Նորություններ

Առաջին Նախագահության 2021 թվականի Սուրբ ծննդյան ուղերձը

Christmas Nativity shepherds
Christmas Nativity shepherds
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, նախագահ Դալլին Հ. Օուքսը և նախագահ Հենրի Բ. Այրինգը, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հրապարակեցին հետևյալ Սուրբ ծննդյան ուղերձը: Այն տարածվել է Եկեղեցու մի քանի տեղեկատվական ալիքներով:

Երբ երգում ենք «Լուռ գիշեր» օրհներգը, մենք գիտենք, որ Բեթլեհեմի այդ Մանուկի կյանքը այնտեղ չի սկսվել, ոչ էլ ավարտվել է Գողգոթայում: Նախաերկրային թագավորությունում Հիսուսը Իր Հոր կողմից նախասահմանվել է որպես ողջ մարդկության Մեսիան, Քրիստոսը, Փրկիչը և Քավիչը:  Կանխորոշված էր, որ Նա պիտի փրկագներ մեզ: Նա վիրավորվեց մեր մեղքերի համար և հալածվեց մեր անօրինությունների համար (Եսայիա 53.5): Նա եկավ, որ անմահությունը իրականություն դարձնի, իսկ հավերժական կյանքը՝ հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կապրեն (տես Ա Կորնթացիս 15.20–22, 3 Նեփի 27.13–14):

Այս Սուրբ ծննդյան տոներին մենք վկայում ենք, որ մեր սիրառատ Երկնային Հայրը «այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.16):

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.