Նորություններ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին աջակցում է 2023 թվականին Բեռլինում կայանալիք Հատուկ օլիմպիական համաշխարհային խաղերին

Չափահաս երիտասարդները ողջ Եվրոպայում կամավորագրվել են՝ օգնելու միջոցառման կազմակերպմանը

Ակնկալվում է, որ մինչև հազար չափահաս երիտասարդներ (Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ) ամբողջ Եվրոպայից կօգնեն անցկացնել 2023 թվականի Հատուկ օլիմպիական համաշխարհային խաղերի միջոցառումները Բեռլինում: Եկեղեցին հովանավորում է նրանց Եվրոպայի չափահաս երիտասարդների ծառայության համաժողովի ժամանակ: Խաղերը և ծառայության համաժողովը կանցկացվեն 2023 թվականի հունիսի 16-25-ը։

SO2023_01.jpg
SO2023_01.jpg
Հատուկ օլիմպիական ազգային խաղեր Բեռլինում (Գերմանիա)2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Եվրոպայում ապրող չափահաս երիտասարդներին ուղղված վերջին նամակում Եկեղեցու Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի ղեկավարները նշել են. «Մեր աստվածային հնարավորություններից և պարտականություններից մեկն է հետևել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ ծառայելով մեր մերձավորներին: Այս համաժողովը անմոռանալի հնարավորություն կտա ծառայելու և մեծարելու մեր Երկնային Հոր հրաշալի զավակներից մի քանիսին, որոնք հաճախ անտեսված են»:

Բեռլինի քսանհինգամյա բնակիչ Տաբիտա Ավերսան մեկն էր գերմանացի 35 չափահաս երիտասարդներից, որը կամավոր մասնակցեց անցած հունիսին Բեռլինում անցկացված Գերմանիայի Հատուկ օլիմպիական ազգային խաղերին: Այդ փորձառությունը նա նկարագրեց որպես՝ «Արդյունավե՛տ: Իմ հիշողության մեջ հատկապես մնացել է չորեքշաբթի երեկոյան հավաքույթը, որը կազմակերպեցինք կամավորների և մարզիկների համար, և մենք կարողացանք պարզապես պարել և զվարճանալ միասին»: Նա հայտնում է, որ որպես կամավոր արդեն գրանցվել է 2023 թվականի Հատուկ օլիմպիական համաշխարհային խաղերի համար:

Այս կամավորական ծառայությունը պահանջում է թե՛ ժամանակի, թե՛ գումարի զոհաբերություն 18-35 տարեկան երիտասարդներից, որոնք զբաղված են դպրոցով, աշխատանքով, հարաբերություններ կառուցելով և ապրուստ վաստակելով։ Մասնակիցները ճամփորդելու են Բեռլին և վերադառնալու են իրենց հաշվին: Նրանք այնտեղ կստանան կացարան, սնունդ, վերապատրաստում Հատուկ օլիմպիական խաղերի կողմից և խաղերին պետք է ծառայեն հինգ օր, իսկ ցանկության դեպքում՝ նաև տասը օր: Ցերեկային ժամերին նրանք կծառայեն որպես կամավորներ Հատուկ օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ երեկոյան կկարողանան մասնակցել եկեղեցու կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ ներառյալ պարեր, հոգևոր հավաքներ, սեմինարներ, քննարկումներ և հետագա շփումներ:

«Այլ հավատքների կամ որևէ հավատքի չդավանող երիտասարդներին նույնպես խրախուսում ենք միանալ այս յուրահատուկ ծառայողական համաժողովին», - ասում են Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանի ղեկավարները: Բոլոր կամավորները պետք է խոսեն կա՛մ գերմաներեն, կա՛մ անգլերեն, և նրանց խնդրվում է համաժողովի ընթացքում հավատարիմ մնալ Եկեղեցու վարքագծի չափանիշներին: Բոլոր լրացուցիչ տեղեկությունների համար, ներառյալ ծառայության համաժողովին մասնակցելու և Հատուկ օլիմպիական խաղերում կամավոր գրանցվելու համար սեղմեք այստեղ:

«Պարզապես արե՛ք դա», - ասում է Ավերսան։ «Դա այնքան արդյունավետ կլինի, դուք կճանաչեք մի քանի զարմանալի մարդկանց ու կծանոթանաք նրանց պատմությանը: Փորձառությունն ու հիշողությունները, որոնք դուք ձեռք եք բերում, դուք կհիշեք ամբողջ կյանքում»:

Իրենց վերջին նամակում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի ղեկավարները հավելում են. «Մենք ոգևորված ենք, քանի որ ամբողջ Եվրոպայում մեր չափահաս երիտասարդները կմիանան ծառայության և բարեկամության այս հրաշալի հավաքին: Երբ մենք հետևում ենք սիրով և միասնաբար ծառայելու Հիսուս Քրիստոսի օրինակին, մենք գիտենք, որ դա օրհնություն կդառնա բոլոր ներգրավվածների համար»:

Հատուկ օլիմպիական համաշխարհային խաղերը ներառական սպորտի ամենախոշոր միջոցառումն է, որտեղ մտավոր հաշմանդամություն ունեցող 7000 մարզիկներ միասին մրցում են 26 մարզաձևերում։ Ամբողջ աշխարհից օգնության են կանչված մինչև 20000 կամավորներ։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.