Նորություններ

Նախաձեռնությունն Եվրոպայի աշխարհիկ սպասավորներին ուսուցանում է, թե ինչպես օգնել ուրիշներին ճգնաժամի ժամանակ

Կանայք և տղամարդիկ, ովքեր կամավոր ծառայում են Եվրոպայում գտնվող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավաքատներում, օգտվում են անընդհատ աճող ծրագրից այն մասին, թե ինչպես օգնել էմոցիոնալ ճգնաժամ ապրող անհատներին: Ղեկավարվելով Եկեղեցու Եվրոպայի Տարածքի Ընտանեկան ծառայությունների գրասենյակի միջոցով, ներածական դասընթացները և քննարկումների ուղեցույցը հասանելի են եվրոպական 14 լեզուներով:

«Ճգնաժամի ժամանակ սպասավորությունը ավետարանի վրա հիմնված մոտեցում է՝ հոգեբանական-սոցիալական աջակցության համար», - բացատրել է երեց Մարկ Ռենչերը, ով ծառայում է լիաժամկետ կամավոր Եկեղեցու Եվրոպայի գլխավոր գրասենյակում՝ Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա)․ նրան առաջադրվել է ծրագիրն իրականացնել տեղի հոգեկան առողջության մասնագետների աջակցությամբ:

«Հաճախ, երբ շփվում ենք ճգնաժամի մեջ գտնվող մարդու հետ, չենք իմանում, թե ինչ խոսքեր ասենք: Այս ծրագիրը ձեզ սովորեցնում է, թե ինչ ասել և ինչպես վերաբերվել այն մարդկանց, ովքեր մաքառում են», - ավելացրել է նրա կինը՝ քույր Լիզբեթ Ռենչերը, ով լիցենզավորված հոգեբան է և ով ստացել է ԲԳԴ աստիճան։

ministering in crisis_01
ministering in crisis_01
«Ճգնաժամի ժամանակ սպասավորությունը» հավաքատների ղեկավարներին և անդամներին օգնում է արձագանքել ճգնաժամի մեջ գտնվող անհատների կարիքներին:2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Նա նշել է, որ այս առաջարկվող ռեսուրսները աշխարհիկ սպասավորների համար են և նախատեսված չեն մասնագիտական օգնությունը փոխարինելու համար։ «Մենք այստեղ չենք, որպեսզի առաջարկենք հոգեթերապիա կամ թերապևտիկ միջամտություն: Պարզապես մենք այստեղ ենք, որպեսզի նրանց որոշակի էմոցիոնալ աջակցություն ցուցաբերենք՝ հետագա վնասները կանխելու համար», - ասել է քույր Ռենչերը:

Աղետալի ջրհեղեղի տուժածները, Ուկրաինայի փախստականները փնտրում են անվտանգություն. Եվրոպան մի քանի ճգնաժամային իրավիճակներ է տեսել վերջին մի քանի տարիների ընթացքում: Երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կամավորները օգնության ձեռք մեկնեցին կարիքավորներին, ճգնաժամի ժամանակ սպասավորությունը դարձավ գնահատված ռեսուրս: «Մենք բազմաթիվ արձագանքներ ենք ստացել եպիսկոպոսներից և Սփոփող միության նախագահներից, ովքեր ասում են, որ կցանկանային, որ այդ նյութն ավելի վաղ ունենային», - հիշում է երեց Ռենչերը:

2021 թվականի սեպտեմբերին Թերեզա Ռապոսոն փորձնական նախագիծ իրականացրեց Եվրոպայում՝ աշխատելով Լիսաբոնի ցցի երեք հավաքատների հետ: Ընտանեկան ծառայությունների այդ խորհրդատուն Լիսաբոնում Կարմիր Խաչի հետ աշխատելու տարիների փորձ ունի:

Վերապատրաստում անցնելուց հետո տեղի ղեկավարներն ասացին, որ ծրագիրը կարևոր դեր է խաղացել՝ օգնելով իրենց ավելի վստահ լինել հուզական անկայունություն դրսևորող անդամների հետ: Նրանք հիմնականում ավելի լավ էին պատրաստված՝ լսելու, գնահատելու էմոցիաները և հույս տալու համար:

Անցյալ տարի ջրհեղեղից տուժած կամավորներին իրազեկման կարճ դասեր են ուսուցանվել: Քննարկման 44 էջանոց ուղեցույցը, որը հասանելի է ալբաներեն, խորվաթերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, նորվեգերեն, պորտուգալերեն, ռումիներեն, իսպաներեն և շվեդերեն լեզուներով, ըստ անհրաժեշտության ուղարկվում է սպասավորներին և հավաքատներին։ Բացի այդ, Ընտանեկան ծառայության խորհրդատուները պատրաստ են տեղական մակարդակով ներածական ուսուցում մատուցել ղեկավարներին, անդամներին կամ կամավորներին:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.