Նորություններ

Փոքր հոգևոր երեկոյից մինչև պատմական հեռարձակում. ինչպե՞ս ստեղծվեց 2022 թվականի Սուրբ ծննդյան վկաները․ Քրիստոսի խորհրդանիշների համերգը

Անցած տարվա Սուրբ ծննդյան վկաները համերգը, որը Եվրոպայում նկարահանվել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, ի սկզբանե պետք է լիներ ոչ այլ ինչ, քան անհատական համերգ Իտալիայի տեղական ցցի կենտրոնում: Իրականում, այն ամենևին էլ վերնագրված չէր Սուրբ ծննդյան վկաները, դա պարզապես Գրեմմիի առաջադրված ջութակահար Ջենի Օքս Բեյքերի առատաձեռն առաջարկն էր, որ Հռոմում իր ընտանիքի հետ միասին Սուրբ ծննդյան համերգ կազմակերպեր մի քանի հարյուր տեղացի սրբերի համար: Որքան էլ հետաքրքիր և ոգեշնչող այն լիներ, թվում էր, որ Տերն ավելի մեծ ծրագրեր ուներ մտքում:

Կորոնավիրուսի շարունակվող համավարակից հոգնած՝ Տարածաշրջանի նոր կանչված նախագահ երեց Մասիմո Դե Ֆեոն կարծում էր, որ Ջենիի ծրագիրը կարող է կատարյալ նվեր լինել բոլորի համար Եվրոպայի Տարածաշրջանում: Հրաշքի նման էր այն, որ ինչ սկսվեց որպես փոքրիկ հոգևոր երեկո, վերածվեց պատմական հեռարձակման, որը դիտել են ոչ միայն ամբողջ Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Նկարահանելով Հռոմի տաճարի այցելուների կենտրոնում և Կոպենհագենի (Դանիա) Տիրամայր եկեղեցում, Սուրբ ծննդյան վկաները ներկայացնում էր Ջենի Օուքս Բեյքերը և ընտանիքի չորս անդամները, Ալեքս Շարփը (նախկինում Celtic Woman), դանիացի հայտնի վերջին օրերի սուրբ դերասան Թոմաս Կոֆոդը, իսկ եզրափակիչ ուղերձները երեց Դե Ֆեոյի և նախագահ Դալլին Հ. Օուքսի կողմից՝ Եկեղեցու Առաջին Նախագահությունից: Հաշվի առնելով նկարահանման համեստ մեկնարկը և այն փաստը, որ մեկնարկից մինչև վերջին պահը COVID-19-ը սպառնում էր դադարեցնել նկարահանումը, նման հաջողությունը մեծ հրաշք էր։

Սակայն հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Բրայան Քորդրեի համար այդ համերգի հաջողությունը նրա մեջ հարց առաջացրեց. Ի՞նչ կարող է անել Եկեղեցին հաջորդ տարի Եվրոպայում՝ հիմնվելով այս փորձառության վրա: Դերասանական ի՞նչ կազմ կհավաքագրեն նրանք։ Ի՞նչ երգեր կերգեն։ Որտե՞ղ նրանք ելույթ կունենան: Ո՞վ կլինի հաղորդավարը: Ինչպե՞ս կարող են հետաքրքիր դարձնել սցենարը: Եվ վերջապես, նա ինչպե՞ս կարող է հրավիրել համերգի նույն ոգին՝ կառուցելով արդեն հաջողված մեկնարկային կետի վրա։

Այս և մնացած հարցերը նրանք պետք է լուծեին դեռ այս տարվա հունվարին։ Հետևելով Տիրոջ հրահանգին և քայլ առ քայլ հավատքով առաջ շարժվելով՝ նկարահանող թիմը վերցրեց դատարկ էջը և այն վերածեց Սուրբ ծննդյան գլուխգործոցի:

Երգիչների հավաքագրումը

Ի սկզբանե մի բան պարզ էր, որ համերգը պետք է հստակ եվրոպական լիներ: Թեև անցյալ տարվա հանգամանքներից ելնելով համաշխարհային մակարդակի երգիչների մասնակցությունը միջոցառմանը տպավորիչ էր, այս տարի պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունենալով, անձնակազմը ցանկացավ հավաքագրել համաեվրոպական դերասանական կազմի, ինչը նրանք ի վերջո արեցին:

Օգտագործելով ապացուցված «Վիտամին C» անունով հոլիվուդյան մոտեցումը կամ աշխատելով կոնտակտների միջոցով՝ տարածաշրջանի թիմը կապ հաստատեց Վերջին Օրերի Սրբերի պրոֆեսիոնալ կատարողների խմբի հետ ողջ Եվրոպայում: Անցանկալի զանգերը և էլ-նամակները կհանգեցնեին արագ ծանոթությունների և ոչ պաշտոնական նախագծերի մերժումների: Ի ուրախություն պրոդյուսերների, նրանք շուտով կարողացան հավաքագրել տարբեր ազգությունների և ժանրերի երաժիշտների, ովքեր բոլորը, Փրկչի հանդեպ սիրուց դրդված, անվճար առաջարկեցին իրենց ժամանակը և տաղանդները:

Ջեք և Մարթա Թինդել-Բիսկոներ (Մեծ Բրիտանիա և Իսպանիա)․Դաշնակահար Ջեք Թինդել-Բիսկոն սովորել է երաժշտությունը երեք մայրցամաքներում և շրջագայել է ամբողջ Եվրոպայում: Նա ներկայումս «Talent Unlimited U.K.» և «DEBUT Classical» նախագծերի երգիչ է։ Մարթան կատալոնացի դաշնակահարուհի է և մանկավարժ։ Երկուսն էլ որպես պրոֆեսորի օգնականներ դասավանդել են երաժշտություն և լեզուներ Բրիգամ Յանգ Համալսարանում (Այդահո) նախքան Լոնդոն տեղափոխվելը:

Վեսնա և Իգոր Գրուպմաններ (Սերբիա և Ուկրաինա).Գրեմմիի մրցանակակիր ջութակահարներ Իգոր և Վեսնա Գրուպմանները ծանոթացել են Մոսկվայի կոնսերվատորիայում և այդ ժամանակից ի վեր աներևակայելի հաջողակ երաժշտական կարիերա են ունեցել՝ նվագելով, դիրիժորություն անելով և դասավանդելով: Նրանք այժմ ապրում են Ռոտերդամում (Նիդեռլանդներ), որտեղ Իգորը ծառայում է որպես Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, իսկ Վեսնան ալտի դասեր է տալիս Ռոտերդամի կոնսերվատորիայում:

Կոնստանցե և Վոլֆգանգ Գեբաուերներ (Ավստրիա և Գերմանիա)․ Երկուսն էլ կայացած օպերային երգիչներ են։ Վոլֆգանգըև Կոնստանցե Գեբաուերները առաջին անգամ հանդիպեցին բեմում և այդ ժամանակից ի վեր երբեք չեն լքել բեմը՝ միասին հանդես գալով Եվրոպայի օպերաներում, մյուզիքլներում և համերգներում։

Նաուրա (Իսպանիա)․Նաուրան սովորել Իսպանիայի երկու երաժշտական հաստատություններում և բազմաթիվ համերգներով հանդես է եկել որպես մենակատար սոպրանո՝ Նավարայի սիմֆոնիկ նվագախմում, ինչպես նաև Pamplonesa Band նվագախմբում՝ ի թիվս այլոց։

Ռութ Լորենցո (Իսպանիա)․Նա հայտնի է X Factor U.K.-ում իր 5-րդ տեղը զբաղեցնելով։ Ռութը հաջողակ սոլո կարիերա է ունեցել։ Այդ թվում՝ 3 ալբոմ, 4 իսպանական հյուրախաղեր և հատկապես՝ Իսպանիայի երբևէ լավագույն տեղերից մեկը Եվրատեսիլ երգի մրցույթում։

Ալեքս Շարփ (Իռլանդիա)․ Ալեքսը լավագույնս հայտնի է որպես Գրեմմիի մրցանակակաիր Celtic Woman խմբի անդամ և գլխավորել է տարբեր մյուզիքլներ և մեներգերով հանդես է եկել ամբողջ աշխարհում:

Սալոմե Մոանա (Շվեյցարիա)․ Ստանալով ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսի կոչումներ Բազելի երաժշտական ակադեմիայից, Սալոմեն իմպրովիզացիոն ջազ-փոփ երգչուհի է, ով իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2020 թվականին, իսկ 2023 թվականի գարնանը երկրորդ կուրսում թողարկել է մեկ ուրիշ ալբոմ։

Լուի և Պեր Հերեյներ (Շվեդիա). Լուի և Պեր Հերեյները «The Herreys» տղաների խմբի երեք անդամներից երկուսն են, ովքեր 1984 թվականին հաղթեցին Եվրատեսիլ երգի մրցույթում՝ սկսելով մի կարիերա, որի արդյուքնում ձայնագրվեց 10 ալբոմ և աշխարհով մեկ  շրջագայությունների։

Երգացանկի ընտրություն

Թեև նախորդ տարվա ծրագրում հիմնականում հնչում էին գեղեցիկ գործիքային ստեղծագործություններ, այս տարի շեշտը դրվեց ինչպես գործիքային, այնպես էլ վոկալ ստեղծագործությունների վրա: Այդ նպատակով պրոդյուսերական խումբը հավաքագրեց Ջենի Օուքս Բեյքերի՝ անցյալ տարվա համերգի հիմնական կատարողին, ով համագործակցեց մրցանակակիր երգահան Կուրտ Բեստորի հետ՝ ստեղծելով եվրոպական սիրված Սուրբ ծննդյան երգերի նոր մշակումներ, որոնք կարտացոլեին համերգի յուրահատուկ թեմաները:

    • Նախերգանք՝ Երգչախումբ
    • «Tu Scendi Dalle Stelle», Նաուրա
    • «Nu Tändas Tusen Juleljus», Հերեյներ
    • «O Tannenbaum», Գեբաուերներ
    • «Holly & Ivy», Սալոմե
    • «O Come All Ye Faithful», Թինդել-Բիսկոներ
    • «Carol of the Bells», Գրուպմաններ
    • «Joy to the World», Ռութ
    • «In the Bleak Midwinter», Ալեքս
    • Վերջաբան՝ «O Holy Night » (բոլորը միասին)

Երբ երգիչներին հարցրին, թե որն է համերգի իրենց սիրելի հատվածը, շատերը նշեցին Սուրբ ծննդյան դասական Բեստորի «O Holy Night» երգի բնօրինակ մշակումը: Այս մասին ճանաչված դաշնակահար Ջեք Թինդել-Բիսկոն նշել է․ «Մենք հույս ունենք, որ նրանք, ովքեր կլսեն համերգը, հատկապես այս վերջին կատարումը, ինչպես մեր հավատքի [մարդիկ], այնպես էլ մեր ուրիշ ընկերները, կկարողանան ավելի շատ ակնածանք տածել մարդկության պատմության այդ սուրբ գիշերվա հանդեպ, ավելի շատ լույս կներթափանցի նրանց հոգիներ և սրտեր, երբ նրանք մտածեն Փրկչի պարգևի մասին, և, ի վերջո, ավելի շատ սեր կզգան, երբ խորհեն Սուրբ ծննդյան տոների կիզակետի մասին։ Կզգան ավելի շատ երախտագիտություն և նվիրում»:

Նկարահանման վայրի ընտրություն

Երբեմն, ճիշտ ճանապարհն ուրվագծվում է միայն այն բանից հետո, երբ առաջին քայլն է արվում դեպի անհայտություն: Այդպես եղավ այս տարվա համերգի ժամանակ։ Գաղափարը կայանում էր նրանում, որ պետք է գտնեինք մի վայր, որը դիտողներին առանձնահատուկ կերպով կտաներ Հիսուսի ժամանակներ՝ այն ժամանակ տիրող Հռոմեական կայսրության ավերակների միջոցով, բայց իտալական հայտնի վայրերից շատերը, ցավոք, չափազանց թանկ էին: Երբ դերասանական կազմը հավաքագրվում էր, Քորդրեյին ծանոթացնում են Ռութ Լորենցոյին՝ Իսպանիայի ամենապայծառ աստղերից մեկի հետ, ով նրան ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրը Իսպանիայի Մերիդա քաղաքում, որտեղ գտնվում են հռոմեական գավառական մայրաքաղաքի ավերակները, որը հիմնադրվել էր Քրիստոսի ծնունդից ընդամենը 25 տարի առաջ։ Հոկտեմբեր ամսին որոշ բանակցություններից հետո ղեկավարությունը թույլատրեց նկարահանել հռոմեական ճարտարապետության ֆոնի վրա:

Այդ միջավայրի մասին մենակատար Ալեքս Շարփն ասել է. «Իսպանիայի Մերիդա քաղաքի հռոմեական ամֆիթատրոնի միջավայրը ապշեցուցիչ էր, և այն ինձ անմիջապես տարավ անցյալ։ Այդ բեմում լինելով և աստղերի տակ երգելով ես պատկերացրեցի Հովսեփին և Մարիամին, ով հույսի ակնկալիքով նման համեստ միջավայրում Փրկչին աշխարհ էր բերում»:

Սուրբ ծննդյան պատմության հաղորդավարը

Անցյալ տարվա համերգը հրաշալի կերպով վարեց դանիացի դերասան Թոմաս Կոֆոդը, ով նախկինում պատկերել էր Հիսուս Քրիստոսի սուրբ դերը եկեղեցու նկարահանած The Testaments տեսանյութերում: Այս անգամ փնտրելով կանացի ձայն՝ պրոդյուսերական խումբը զարմանալիորեն կարողացավ հավաքագրել Միացյալ Թագավորության դերասանուհի Սավաննա Սթիվենսոնին, որին եկեղեցու շատ անդամներ կարող են ճանաչել Հիսուս քրիստոսի եկեղեցու Աստվածաշնչյան տեսանյութերի մեջ մարմնավորած Մարիամի՝ Քրիստոսի մոր, դերում։ Քորդրեյն ասել է, որ Սթիվենսոնը «ջերմություն և պրոֆեսիոնալիզմ հաղորդեց հաղորդավարի դերին»:

Սթիվենսոնի համաձայնությունը ստանալով՝ տարածաշրջանի նկարահանող թիմը սկսեց Միացյալ Թագավորությունում փնտրել վայրեր, որտեղ անձնակազմը կկարողանար նկարահանել հաղորդավարի դերը: Երբ նրանք փնտրում էին վիկտորյական դարաշրջանի հարմար մի վայր, տեղի Եկեղեցու անդամներն առաջարկեցին Լոնդոնի Չարլզ Դիքենսի թանգարանը: Դա էականորեն փոխեց Քորդրեի սցենարը, քանի որ նա տեսավ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» դասական պատմվածքը օգտագործելու հնարավորությունը: Ըստ Քորդրեի, ի վերջո «ակնհայտ է, որ Սքրուջի ճամփորդությունը հոգևոր է, որտեղ նա սովորում է ավելի Քրիստոսանման դառնալ։ Մի՞թե դա այն չէ, ինչ մենք բոլորս ենք ուզում»:

Նկարահանող թիմը նաև մտածում էր, թե ինչպես կարող էր Սուրբ ծննդյան ժամանակ օգտագործվող տարբեր պարագաները, որոնք հաճախ համարվում էին աշխարհիկ (օրինակ՝ տոնածառեր, կարամելային ձեռնափայտեր, զանգեր, գուլպաներ, սուրբ ծաղկեպսակներ և այլն), իրականում բոլորը կապել Քրիստոսի հետ: Այս գաղափարը բոլորին դուր եկավ, ուստի այդ խորհրդանիշներից շատերի տեղ գտան ծրագրում և համերգի անունը դարձավ Սուրբ ծննդյան վկաները․ Քրիստոսի խորհրդանիշները:

Երաժշտության միջոցով զգալ Սուրբ ծննդյան տրամադրությունը

Պրոդյուսերների համար, բարեբախտաբար, դժվար չէր լինի հաղորդել այն հաճելի տրամադրությունը, որն ուղեկցում էր նախնական՝ Սուրբ ծննդյան վկաները համերգին, քանի դեռ համերգը կենտրոնացած կլիներ տոների իրական պատճառի՝ Հիսուս Քրիստոսի վրա։ «[Աստված] մեր ներկայացմանը աստվածային կայծ տվեց,- նշել է օպերային երգչուհի Կոնստանցե Գեբաուերը,- որպեսզի բոլորը, անկախ ծագումից, ազգությունից կամ կրոնական պատկանելությունից, «զգան դա»։

Նոր Կտակարանում Մատթեոս առաքյալն ասում է․ «Որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18․20)։ Սուրբ ծննդյան վկաները․ Քրիստոսի խորհրդանիշները համերգի համար բազմաթիվ սրբեր բառացիորեն հավաքվել էին Նրա անունով՝ նկարահանող խմբից և դերասանական կազմից մինչև բազմաթիվ թարգմանիչներ, ովքեր համերգը հասանելի դարձրին 31 տարբեր լեզուներով։ Ինչպես նրանք բոլորը միաձայն կվկայեն, Հիսուս Քրիստոսն իսկապես «նրանց մեջ էր» այս եզակի նկարահանման ընթացքում:

Ինչպես դիտել

Համերգը նկարահանվել է անգլերենով և կներկայացվի 31 լեզուներով։ Այն հասանելի կլինի եկեղեցու պաշտոնական ալիքներով, ներառյալ. LusavorirAshkharhy.org, Երկրի տեղական կայքում, YouTube և Facebookհարթակներում։ Այն կսկսվի 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, կիրակի օրը՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով երեկոյան ժամը 6-ին և կշարունակվի մինչև 2023 թվականի հունվարի կեսերը։

Ծրագրին զուգահեռ երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված միջոցառումներ կհեռարձակվեն հետևյալ կայքում՝ LusavorirAshkharhy.org.

Լրացուցիչ նյութերը, ինչպես օրինակ՝ Սուրբ ծննդյան ծառայությունների օրացույցը, պաստառները, թռուցիկ- բացիկները և գովազդային տեսանյութերը, շուտով հասանելի կլինեն հետևյալ կայքում՝ LusavorirAshkharhy.org.

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.