Նորություններ

Եկեղեցին հայտարարում է տանը և Եկեղեցում
ավետարանի ուսուցումը հավասարակշռելու
նոր մոտեցման մասին

Կիրակի օրվա ժողովի օրակարգի կարգավորումները կտրվեն 2019թ. հունվարին

 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ` Ռասսել Մ. Նելսոնը, բացելով հավատքի 188-րդ Կիսամյա Գերագույն Համաժողովը, հայտարարեց «տանը և Եկեղեցում ավետարանի ուսուցումը հավասարակշռելու և կապի նոր մոտեցման» մասին: Այն հանդիսանում է հետևյալ նախաձեռնության մասը՝ «զորացնել ընտանիքներին և անհատներին տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ծրագրի միջոցով, որպեսզի նրանք սովորեն վարդապետությունը, ամրացնեն հավատքը և մեծացնեն անձնական երկրպագությունը»,- ասաց նա:

«Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք սովոր ենք մտածել «եկեղեցու» մասին որպես մի բանի, որը տեղի է ունենում մեր ժողովատներում և որին աջակցում է այն, ինչ կատարվում է մեր տանը», - շարունակեց նա: «Մենք պետք է կարգավորենք այս ուղին: Արդեն եկել է մեր տնակնետրոն Եկեղեցու ժամանակը, որին կաջակցի այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր ճյուղերի, ծխերի և ցցերի շենքերի ներսում»:

Նախագահ Նելսոնի կողմից կիրակի առավոտյան կատարված նշումներից անմիջապես հետո Երեց Քվենթին Լ. Քուքը Տասներկու Առաքյալների Քվորումից դիմեց համաշխարհային լսարանին և մանրամասներ տրամադրեց սպասվող կարգավորումների մասին:

«Սկսած 2019թ. հունվարից, կիրակնօրյա ժողովի օրակարգը կկարգավորվի հետևյալ կերպ»,- ասաց Երեց Քուքը, - Ամեն կիրակի Եկեղեցու կիրակնօրյա ժողովները կազմված կլինեն 60 րոպեանոց հաղորդության ժողովից, որը կկենտրոնանա Փրկիչի վրա, հաղորդության արարողությունից, ինչպես նաև հոգևոր ելույթներից: Դասերին անցնելու փոքր ժամանակահատվածից հետո Եկեղեցու անդամները կմասնակցեն 50 րոպեանոց դասին, որը կլինի յուրաքանչյուր կիրակի միմյանց հաջորդող դասերից մեկը: Կիրակնօրյա դպրոցը կանցկացվի առաջին և երրորդ կիրակի օրերին: Քահանաների քվորումները, Սփոփող Միության և Երիտասարդ կանանց ժողովները կանցկացվեն երկրորդ և չորրորդ կիրակի օրերին: Հինգերորդ կիրակի օրվա ժողովները կանցկացվեն եպիսկոպոսի ղեկավարությամբ: Երեխաների Միության դասերը կանցկացվեն ամեն շաբաթ, այս նույն 50 րոպեանոց ժամանակահատվածում և կընդգրկեն երգերը և դասերը»:

Elder Quentin L. Cook of the Quorum of the Twelve

Ստորև տրված են այն չորս նպատակները և օրհնությունները, որոնք կապված են այս և վերջին այլ փոփոխությունների հետ.

  • Խորացնել դարձը դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը և ամրացնել հավատքը Նրանց հանդեպ:
  • Զորացնել անհատներին և ընտանիքներին տնակնետրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրով, որը նպաստում է ավետարանով ապրելու ուրախությանը:
  • Պատվել Հանգստության օրը, կենտրոնանալով հաղորդության արարողության վրա:
  • Օգնել վարագույրի երկու կողմերում գտնվող Երկնային Հոր բոլոր զավակներին միսիոներական աշխատանքի, ինչպես նաև արարողությունները, ուխտերը և տաճարի օրհնությունները ստանալու միջոցով:

Առաջին Նախագահության նամակը, որում ուրվագծված փոփոխությունները, լրացուցիչ նյութերի հետ միասին, ուղարկվել է ամբողջ աշխարհում Եկեղեցու 30 000 և ավելի անդամ ունեցող համայնքների ղեկավարներին:

60 րոպե – Հաղորդության ժողով

10 րոպե – Անցում դասերին

50 րոպե – Չափահասների դաս: Երիտասարդների դաս: Երեխաների Միության դաս։

Նամակին կից տրամադրված են 12 հարցերի պատասխանները, որոնք են՝

  • Մենք ինչպե՞ս պետք է լավացնենք ավետարանի ուսումնասիրությունը՝ ապրելով դրանով մեր տանը և անձնական կյանքում:
  • Ի՞նչ ձևաչափ ունի հաղորդության ժողովը:
  • Կիրակի օրվա համար ի՞նչ օրակարգ ունեն բազմաթիվ ծխերն ու ճյուղերը, որոնք համատեղ օգտագործում են նույն ժողովատունը:
  • Արդյո՞ք կիրակի օրը Եկեղեցում անցնում ենք ընտրովի դասընթացներ:

Առաջին Նախագահութունը և Տասներկու Առաքյալների Քվորումը վստահ են, որ այս փոփոխության միջոցով Վերջին Օրերի Սրբերը «կօրհնվեն յուրօրինակ եղանակներով»,- ասաց Երեց Քուքը: «Կիրակին Եկեղեցում և տանը կարող է լինել ավետարանի ուսումնասիրության և ուսուցման օր: Երբ անհատներն ու ընտանիքները ընդգրկվեն ընտանեկան խորհուրդներում, ընտանեկան պատմության, սպասավորության, ծառայության, անձնական երկրպագության և ուրախ ընտանեկան ժամանցի մեջ, Հանգստության օրը իրական բերկրանք կլինի»:

Կիրակնօրյա երկրպագության ծառայությունների երեք հաջորդական դասերով Եկեղեցու ներկայիս ձևաչափի օգտագործումը սկսվել է կիրառվել 1980թ.: Դրանից առաջ Եկեղեցու ժողովները անցկացվում էին Հանգստության օրվա և շաբաթվա ընթացքում:

Նոր ուսումնական նյութը՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, որը պետք է օգտագործվի երեխաների, երիտասարդների և չափահասների կողմից 2019թ. հունվարից, հասանելի է տպագիր տարբերակով comefollowme.lds.org կայքում և Gospel Library հավելվածում 47 լեզուներով:

Այսօրվա հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ու նյութերը հասանել են sabbath.lds.org-ում:

 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.