Նորություններ

Աշխարհահռչակ Մորմոն Թաբերնաքլ Երգչախումբը
փոխում է իր անունը

Եկեղեցու անվանման ուղղմանը հաջորդեց հետևյալ հայտարարությունը:

 

Աշխարհահռչակ Մորմոն Թաբերնաքլ Երգչախումբը փոխում է իր անունը՝ դառնալով «Տաճարային Հրապարակի Թաբերնաքլ Երգչախումբ»: Անվան փոփոխությունը հետևում է Նախագահ Նելսոնի www.mormonnews.am/ոճի-ուղեցույց  ըստ որի պահանջվում է օգտագործել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու լրիվ անվանումը, որը հանդիսանում է երգչախմբի հովանավոր կազմակերպությունը:

«Նոր անունը Թաբերնաքլ Երգչախմբի համար փոփոխություն է այսքան տարիներ անց»,- ասել է երգչախմբի նախագահ Ռոն Ջարեթը: «Անունը կարող է փոխվել, բայց այն ամենը, ինչ մարդիկ գիտեն երգչախմբի մասին և այն, ինչ նրանց դուր է գալիս, ոչ միայն նույնն է մնում, այլև ավելի է բարելավվում»:

Ջարեթն ասաց. «Մենք միշտ հեռատես ենք եղել և կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք չեն փոխվում. համաշխարհային կատարողական մակարդակը, ոգեշնչող գործիքավորումը և ծրագրավորումը, ինչպես նաև մեր շաբաթական «Երաժշտություն և խոսք» հեռարձակումը շարունակում են ավանդույթը, որը սկիզբ է առել է 90 տարի առաջ»:

90 տարի շարունակ ամեն շաբաթ հեռարձակվում է «Երաժշտություն և խոսք» ծրագիրը, որը մեկնարկել է 1929թ.-ին, դառնալով պատմության մեջ ամենաերկար կյանք ունեցող ցանցային հեռարձակվող ծրագիրը: Ոչ կրոնական ուղղվածության այս ծրագիրն ընդգրկում է երգչախմբի կողմից ընտրված երաժշտական հավաքածու և Տաճարային Հրապարակի Նվագախմբի կատարումները՝ Թաբերնաքլի երգեհոնի նվագակցությամբ, որն ուղեկցվում է կարճ ոգեշնչող ուղերձով:

Երաժշտական ղեկավար Մաք Վիլբերգն ասում է, որ ծրագրի լսարանը շարունակում է աճել: Բազմաթիվ պատճառներից մեկը, որով «Երաժշտություն և խոսք» ծրագիրը շարունակում է կարևորվել ամբողջ աշխարհում, այն է, որ ոգեշնչող երաժշտության և ուղերձների միջոցով մարդկանց փոխանցվում է հույս, ուրախություն և սփոփանք: Յուրաքանչյուր հեռարձակման ժամանակ երգչախումբն ու նվագախումբը մեծացնում են այն ժառանգությունը, որը բերել են նրանցից առաջ եկածները՝ լսարանին մատուցելով բարձրարժեք երաժշտություն և ոգեշնչում»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.