Նորություններ

Սիրո տեսանելի դրսևորում

Բարսելոնան ողջունում է նվիրաբերող ավտոտմատների գալուստը

Այսօր Բարսելոնա քաղաքը ակտիվություն էր տիրում, քանի որ գործարկվում էին Իսպանիայում առաջին նվիրաբերող ավտոմատները․ վառ կարմիր ավտոմատներ, որոնք ապրանքների փոխարեն բաշխում են կարեկցանք։

Westfield La Maquinista առևտրի կենտրոնում տեղադրված ավտոմատները գնորդներին առաջարկում էին մի պարզ միջոց՝ փոփոխություն բերել կոճակի մեկ սեղմումով։ Օրվա տոնակատարությունը համախմբեց ընտանիքներին, լրատվամիջոցներին և համայնքի առաջնորդներին, որոնք հավաքվել էին՝ ականատես լինելու քաղաքի նոր տոնական ավանդույթի սկզբնավորմանը։ 

Երեց Ռուբեն Վ․ Ալիոն՝ Վերջին Օրերի Սրբերի Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահության նախագահը, ասաց․ «Սուրբ Ծնունդին մենք փառաբանում ենք Հիսուս Քրիստոսի սերը, և այսօր այդ սերը տեսանելի դարձավ յուրաքանչյուր նվիրատվության միջոցով»։

Նվիրաբերող ավտոմատները հանդիսանում են Եկեղեցու համաշխարհային՝ Լուսավորիր աշխարհը տոնական նախաձեռնության մաս, որը սկսվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով ոգեշնչել բարեգործությունը ստեղծագործ և մատչելի ձևերով։ Խորտիկներ և ըմպելիքներ գնելու փոխարեն նվիրատուները կարող են ձեռք բերել կյանքը փոխող իրեր, ինչպիսիք են՝ սնունդն ու հագուստը, դպրոցական պարագաները կամ խորհրդատվություն և աջակցություն անհատների և ընտանիքների համար։

Յուրաքանչյուր նվիրաբերված եվրո ուղղակիորեն փոխանցվում է վստահելի գործընկեր կազմակերպություններին, և միջոցների 100%-ը հասնում է ընտրված նպատակներին։ Սկսած իրենց գործարկումից՝ նվիրաբերող ավտոմատները համաշխարհային մակարդակով հավաքագրել են ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով մարդասիրական նախաձեռնությունները տասնյակից ավել երկրներում։

Տոնակատարությունը մեկնարկեց ուղիղ ռադիոհաղորդմամբ, որը վարում էին տեղական հաղորդավարները՝ տարածելով պատմություններ առատաձեռնության և ծառայության մասին՝ հենց միջոցառման վայրից։ Ժամը 11:00-ի պաշտոնական բացումը աշխուժ էր․ կամավորները, տոնական կարմիր և սպիտակ հագուստներով, ողջունում էին այցելուներին՝ առաջնորդելով նրանց «գնման» իրական բարության գործողությունների փորձառության միջով։

Ամբողջ ցերեկը մթնոլորտը մնաց աշխույժ և ուրախ։ Երեխաների համար նախատեսված ներկայացումը զվարճացնում էր ընտանիքներին, մինչդեռ տեղական բլոգերները միանում էին նախաձեռնությանը՝ տարածելով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արագորեն տարածվում էին սոցիալական ցանցերում։ Օրը եզրափակվեց ջութակի հուզիչ կոնցերտով՝ առաջարկելով միջոցառման՝ խորհուն և զգացմունքային ավարտ, որը կատարյալ ներդաշնակության մեջ համատեղում էր ուրախությունը, արվեստը և առատաձեռնությունը։

Բարսելոնայի մեկնարկը նշանավորում է այդ պատմության մի նոր գլուխ, որը արտացոլում է քաղաքի համայնքի խոր գիտակցությունը, ստեղծագործականությունն ու կարեկցանքը։ Երբ երաժշտությունը մարեց և ամբոխը ցրվեց, մնաց անառարկելի զգացումը, որ ինչ-որ գեղեցիկ բան է սկսվել․ նվիրատվության ավանդույթ, որը պայծառ կշողա առաջիկա տոնաշրջաններին։