Նորություններ

Չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք երեց և քույր Հոլլանդների հետ

Վերահեռարձակում

2023թ. հունվարի 8-ին, համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ միացեք 18-30 տարեկան մյուս երիտասարդ չափահասներին (ամուսնացած կամ ամուրի)։ Հավաքը կանցնի Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և նրա կնոջ՝ քույր Պատրիսիա Թ. Հոլանդի մասնակցությամբ: Նրանք երիտասարդ չափահասների կենդանի լսարանի առջև ելույթ կունենան Մ. Էնթոնի Բըրնս Արենայից՝ Յուտայի Տեխնոլոգիական համալսարանի (Սենթ Ջորջ) ուսանողական ավանից:

YA 2023 Elder Holland 01
YA 2023 Elder Holland 01
Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդ և քույր Պատրիսիա Թ․ Հոլլանդ2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ծրագրեք հիմա՝ հրավիրելու ձեր ընկերներին և հավաքվելու նրանց հետ, որպեսզի լսեք Տիրոջ կենդանի Առաքյալներից մեկի ոգեշնչված ուղերձները, որոնք հենց ձեզ համար են: Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում տեղական հեռարձակումների մեջ փտրեք և դիտեք ուղիղ հեռարձակումը կիրակի օրը՝ 2023թ. հունվարի 8-ին, երեկոյան ժամը 6-ին (Լեռնային ստանդարտ ժամանակ): Բոլոր մյուս վայրերում մյուսների հետ միասին հնարավորություն կունենաք դիտելու վերահեռարձակումը հունվարի 15-ին՝ կիրակի ցերեկային կամ երեկոյան ժամերին։

Հեռարձակումը կարող եք դիտել նաև Եկեղեցու արբանյակային համակարգով՝ broadcasts.ChurchofJesusChrist.org կայքով, (հասանելի է երկու շաբաթ):

Հեռարձակումից երկու շաբաթ անց կարող եք հոգևոր հավաքի տեսանյութը, տեքստը և 41 լեզուներով հասանելի ձայնային ֆայլերը գտնել Gospel Library հավելվածի «Չափահասներ/Երիտասարդ չափահասների» բաժնում։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.