամուսնություն, իրենք են հիմնականում դա քննարկման առարկա դարձնում: Նրանք են ստեղծել այն իրավիճակը, որի պարագայում երկրի օրենքն այս կամ այլ կերպ, պատրաստվում է անդրադառնալ ամուսնության այս հարցին: Դա այն դեպքը չէ, երբ Եկեղեցին որոշում է կայացրել այդ հարցը տանել իրավական կամ քաղաքական դաշտ: Դա արդեն այնտեղ է:
Փաստը կայանում է նրանում, որ հավաստիանալու համար, որ ամուսնության սահմանումը, ինչպես որ այն բնութագրվում է այժմ, կշարունակվի, եթե այն զետեղվի Միացյալ Նահանգների հիմնական օրինական փաստաթղթում, այսինքն` Սահմանադրության մեջ: Ահա թե որտեղ է պայքարը հասցրել այն: Ի վերջո, այդտեղ է պայքարը հանգուցալուծվելու: Այս կամ այն կերպ դա իր լուծումը կստանա որպես դաշնային օրենքի հարց: Հետևաբար, մենք Վերջին Օրերի Սրբերս դա չենք ընտրել որպես այդ հարցի մարտադաշտ, բայց դա հաստատվել է և մեզ միայն մնում է արտահայտել մեր տեսակետը, որն էլ իրականում Եկեղեցին արել է:
Որոշումները, նույնիսկ Եկեղեցու անդամների համար, ինչ վերաբերում է այդ խնդրին, անշուշտ պետք է կայացնի յուրաքանչյուրը որպես քաղաքացի իր կարողության չափով:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Այս զրույցի ընթացքում հետևողականորեն շեշտը դրվեց տղամարդու և կնոջ միջև ավանդական ամուսնության վրա: Արդյոք ի՞նչ-որ հեգնանք տեսնում եք այն փաստում, որ Եկեղեցին այդքան հրապարակայնորեն խոսում է այդ թեմայի շուրջ, երբ Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում շատերը հիշում են այն փաստը, որ Եկեղեցին մի ժամանակ աջակցել է ոչ ավանդական ամուսնությանը, այսինքն` բազմակնությանը:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Ես հեգնանք եմ տեսնում դրանում, եթե մարդը դիտարկում է դա չհավատալով, որ մենք հավատարիմ ենք եղել աստվածային հայտնությանը: 19-րդ դարի մորմոնները, այդ թվում իմ որոշ նախնիներ, չէին ցանկանում բազմակնություն կիրառել: Նրանք հետևում էին Բրիգամ Յանգի օրինակին, ով իր խորը բացասական վերաբերմունքն էր արտահայտել, երբ իրեն հայտնվել էր այդ սկզբունքը: 19-րդ դարի բազմակնություն գործադրող մորմոնները, տղամարդ թե կին, դա անում էին, համարելով Աստծո կողմից իրենց վրա դրված պարտականություն:
Երբ այդ պարտականությունը վերցվեց, և նրանց հրահանգվեց ենթարկվել երկրի օրենքներին, որն արգելում էր բազմակնությունը, հավանաբար ոմանք դժգոհ էին, սակայն իմ կարծիքով, մեծամասնությունը թեթևություն զգաց և ուրախ էին, որ վերադառնում էին արևմտյան քաղաքակրթության ակունքներին, որը ամուսնությունն էր տղամարդու և կնոջ միջև: Հակիրճ ասեմ, եթե դուք սկսում եք ելնելով շարունակական հայտնությունից, որի վրա կառուցվել է այս Եկեղեցին, ապա կհասկանաք, որ դրանում հեգնանք չկա: Հակառակ դեպքում, տեսնում ես խորը հեգնանք:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Ի՞նչ կասեիք համասեռամոլներին աջակցող տարբեր տեսակի խմբերի մասին:
ԵՐԵՑ ՎԻՔՄԱՆ. Կարծում եմ, մենք ոչ քաջալերում ենք նրանց, ոչ էլ վհատեցնում, բայց շատ բան կախված է այդ խմբերի բնույթից: Անշուշտ չենք ընդունում մարդկանց, ովքեր ներգրավված են համասեռամոլ կենսակերպը քաջալերող որևէ խմբում կամ կազմակերպությունում:
Վերջիվերջո, համասեռամոլությամբ տառապող անհատի համար առավել խելամիտ ուղին կլինի` ձգտել ընդլայնել իր տեսադաշտը իր սեռական կողմնորոշումից այն կողմ և փորձել տեսնել անհատին լիովին: Եթե ես տառապում եմ համասեռամոլությամբ, կձգտեի տեսնել ինձ ավելի մեծ ենթատեքստում ... դիտելով ինձ որպես Աստծո զավակ իմ տաղանդներով, լինի դա բանականություն, երաժշտություն, սպորտ, թե մարդկանց օգնելու կարեկցանք, տեսնելով ինձ ավելի մեծ միջավայրում և տեսնելով իմ կյանքն այդ միջավայրում:
Որքան տվյալ անձը նայի սեռային կողմնորոշումից այն կողմ, հավանաբար այնքան ավելի երջանիկ և լիարժեք կյանքով կապրի: Անկախ մեր գայթակղություններից, բարոյական հակումներից, մեզանից յուրաքանչյուրի համար վատագույն տարբերակը կլինի կենտրոնանալ դրանց վրա, ապրել դրանցով: Այդպիսով, ոչ միայն կմերժենք մեզ համար հետաքրքիր մյուս բաները, այլ փորձը ցույց է տալիս, որ ի վերջո հակմանը զիջելու հավանականությունը կմեծանա:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Սկզբունքը, որի մասին Երեց Վիքմանը ընդհանուր առմամբ խոսեց, այն է, որ եթե փորձում ես համակերպվել համասեռամոլության հետ և պահպանել գերիշխող ազդեցությունը դրա վրա, լավագույն ուղին կլինի, ունենալ խմբեր, որոնց անդամները չեն բնորոշվի որպես համասեռամոլներ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Ինչպե՞ս կնկարագրեիք այս անչափ բարդ հարցը մի քանի հիմնական սկզբունքներով:
ԵՐԵՑ ՕՈՒՔՍ. Աստված սիրում է Իր բոլոր զավակներին: Նա ծրագիր է տվել Իր զավակներին` վայելելու ընտրյալ օրհնությունները, որ Նա տալու է հավերժության մեջ: Այդ ընտրյալ օրհնություններն առնչվում են տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը` քահանայության համապատասխան իշխանությամբ, որը միավորում է ընտանիքը` արարման և երջանկության համար այս և գալիք կյանքում:
Մենք հորդորում ենք համասեռամոլ մարդկանց կառավարել իրենց զգացմունքները և զերծ մնալ նման վարքից, որը մեղք է, ճիշտ ինչպես մենք հորդորում ենք հետերոսեքսուլ հակումներով մարդկանց զերծ մնալ սեռական հարաբերություններից, քանի դեռ չեն ամուսնացել Աստծո օրենքով և տվյալ երկրի օրենքով: Դա երջանկության և հավերժական կյանքի ուղին է: Աստված մեզ պատվիրան չի տվել, որ Նա մեզ չի տալու դիտարկելու ուժ ու զորություն: Նրա զավակների համար Փրկության Ծրագիրն է և մեր պարտականությունն է` հռչակել այդ ծրագիրը, ուսուցանել դրա ճշմարտությունը և գովաբանել Աստծուն Իր Որդի Հիսուս Քրիստոսի առաքելության համար: Քրիստոսի քավության շնորհիվ մեզ համար հնարավոր է դարձել մեր մեղքերից ներումը և Նրա հարությունը, որը մեզ անմահության և գալիք կյանքի վստահություն է ներշնչում: Գալիք կյանքն է կողմնորոշում մահկանացու կյանքի հանդեպ մեր տեսակետները և ամրապնդում Աստծո օրենքներով ապրելու մեր վճռականությունը, որպեսզի անմահության մեջ արժանանանք Նրա օրհնություններին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ. Շնորհակալություն: