Բրյուսելի թագավորական պալատի տեսադաշտի սահմաններում գտնվող Ավենյու դե Արս պողոտան լի էր ակնածանքի և ուրախության զգացումով, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեղական անդամներն ու ղեկավարները հավաքվել էին նշելու Բրյուսելի (Բելգիա) տաճարի հիմնարկեքը, որը երկրում Եկեղեցու կողմից կառուցվող Տիրոջ առաջին տունն է։
- BrusselsGroundbreaking1-42.jpg
- BrusselsGroundbreaking1-20.jpg
- BrusselsGroundbreaking1-37.jpg
- BrusselsGroundbreaking1-38-copy.jpg
- BrusselsGroundbreaking1-34.jpg
- BrusselsGroundbreaking1-39.jpg
- BrusselsGroundbreaking1-36.jpg
- BrusselsGroundbreaking1-47.jpg
- BrusselsGroundbreaking1-80.jpg
- BrusselsGroundbreaking1-49.jpg
- Brussels-Belgium-Rendering.jpg
- BrusselsGroundbreaking1-44.jpg
- BrusselsGroundbreaking1.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Եկեղեցու՝ Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի առաջին խորհրդական երեց Ջեք Ն․Ջերարդը նախագահեց արարողությունը։ Նրան ուղեկցում էր իր տիկինը՝ քույր Կլոդեթ Ջերարդը։ Այդ հատուկ միջոցառումը վարում էր Ստեֆան Վան Գեյսելը։ Տեղանքի նվիրագործման աղոթքում երեց Ջերարդը նշեց․«Բրյուսելը մի քաղաք է, որտեղ Քո զավակներից շատերը տարբեր երկրներից միավորվում են՝ գտնելու խաղաղություն, բարօրություն և փոխադարձ հասկացողություն այս աշխարհում»։
Երեց Ջերարդը շարունակեց. «Հա՛յր, այսօր մենք նվիրագործում ենք այս վայրը ավելի բարձր նպատակի համար։ Մենք խնդրում ենք քեզ օրհնել այն որպես մի վայր, որտեղ քո զավակները, անկախ իրենց մշակույթից ու լեզվից, միություն կգտնեն քեզ հետ՝ տաճարի սուրբ արարողությունների միջոցով։ Օրհնի՛ր այն որպես ավելի բարձր նպատակի վայր՝ հիմնված մեր աստվածային ինքնության վրա՝ որպես Քո հոգևոր զավակներ»։
Ի տարբերություն բաց տարածքներով շրջապատված ավանդական տաճարների՝ այս սրբազան շենքը կկառուցվի արդեն իսկ գոյություն ունեցող բազմահարկ կառույցի ներսում՝ դառնալով Եվրոպայում առաջին տաճարը, որը կիրականացվի նման ձևաչափով։ Նախագիծը կներառի 2300 քառակուսի մետր մակերեսով տաճար, հավաքատեղի, որտեղ կանցկացվեն կիրակնօրյա երկրպագության արարողությունները, ինչպես նաև ժամանման հարմարություններ՝ ընդունելու նրանց, ովքեր այցելում են տաճարում երկրպագելու նպատակով։
Արարողությունը հեռարձակվել է հինգ լեզուներով, ինչը թույլ է տվել Բելգիայի և հարևան երկրների անդամներին հեռավար եղանակով մասնակցել արարողությանը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի սկզբին։
Խաղաղության և նպատակի վայր
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար տաճարը պարզապես պաշտամունքի վայր չէ․այն համարվում են Տիրոջ տուն, առանձնացված վայր, որտեղ Հիսուս Քրիստոսի հետևորդները կարող են ավելի մոտենալ Նրան։ Այս սուրբ տարածքներում անհատներն ու ընտանիքները սովորում են Իր զավակների համար նախատեսած Աստծո ծրագիրը, տալիս են քրիստոսանման կյանքով ապրելու խոստումներ, և կատարում սուրբ արարողություններ, որոնք հավերժորեն միավորում են ընտանիքները։
Տաճարները տարբերվում են սովորական հավաքատներից կամ աղոթատներից, որոնք ամեն կիրակի բաց են հանրության համար՝ երկրպագության արարողությունների, ծառայողական նախաձեռնությունների և համայնքային միջոցառումների համար։ Ի հակադրություն սրա՝ տաճարները նախատեսված են հատուկ կրոնական արարողությունների համար, որոնք կենտրոնացած են հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ ամրապնդելու և հոգևոր հասկացողությունը խորացնելու վրա։
Տիրոջ Տան ներկայացումը Բելգիայի դիվանագիտական կորպուսին
Տիրոջ տան կառուցման կարևորությունը Բրյուսելում ներկայացվեց նաև հատուկ միջոցառման ընթացքում, որը կայացավ շաբաթվա սկզբին։ Տաճարի նպատակը ներկայացվեց Բրյուսելի դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ քաղաքացիական առաջնորդներին և հյուրերին։ Միջոցառման մաս էր կազմում նաև ցուցահանդեսը, որը բացատրում էր տաճարների դերը, նաև թե ինչպես կարող են ընտանիքները հավիտյան միավորված լինել։
- Dipl_Dinner_Brussels01.jpg
- Dipl_Dinner_Brussels02.jpg
- Dipl_Dinner_Brussels03.jpg
- Dipl_Dinner_Brussels04.jpg
- Dipl_Dinner_Brussels05.JPG
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Պատմական պահ Բելգիայի համար
Բրյուսելի (Բելգիա) տաճարի կառուցման մասին հայտարարությունն առաջին անգամ արվեց 2021 թվականի ապրիլին՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաշխարհային առաջնորդի կողմից։ «Տաճարը Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման կենսական մասն է կազմում իր լրիվությամբ»,- ասել է նախագահ Նելսոնը։ «Տաճարի արարողությունները մեր կյանքը լցնում են [Աստծո] զորությամբ և ուժով, որը այլ կերպ հնարավոր չէ լցնել։ Մենք շնորհակալ ենք Աստծուն այդ օրհնությունների համար»։
Եկեղեցու ներկայությունը Բելգիայում սկիզբ է առել դեռևս 1880-ական թվականներին, երբ առաջին միսիոներները տարածեցին հավատը տարածաշրջանում։ Այսօր մոտ 7,000 անդամներ երկրպագում են երկրի 12 համայնքներում։ Բրյուսելի տաճարը կծառայի ոչ միայն տեղական անդամներին, այլև հարևան երկրներից եկող հավատացյալներին, որոնք ցանկանում են հաճախել տաճար։
Երբ Բրյուսելի (Բելգիա) տաճարի կառուցումն ավարտվի, այն կդառնա աշխարհի ավելի քան 360 տաճարներից մեկը՝ միանալով սուրբ շենքերի աճող ցանցին, որը միլիոնավոր մարդկանց ուղղորդում է դեպի Հիսուս Քրիստոսը։