Նորություններ

Երիտասարդ չափահասների hամաշխարհային հոգևոր հավաք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և քույր Վենդի Վ․ Նելսոնի հետ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և քույր Վենդի Վ. Նելսոնը կխոսեն երիտասարդ չափահասների հետ համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ, որը տեղի կունենա կիրակի օրը՝ 2022 թվականի մայիսի 15-ին, լեռնային ցերեկային ժամանակով ժամը 18։00-ին:

18-30 տարեկան բոլոր երիտասարդ չափահասները հրավիրվում են մասնակցելու:

YA Devotional Nelson01
YA Devotional Nelson01
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն և քույր Վենդի Վ․ Նելսոն2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ինչպես դիտել

Տեղական ղեկավարներին խրախուսվում է ընտրել իրենց տարածքի երիտասարդ չափահասների համար դիտման ամենահարմար օրն ու ժամը:

Եկեղեցու արբանյակային համակարգով հեռարձակումը դիտեք սկսած կիրակի օրը՝ մայիսի 15-ին, ժամը 18:00-ին, broadcasts.ChurchofJesusChrist.org կայքով (հասանելի է երկու շաբաթ) կամ YouTube (ուղիղ և ըստ պահանջի եթերներով):

Հեռարձակումից անմիջապես հետո, Gospel Library հավելվածում՝ «Չափահաս երիտասարդների» բաժնում, մուտք գործեք վիդեո և միայն աուդիո ֆայլեր 39 լեզուներով:

Հեռարձակման մանրամասների՝ ներառյալ ուղիղ եթերների, հասանելի լեզուների և լսողության խանգարում ունեցողների ենթագրերի համար, ծանոթացեք հեռարձակման ժամանակացույցում, որը հասանելի է միջոցառումից մի քանի շաբաթ առաջ:

Արբանյակային սարքավորումների և հեռարձակման հետ կապված օգնության համար ցցի տեխնոլոգիայի մասնագետները պետք է մուտք գործեն mhtech.ChurchofJesusChrist.org։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.