Նորություններ

Latter-day Saint Charities և Muslim Aid կազմակերպությունները Բոսնիա և Հերցեգովինայում կառուցել են 2720 ջերմոց

Այն, ինչ սկսվեց 2014 թվականին՝ որպես 20 ջերմոցների համեստ ներդրում, վերածվեց ավելի մեծ ջանքերի Latter-day Saint Charities և Muslim Aid կազմակերպությունների կողմից, որոնք համաֆինանսավորել են մոտ 2720 ջերմոց Բոսնիա և Հերցեգովինայում: Latter-day Saint Charities-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարդասիրական կազմակերպությունն է:

Friend2Friend01
Friend2Friend01
Տրամադրել է՝ Muslim Aid կազմակերպությունը2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

21-րդ դարի սկզբից ի վեր, Բոսնիա և Հերցեգովինայում գործազուրկ բնակչության 31 տոկոսը ազնիվ աշխատանքի միջոցով փնտրում էր այդ անկախությունը և չէր կարողանում գտնել այն:

Ահա թե ինչու 2014 թվականին, երբ գործազրկության այդ մակարդակը դեռևս անհամեմատ բարձր էր և հասնում էր մինչև 27 տոկոս, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին որոշեց, որ առավել արդյունավետ կլինի աշխատել երկարամյա հեղինակավոր «Muslim Aid» բարեգործական կազմակերպության հետ, և այդ ժամանակ էլ սկսվեց ջերմոցային ծրագիրը:

Ինչու՞ ջերմոցներ, գուցե հարցնեք: Պաշտպանելով մշակաբույսերը բոսնիական եղանակից՝ ջերմոցները եռապատկում են բարենպաստ եղանակի տևողությունը և կրկնապատկում դրանց ներսում աճող բույսերի բերքատվությունը՝ արդյունավետորեն վեց անգամ բազմապատկելով հողագործության մեջ առկա հնարավորությունը՝ թույլ տալով ընտանիքներին կերակրել թե՛ իրենց թե՛ վաճառել իրենց ավելցուկը։ Ջերմոցները տրվում են շահառուներին՝ հաջողության հասնելու լավագույն հնարավորության հետ միասին: Բոլոր այն մարդիկ կամ ընտանիքները, որոնց բախտ է վիճակվում ստանալ ջերմոց, նաև անհատական ուսուցում են անցնում վերապատրաստված գյուղատնտեսից և ստանում սերմեր և սածիլներ իրենց արտադրության առաջին տարվա համար, ինչպես նաև ստանում են շարունակական խորհրդատվություն:

Տրամադրելով ջերմոցները և դրանց հետ կապված դասընթացները, որոնք անհրաժեշտ են դրանք լիարժեք օգտագործելու համար, և չառաջարկելով միայն սնունդ, իսկապես մի նվեր է հանդիսանում, որը շարունակում է օգուտ բերել, և իհարկե, հինգ կամ ավելի տարի առաջ ստացած ջերմոցների 90 տոկոսը դեռ գործում է։

Այդպես է եղել նաև 50-ամյա Էլկազ Հուսեյնի համար, ով կնոջ հետ միասին ապրուստի միջոց է վաստակում իրենց ավելորդ պղպեղի և լոլիկի վաճառքի շնորհիվ: Էլկազը նախկինում դժվարանում էր աշխատանք գտնել՝ փախստականի կարգավիճակի և հոգեկան հիվանդության հետ կապված դժվարությունների պատճառով, իսկ այժմ նա ավելի մեծ ինքնաբավություն է վայելում: Այս տարի նա և նրա կինը ելակ են ցանում՝ էլ ավելի եկամտաբեր լինելու հույսով։

Muslim Aid Greenhouse 01
Muslim Aid Greenhouse 01
Հուսեյնի կինը՝ ձեռքին մի բուռ ելակ, որը նրանք որոշել են այս տարի արտադրել: Տրամադրել է՝ Muslim Aid կազմակերպությունը2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

34-ամյա Հարիս Ալայբեգովիչի համար ջերմոցային նախագիծը մտքի հանգստություն է բերել առ այն, որ նա կունենա առողջ սնունդ, որպեսզի կերակրի իր երկու որդիներին և ծնողներին՝ զերծ թունաքիմիկատների օգտագործումից: «Դա, - ասում է նա, - գին չունի»:

Muslim Aid Greenhouse 02
Muslim Aid Greenhouse 02
Հարիս Ալայբեգովիչն ու իր երկու որդիներն իրենց ջերմոցի դիմաց։ Տրամադրել է՝ Muslim Aid կազմակերպությունը2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Որպես հավատքի վրա հիմնված միջազգային ՀԿ՝ Muslim Aid-ը ձգտում է օգնել աղքատներին հաղթահարել տառապանքները Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրներում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.