Թեմա

Առողջ ապրելակերպ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հայտնի են իրենց առողջ ապրելակերպով: Եկեղեցու համար առողջության ծրագիրը գրվել է 1833թ. Նախագահ Ջոզեֆ Սմիթի կողմից: Նա ներկայացրել է այն վաղեմի անդամներին, որպես Աստծուց հայտնություն: Այսօր Վերջին Օրերի Սրբերն այդ առողջական ուղեցույցներն անվանում են «Իմաստության Խոսք» (Վարդապետություն և Ուխտեր 89):

Առողջության օրենքի դրույթներից են` չխմել ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ չծխել կամ չծամել, չըմպել «տաք ըմպելիքներ», վերջինս վերաբերում է թեյին և սուրճին: Հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել «օգտակար դեղաբույսերը», մրգերը և հատիկեղենը: Միս պետք է օգտագործել քիչ քանակությամբ: Ինչպես նաև Եկեղեցին անօրինական, օրինական, դեղատոմսով կամ վերահսկվող թմրանյութերի չարաշահումը դիտում է որպես առողջության օրենքի խախտում:

«Առողջության օրենքը ... ավելի քան հարյուր տարի առաջ հստակորեն արտացոլել է այն խորհուրդները, որոնք առողջությունը վերականգնելու և պահպանելու նպատակով այժմ տրվում են գիտական աշխարհի կողմից»,- ասել է գիտությունների թեկնածու Թեդ Ադամսը Սոլթ Լեյք Սիթիի ՎՕՍ հիվանդանոցի ֆիթնես ինստիտուտի ծրագրի տնօրենը:

Կալիֆորնիայում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 10 000 անդամների շրջանում անցկացված 14 տարի տևած UCLA ուսումնասիրությունը, որն ավարտվեց 1997թ., ներկայացնում էր մահացության ցուցանիշներն ու առողջապահական փորձը: Որոշակի բացահայտումները հետևյալն են` առողջության օրենքին հավատարիմ Եկեղեցու անդամների մոտ քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշներն ամենացածրն են Միացյալ Նահանգներում, որը կազմում էր ընդհանուր բնակչության կեսը: Ոսումնասիրությունը նաև ցույց էր տալիս, որ այդ օրենքին հետևող Եկեղեցու անդամների կյանքի տևողությունը 8-11 տարով ավելի էր` Միացյալ Նահանգների ընդհանուր սպիտակամորթ բնակչության համեմատ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.