Նորություններ

Վերջին Օրերի Սրբերն օգնում են տաք կերակուրներ մատուցել Հռոմի բարեգործական խոհանոցում

Ավելի քան երեսուն տարի Հռոմի Սկալաբրինյան ծխական բարեգործական խոհանոցը, որը կոչվում է Parrochia del Santissimo Redentore, տաք կերակուրներ է մատուցում իր տեղական համայնքի անօթևան և խոցելի անդամներին:   

«Ապուրի» խոհանոցի կամավոր Մարի Պաոլետտին ուտելիք է պատրաստում։
«Ապուրի» խոհանոցի կամավոր Մարի Պաոլետտին ուտելիք է պատրաստում։
«Ապուրի» խոհանոցի կամավոր Մարի Պաոլետտին ուտելիք է պատրաստում։2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները փաթեթավորված կերակուր են պատրաստում բարեգործական խոհանոցի համար:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները փաթեթավորված կերակուր են պատրաստում բարեգործական խոհանոցի համար:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները փաթեթավորված կերակուր են պատրաստում բարեգործական խոհանոցի համար:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Տեղի ծխականները սննդամթերք են հավաքում տեղական խանութներից և մասնավոր նվիրատվություններից: Շաբաթական հինգ օր կամավորների օգնությամբ մոտ 150 մարդ է սպասարկվում և ամեն օր տաք կերակուր վայելում։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միջոցներ է նվիրաբերում լրացնելու այն, ինչ անհրաժեշտ է այդ կերակուրները ապահովելու համար: Միսիոներները և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կամավոր ծառայում են և նախապատրաստում ճաշասենյակը և շաբաթական մեկ օր ճաշ մատուցում: Նրանք ողջունում են այցելուներին, մատուցում կերակուրները, ապա օգնում մաքրման հարցում:

Սպասարկման սենյակ, որտեղ շատերը կարող են ներս մտնել վատ եղանակային պաըմաններին և վայելել տաք կերակուր: Այցելուներից շատերը գալիս են այստեղ՝ փաթեթավորված ճաշ վերցնելու և մեկ այլ վայրում ուտելու համար:
Սպասարկման սենյակ, որտեղ շատերը կարող են ներս մտնել վատ եղանակային պաըմաններին և վայելել տաք կերակուր: Այցելուներից շատերը գալիս են այստեղ՝ փաթեթավորված ճաշ վերցնելու և մեկ այլ վայրում ուտելու համար:
Սպասարկման սենյակ, որտեղ շատերը կարող են ներս մտնել վատ եղանակային պաըմաններին և վայելել տաք կերակուր: Այցելուներից շատերը գալիս են այստեղ՝ փաթեթավորված ճաշ վերցնելու և մեկ այլ վայրում ուտելու համար:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Սուրբ ծննդյան տոների ընթացքում, Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու անդամները և միսիոներները մի փոքր ավելին տվեցին:  Չափահասների համար նրանք պատրաստել էին նվերների պայուսակներ, որոնցում կային պարանոցի տաքացուցիչներ, շոկոլադե սալիկ, այլ փոքրիկ քաղցրավենիքներ և մի փաթեթ թխվածքաբլիթ: Յուրաքանչյուր երեխա ստացավ կտորից պայուսակ՝ խաղալիքով և քաղցրավենիքով լի:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները պատրաստվում են բաժանել Սուրբ ծննդյան պարկերը:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները պատրաստվում են բաժանել Սուրբ ծննդյան պարկերը:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները պատրաստվում են բաժանել Սուրբ ծննդյան պարկերը:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Բարեգործական խոհանոցի կամավոր Մարի Պաոլետտին ասել է. «2016 թվականին ես այնտեղ էի և տուժեցի երկրաշարժից: Ես կորցրել եմ ամեն ինչ։ Եվ սա է պատճառը, որ ես ուզում եմ նվիրել»: 

Երբ Ալդոին, ով օգնական է աշխատում «Ապուրի» խոհանոցում, հարց տվեցին, թե ինչու է նա կամավոր աշխատում, նա ասաց. «Ես սիրում եմ օգնել ուրիշներին: Ես ուզում էի խոհարար դառնալ։ Դա ինձ օգնում է ինչ-որ բանով զբաղվել: Ես գիտեմ, որ դա դժվար գործ է, բայց երբ վերադառնում եմ տուն, ինձ լավ եմ զգում»: Նա բացատրել է, որ ցանկացած մարդ կարող է անցնել գործազրկության սահմանը։ «Երբ կորցնում ենք աշխատանքը, արագ հիասթափվում ենք»:

Ալդոն, բարեգործական խոհանոցի մի կամավոր, սնունդ է պատրաստում:
Ալդոն, բարեգործական խոհանոցի մի կամավոր, սնունդ է պատրաստում:
Ալդոն, բարեգործական խոհանոցի մի կամավոր, սնունդ է պատրաստում:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Գանայից Էֆֆա Ջոնսոնն այն այցելուներից է, ով բարեգործական խոհանոցում տաք կերակուրներ է ստանում։ Մի շարք ողբերգությունների արդյունքում նա դարձել է փախստական Իտալիայում։ Էֆֆան երախտապարտ է բարեգործական խոհանոցին և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ իրենց աջակցելու համար: Երբ Էֆֆան հաց է ստանում իր կերակուրների հետ, նա խնայում է այն հանգստյան օրերին ուտելու համար: Կիրակի օրերին նա ուտում է իր հացը և աղոթում, որպեսզի շնորհակալություն հայտնի Աստծուն ուտելիք ունենալու համար։ Էֆֆան քնում է գետնին։ Նա ունի մի տեղ, որտեղ պատսպարված է քամուց և անձրևից: Ծեր մարդու համար դժվար է քնել գետնին, բայց ավելի հեշտ է, երբ ստամոքսը կուշտ է:

Շարունակական նվիրատվությունների և կամավորների ներգրավման շնորհիվ, Սկալաբրինյան ծխական բարեգործական խոհանոցի ամենօրյա այցելուները կշարունակեն ստանալ տաք կերակուրներ, որոնք կապահովեն դժվարին ժամանակներում ապրող մարդկանց:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները պատրաստվում են ճաշ մատուցել կարիքավոր հարևաններին:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները պատրաստվում են ճաշ մատուցել կարիքավոր հարևաններին:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները պատրաստվում են ճաշ մատուցել կարիքավոր հարևաններին:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի անդամ սնունդ է պատրաստում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի անդամ սնունդ է պատրաստում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի անդամ սնունդ է պատրաստում:2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.