Նորություններ

2021 թվականի Առաջին նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկոյի ժամանակ Եկեղեցու ղեկավարները կիսվում են խաղաղության և հույսի ուղերձներով

Tabernacle-Choir

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասում է, որ Սուրբ ծննդյան ոգին «ուրախություն [է], որը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսին երկրպագելուց և սիրելուց»:

Կիրակի օրը՝ 2021 թվականի Առաջին նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկոյի ժամանակ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չորս ղեկավարները և Տաճարային հրապարակի Թաբերնաքլի երգչախումբը խաղաղության և հույսի ուղերձներով ոգեշնչեցին Եկեղեցու անդամներին և հավատակից ընկերներին ամբողջ աշխարհում:

Ելույթ ունեցան նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին նախագահության առաջին խորհրդականը, երեց Դեյլ Ռենլանդը՝ Տասներկու առաքյալների քվորումից, երեց Վ. Մարկ Բասեթը՝ Յոթանասունից և քույր Միշել Դ. Քրեյգը՝ երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից: Տաճարային հրապարակի Թաբերնաքլի երգչախումբը կատարեց Hark! The Herald Angels Sing (Ականջ դրե՛ք։ Հրեշտակներն ավետիք են ազդարարում), O Little Town of Bethlehem (Ո՜վ Բեթլեհեմի փոքրիկ քաղաք), In the Bleak Midwinter (Մռայլ ձմռանը), O Holy Night (Սուրբ գիշեր) և Լուռ գիշեր երգերը։

Հոգևոր հավաքը հեռարձակվեց Տաճարային Հրապարակի համաժողովների կենտրոնից։ Ստորև ներկայացված են յուրաքանչյուր ելույթի ամփոփումները:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Նախագահ Այրինգը խոսեց Սուրբ ծննդյան ոգու մասին: Նա նկարագրեց դա որպես «ուրախություն, որը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսին երկրպագելուց և սիրելուց»: Նա ասաց, որ մենք զգում ենք այս ոգին սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոցով, որոնք մեզ ուսուցանում են, թե ով էր Հիսուսը այն ժամանակ և հիմա, և զգում ենք այդ ոգին ուրիշներին սիրելու միջոցով։

Նախագահ Այրինգը կարդաց Նոր Կտակարանից հատվածներ, որոնք պատմում են Արարման ժամանակ Հիսուսի դերի մասին, Հոր կամքին ենթարկվելու և Իր սիրո օրինակին հետևելու Նրա ուսմունքների մասին: Նախագահ Այրինգը Մորմոնի Գրքից մեջբերեց որոշ հատվածներ՝ Քրիստոսի Քավության և ցանկացած հանգամանքներում մեզ օգնելու Նրա զորության մասին: Եվ Վարդապետություն և Ուխտերից դուրս բերած բառերի օգնությամբ նա լուսաբանեց աղոթքի զորությունը և Աստծո խոստացված խաղաղությունը:

«[Աստված] գիտի՝ ինչպես օգնել մեզ խաղաղություն զգալ դժվարությունների ժամանակ, նույնիսկ, եթե փորձությունը շարունակվում է»,- ասել է նախագահ Այրինգը։ «Նա կուղարկի ընկերներ՝ կանգնելու ձեր կողքին «ջերմ սրտերով ու բարյացակամ ձեռքերով»։ Մեր սրտերը ավելի լավը կդառնան, մինչ մենք կդիմանանք անձնական փորձություններին՝ Նրա հանդեպ հավատքի միջոցով։ Եվ այդ փոփոխությամբ մենք կդառնանք այն ընկերները, որոնց Տերը կարող է ուղարկել մարդկանց մոտ՝ որպես հրեշտակներ»։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Երեց Ռենլանդն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի աստվածային էությունն իմանալու կարևորությունը: Նա ասաց, որ իր հայրն ամեն Սուրբ ծննդյան նախօրեին կարդում էր Ղուկաս 2 գլուխը:  32-րդ հատվածը կարդալուց հետո, որտեղ Սիմեոնը գրկում է մանուկ Հիսուսին և Նրան անվանում «[Աստծո] փրկություն», երեց Ռենլանդի հայրը դադար էր տալիս և ասում. «Հնարավոր է, ես չկարողանամ իմ գիրկն առնել մանուկ Հիսուսին, բայց ես գիտեմ, ինչպես Սիմեոնը գիտեր, որ այդ երեխան Աստծո Որդին էր՝ իմ Փրկիչն ու Քավիչը: Նա իրական է, և Նա ապրում է»: Այս զորեղ խոսքերից հետո նա նայում էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին և գլխի շեշտակի շարժումով ասում. «Եվ դուք նույնպես կարող եք դա իմանալ»:

Երեց Ռենլանդը նկարագրել է, թե ինչպես է 11 տարեկանում զգացել, որ Աստված խոսել է իր հետ և ասել, որ Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարտությունը: Եվ նույն զորությամբ նա գիտի, որ Հիսուսը աշխարհի Փրկիչն է: Նման գիտելիքը, նրա խոսքերով, հոգևոր պարգև է, որը հասանելի է յուրաքանչյուրին:

«Այս Սուրբ ծնունդին խնդրեք, որ ձեր Երկնային Հայրը ձեզ ընծայի աշխարհի Փրկիչի կենդանի իրողության մասին իմանալու հոգևոր պարգևը»,- ասել է երեց Ռենլանդը։ «Սուրբ ծննդյան ժամանակաշրջանը բնական և գեղեցիկ ժամանակ է՝ ուսումնասիրելու Նրա կյանքը և ձգտելու ընդօրինակել Նրա բնավորությունն ու հատկանիշները: Երբ այդպես վարվեք, դուք կիմանաք, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին, և որ Նա քավել է ձեր մեղքերը»:

Երեց Վ. Մարկ Բասեթ

Երեց Բասեթը հիշեցրեց Վերջին Օրերի Սրբերին, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է խաղաղարարներ լինեն:

«Սա մեր ուխտի պարտականությունն է», - ասել է երեց Բասեթը։ «Ես և դուք փոփոխություն ենք կատարում այսօրվա անհանգիստ աշխարհում, երբ ձգտում ենք խաղաղարարներ լինել մեր տներում, մեր ժողովներում, մեր համայնքներում, նույնիսկ ամբողջ աշխարհում՝ մեր բարությամբ, մեր բարի գործերով և մեր խոսքերով՝ դեմ առ դեմ և հեռավար ձևաչափով: Եկեք հավատարմորեն «քարոզենք խաղաղություն», երբ վկայենք Նրա մասին խոսքերով և գործերով»:

Օգտագործելով Ղուկաս 2-ի բառերը՝ երեց Բասեթը խրախուսեց Եկեղեցու անդամներին «այս երեխայի համար» խաղաղության ուղերձը «իմացնել ամենուր»։ Սա է այն ուղերձը, որ մեր միսիոներներն ուսուցանում են մեր սիրելի մարդկանց և ընկերներին, սա է այն կենդանի ուղերձը, որով ծառայող միսիոներները կիսվում են, երբ ծառայում են՝ ինչպես Փրկիչը կծառայեր: Սա է այն ուղերձը, որը մենք հայտարարում ենք, երբ սիրում ենք, կիսվում և հրավիրում մեզ շրջապատող մարդկանց՝ ճաշակելու հույսից և խաղաղությունից, որը գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետիքում:

Քույր Միշել Դ․ Քրեյգ

Քույր Քրեյգն ասաց, որ մենք պետք է զարգացնենք և կիսվենք մեր անհատական պարգևներով, որպեսզի բարձրացնենք և ծառայենք ուրիշներին: «Լավագույն պարգևներից մի քանիսը մեր ժամանակի ու տաղանդների պարգևներն են», որքան էլ փոքր լինենք դրանք, ասել է նա: «Ես հավատում եմ, որ նման պարգևները սուրբ են»:

Մեջբերելով Երեց Մարվին Ջ. Էշթոնին (1915–1994), Քույր Քրեյգն ասաց, որ պարգևները լինում են տարբեր ձևերի, ներառյալ՝ լսելու պարգևը, լաց լինելու պարգևը, մտածելու և աղոթելու պարգև։

«Սիրով լսելու ձեր պարգևով այցելեք միայնակ ընկերոջը», - ասել է նա։ «Ունե՞ք հակառակությունից խուսափելու և համերաշխ լինելու պարգև։ Այդ պարգևներն ավելի քան անհրաժեշտ են այսօր։ Կիսվեք դրանցով ձեր ընտանիքի, ընկերների և հարևանների հետ: Ասեք մոլորվածին, որ սիրում եք նրան և հրավիրեք նրան ձեր խոհանոցի սեղանի մոտ: Ոգեշնչված դաս ուսուցանեք: Գրեք բարի խոսքեր։ Օգտագործեք ձեր պարգևները՝ օգնության հասնելու, Սիոնը կառուցելու և ձեր շրջապատի մարդկանց ամրապնդելու համար: Աստծուն պետք են ամեն տեսակի մարդիկ։ Նա բոլոր պարգևները տվել է՝ Իր զավակներին ոգեշնչելու համար: Թույլ մի տվեք, որ ձեր ներսի երաժշտությունը լռի, գրկախառնումը մարի, իսկ ներումը՝ չտրվի»։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.