Պաշտոնական հայտարարություն

Եկեղեցին հավելյալ ուղեցույցներ է տրամադրում COVID-19-ի ժամանակ Եկեղեցու ակտիվությունը անվտանգ կերպով մեծացնելու համար

Շաբաթական հանդիպումները ժողովատներում կվերսկսվեն Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի Նախագահության հաստատումից հետո

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տրամադրել է նոր ուղեցույցներ, որպեսզի օգնի Եկեղեցու ղեկավարներին և անդամներին ամբողջ աշխարհում անվտանգ կերպով մեծացնել ներգրավվածությունը երկրպագության և այլ միջոցառումներում COVID-19 համավարակի ընթացքում:

Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարությամբ, տարածաշրջանների նախագահություններին հանձնարարված է իրենց տարածքներում հաստատել ժողովների և միջոցառումների ծրագրերը: Առաջին Նախագահության նամակը նշում է, որ սկսած 2020 թվականի նոյեմբերից ցցի համաժողովները կարող են անցկացվել  տեսակապի կամ կենդանի շփման միջոցով՝ զգուշորեն պահպանելով սոցիալական հեռավորությունը: Նամակի հավելվածում ասվում է, որ շաբաթական երկրպագությունը կարելի է վերսկսել անմիջապես՝ ելնելով տեղական հանգամանքներից:

 Հավելվածում ասվում է. «Դժվարին ժամանակներում Հիսուս Քրիստոսի աշակերտները շարունակում են հետևել Նրան՝ մասնակցելով Նրա փրկության և վեհացման աշխատանքին»: Այս աշխատանքը առաջ է գնում բոլոր հանգամանքներում: Կախված տեղական տարբեր պայմաններից՝ նամակի հավելվածն ընդգրկում է չորս հիմնական սկզբունքներ, որպեսզի օգնի տեղական ղեկավարներին և Եկեղեցու անդամներին լավագույնս կառավարել Եկեղեցին: Այս սկզբունքները , ինչպես նաև դրանց կիրառումը տրված են ստորև:

(Նամակ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից)

 «Մենք երախտապարտ ենք սպասավորության և տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ջանքերի ոգեշնչված օրինակների համար, որոնք թույլ են տալիս, որ Տիրոջ աշխատանքն առաջ ընթանա ներկայիս հանգամանքներում», - ասել է Առաջին Նախագահությունը:

Հիշեք անդամներին անուններով և սնուցեք նրանց հոգևորապես (տես Մորոնի 6.4–5)

Մեծերի և երիտասարդների նախագահության և խորհրդի ժողովները կարող են անցկացվել տեսակապի կամ կենդանի շփման միջոցով՝ պահպանելով անվտանգության կանոնները, ինչպես թույլ են տալիս տեղական հանգամանքները:

Զորացրեք անդամներին և օգնեք կրել իրենց բեռները (տես Մոսիա 18.1–11, Վարդապետություն և Ուխտեր 20.47, 59)

Ղեկավարները կարող են շարունակել սպասավորել և սպասավորության հարցազրույցներ անցկացնել իրենց համայնքի անդամների հետ: Ինչպես նաև, օգտագործելով անվտանգ գործելակերպը և իրենց եպիսկոպոսի ղեկավարությամբ, նրանք կարող են կանոնավորապես հաղորդության ժողովներ անցկացնել նրանց տներում, ովքեր ցանկանում են հաղորդություն ստանալ:

Բարձրացրեք մեկդ մյուսին և միություն ստեղծեք միջոցառումների միջոցով (տես Մոսիա 18.21, Վարդապետություն և Ուխտեր 121.9)

Երիտասարդների ժողովները, միջոցառումներն ու ծառայությունները կարող են անցկացվել տեսակապի կամ կենդանի շփման միջոցով ՝ պահպանելով անվտանգության կանոնները, ինչպես թույլ են տալիս տեղական հանգամանքները: Դրանք կարող են տեղի ունենալ կիրակի օրերին կամ շաբաթվա մյուս օրերին: Ղեկավարներին խրախուսում ենք օգնել երիտասարդներին հաղորդակցվել և աճել Եկեղեցու՝ Երեխաների և երիտասարդների նոր ծրագրի միջոցով:

Հաճախակի հավաքեք անդամներին՝ ծոմ պահելու, աղոթելու և խոսելու իրենց հոգու բարօրության մասին (տես Ալմա 6.6, Մորոնի 6.6)

Կախված տեղական հանգամանքներից և եպիսկոպոսի վերահսկողությամբ, շաբաթական հաղորդության ժողովները կարող են անցկացվել տեսակապի կամ կենդանի շփման միջոցով ՝ պահպանելով անվտանգության կանոնները, կամ երկուսն էլ՝ կենդանի շփման և հեռարձակման միջոցով: Հեռարձակումները չպետք է ձայնագրվեն: Ղեկավարները նաև աջակցում են այն Վերջին Օրերի Սրբերին, ովքեր պետք է շարունակեն երկրպագել տանը:

Քանի որ հեռարձակումը հնարավորություն չի տալիս դիտողներին հաղորդություն ընդունել, ղեկավարներին խրախուսում ենք ծրագրել չընդմիջվող հեռարձակումներ: Դրա համար հեռարձակումը կարելի է սկսել կամ հաղորդությունը բաժանելուց առաջ, կամ հետո:

Պաշտոնավարման սկզբունքները դժվարին ժամանակներում

Լրացուցիչ աղբյուրներ։

Նամակ Առաջին Նախագահությունից։ Ապահով մասնակցություն Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.