Նորություններ

Հայտարարություն նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հուղարկավորության մասին

President Russell M. Nelson.Download Photo

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հուղարկավորության արարողությունները, ներառյալ հանրային դիտումը, տեղի կունենան հոկտեմբերի գերագույն համաժողովից հետո՝ հաջորդ շաբաթ։ Համաժողովը կանցկացվի ըստ նախատեսված ժամանակացույցի։ Հոկտեմբերի 4-ին և 5-ին՝ համաշխարհային հեռարձակման հինգ նիստերի ընթացքում, բոլորին հրավիրում ենք լսելու Աստծո խոսքը՝ Նրա կողմից կանչված առաքյալների և Եկեղեցու ղեկավարների միջոցով։

 Հոկտեմբերի 6․ Հանրային դիտում

  • Բոլոր տարիքի այցելուները հրավիրվում են հանրային դիտման հոկտեմբերի 6-ին (երկուշաբթի) ժամը 9:00-20:00՝ Սոլթ Լեյք Սիթիի համաժողովների կենտրոնում:

 Հոկտեմբերի 7․ Հանրային հուղարկավորություն

  • Հուղարկավորությունը տեղի կունենա Տաճարային հրապարակի համաժողովների կենտրոնից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին (երեքշաբթի), ժամը 12:00-ին (MDT): Հուղարկավորությունը բաց կլինի 8 և բարձր տարիքի անձանց համար: Անհրաժեշտ կլինի տոմսեր ձեռք բերել, որոնք հասանելի կլինեն առցանց՝ հոկտեմբերի 2-ին (հինգշաբթի)՝ ժամը 10:00-ին: Շենքը կբացվի ժամը 10:30-ին: Հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է տեղավորված լինեն ոչ ուշ, քան ժամը 11:30-ը: Տաճարային հրապարակի տարածքում գտնվող Եկեղեցու գրասենյակային շենքերը փակ կլինեն ժամը 11:00-15:00-ը: Արարողությունները կհեռարձակվեն ամբողջ աշխարհում ChurchofJesusChrist.org, YouTube, BYUtv և KSL կայքերով՝ սկսած MDT-ի ժամանակով ժամը 12:00-ից: Լեզուների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն ավելի ուշ:       

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 101 տարեկան հասակում, Սոլթ Լեյք Սիթիում գտնվող իր տանը՝ տարիքից բխող պատճառներով։ (Կարդացեք ավելին նրա կյանքի մասին։)  Նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 195-ամյա պատմության 17-րդ նախագահն էր և այդ պաշտոնում ծառայում էր 2018 թվականի հունվարի 14-ից։

Հուղարկավորությունից հետո տեղի կունենա մասնավոր թաղման արարողություն։ Ցավակցությունները կարող եք հրապարակել նախագահ Նելսոնի Facebook-ի և Instagram-ի էջերում կամ էլեկտրոնային փոստով ուղարկել հետևյալ հասցեով՝

sendcondolences@ChurchofJesusChrist.org.

Ծաղիկների փոխարեն կարող եք նվիրատվություններ կատարել Մարդասիրական Օգնության Հիմնադրամին, որը աջակցում է մարդկանց կարիքի պահին, կամ Եկեղեցու Ընդհանուր Միսիոներական Հիմնադրամին։