Նորություններ

Առաջին նախագահությունը հայտարարում է տաճարային աղոթքների ցուցակների առցանց նոր համակարգի մասին։

Նոր համակարգը Եկեղեցու անդամներին թույլ է տալիս կարիք ունեցող անձանց անուններն անմիջապես ուղարկել տաճար, որտեղ այդ անունները կարող են ներառվել հավատի աղոթքների մեջ

 

Բազմաթիվ հավատացյալ մարդկանց շրջանում ընդհանուր սովորույթ է աղոթել սիրելիների համար, երբ նրանք հանդիպում են հիվանդությունների, տառապանքների կամ այլ դժվարությունների: Կրոնական բազմաթիվ ավանդույթներում հավաքականորեն աղոթում են հատուկ կարիքներ ունեցողների համար: Սուրբ գրություններում արձանագրված են բազմաթիվ օրինակներ, երբ Հիսուս Քրիստոսն աղոթում էր ամբոխի մեջ և ներկաներին հորդորում էր նույնպես աղոթել:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարներում այդ սովորույթը պահպանվում է։ Անդամներին հրավիրում են կարիք ունեցող մարդկանց անունները տեղադրել «աղոթքի ցուցակ» կոչվող արկղում: Այնուհետև անդամները միավորում են իրենց հավատը՝ խնդրելով Երկնային Հորն օրհնել այն մարդկանց, ում անունները գտնվում են աղոթքների ցուցակների մեջ:

Առաջին նախագահությունը հայտարարել է, որ ստեղծվել է առցանց համակարգ, որն անդամներին հնարավորություն է տալիս ընտանիքի անդամների կամ ընկերների անուններն ուղարկել տաճար, որտեղ այդ անունները կտեղադրվեն աղոթքների ցուցակում: Տաճարների աղոթքների ցուցակներում անունները տեղադրելու հարցումները ներկայումս կարելի է ներկայացնել տվյալ տաճարի տեղեկատվական էջում՝ սեղմելով աղոթքների ցուցակի կապուղին։ Հարցումները կարելի է նաև ներկայացնել «Անդամի գործիքներ» բջջային հավելվածի «Տաճարներ» բաժնում (2020 թվականի օգոստոսի 25-ից Android համակարգի, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից iOS համակարգի համար)։ Անունները մուտքագրվելուց հետո կուղարկվեն տվյալ տաճար (կամ մոտակա գործող տաճար, եթե այդ տաճարը փակ լինի):

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.