Թեմա

Աստվածագլուխ

Ավանդական Քրիստոնեության Սուրբ Երրորդությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն անվանում են Աստվածագլուխ: Չնայած որ Վերջին Օրերի Սրբերը և մյուս Քրիստոնյաները նույն տերմիններն են օգտագործում Հոր, Որդու և Սուրբ Հոգու համար, Աստվածագլխի երեք անդամների մասին Վերջին Օրերի Սրբերի հասկացողությունը զգալիորեն տարբերվում է ավանդական Քրիստոնեությունից:

Հայր Աստված

Եկեղեցում Աստծուն հաճախ անվանում են Երկնային Հայր, որովհետև Նա բոլոր մարդկային հոգիների Հայրն է, և նրանք ստեղծվել են Իր պատկերով (Ծննդոց 1.27): Դա Աստծուն բնութագրող տերմին է, ով բարի և արդար, ամենագետ և ամենազոր է: Մորմոնները հավատում են, որ Նա մարդու նման մարմին ունի, բայց անմահ և կատարյալ է: Երկնային Հայրը հաստատել է «փրկության ծրագիրը», որը թույլ է տալիս անհատներին իրենց ընտանիքներով հավերժ ապրել Իր ներկայության մեջ: Իրականում, Նրա աշխատանքն է` իրականացնել Իր որդիների և դուստրերի անմահությունը և հավերժական կյանքը:

Հիսուս Քրիստոս

Հիսուս Քրիստոսը հանդիսանում է առանցքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, որը կրում է Նրա անունը: Տանը ամեն մի աղոթք և աղոթատանը ամեն մի քարոզ ավարտվում է Հիսուս Քրիստոսի անունով: Հաղորդության խորհրդանիշները, որոնք բաժանվում են ամեն շաբաթ երկրպագության ծառայություններում Նրա քավության խորհրդանիշներն են: Վերջին Օրերի Սրբերն ամբողջությամբ ընդունում են Նոր Կտակարանում գրված Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, ծառայության, մահվան և հարության մասին պատմությունները: Նա, Իր Հոր պես, ունի ֆիզիկական մարմին, և դա այն նույն մարմինն է, որով դուրս եկավ գերեզմանից Իր հարությունից հետո, և այդ մարմնով էր, երբ հրավիրեց Իր առաքյալներին` «շոշափել ... և տեսնել» (Ղուկաս 24.39):

Լինելով երբևէ ապրած միակ կատարյալ մարդը` Հիսուսն Իր կյանքով օրինակ ծառայեց, որ մյուսները հետևեն: Քանի որ մարդիկ կատարյալ չեն, Քրիստոսի քավող զոհաբերությունը վճարում է մեղքի գինը` անհատական ապաշխարության պայմանով: Նրա զոհաբերությունը նաև թույլ է տալիս բոլոր մարդկանց հարություն առնել դեպի անմահություն: Նա է Փրկիչը, որը հետագայում կլինի Դատավորը:

Սուրբ Հոգի

Եկեղեցու անդամները հավատում են, որ Սուրբ Հոգին ոչ թե ֆիզիկական, այլ ոգեղեն անձնավորություն է: Սուրբ Հոգու հատուկ առաքելությունն է` վկայել Հոր և Որդու մասին, հայտնել ճշմարտությունը, սփոփել և սրբագործել: Նա աստվածային ուղեկից և ուսուցիչ է:

Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել և ազդել արդար մարդկանց վրա, ովքեր ընկալունակ են այդ հուշումների հանդեպ: Բացի այդ, Սուրբ Հոգու «ընծան» Նրա մշտական ընկերակցությունն ունենալու արտոնությունն է, եթե հետևում ենք Աստծո պատվիրաններին: Մկրտությունից հետո այն տրվում է Եկեղեցու անդամներին քահանայություն կրողի կողմից, ով դնում է իր ձեռքերը մկրտված անձնավորության գլխին և օրհնում նրան ասելով` «ստացիր Սուրբ Հոգին»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.