Առաջին Նախագահությունը Վ. Քրիստոֆեր Վադելին նշանակել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահող նոր եպիսկոպոս: Լ․ Թոդ Բադջը կծառայի որպես առաջին խորհրդական և Շոն Դուգլասը՝ երկրորդ խորհրդական։

presiding-bishopric-2025.jpg.jpg
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահող եպիսկոպոսությունը 2025 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ՝ Նախագահող եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը (մեջտեղում), առաջին խորհրդական Լ. Թոդ Բադջը (ձախից) և երկրորդ խորհրդական Շոն Դուգլասը (աջից):2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Այս հայտարարությունը լրացնում է երեց Ջեռալդ Կոսեի թողած բացը, ով կանչվեց Տասներկու Առաքյալների քվորում 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Երեց Ջեռալդ Կոսեն ծառայեց որպես նախագահող եպիսկոպոս ավելի քան 10 տարի։ Երեց Վադելն ու երեց Բադջը երեց Կոսեի խորհրդականներն էին։
Նախագահող եպիսկոպոսությունը ծառայում է Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։ Նրանք կառավարում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդասիրական օգնությունը, բարօրության ծրագրերը, տասանորդը և ծոմի նվիրատվությունները, ֆիզիկական շինությունները և անդամության գրանցումների կազմակերպումը` ի թիվս այլ բաների։ Նրանք նաև հաճախ ճանապարհորդում են՝ ծառայելու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող Եկեղեցու անդամներին։
Ստորև ներկայացված են եպիսկոպոսության յուրաքանչյուր անդամի մասին համառոտ կենսագրական տեղեկություններ։
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադել (նախագահող եպիսկոպոս)
-
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը՝ Նախագահող եպիսկոպոսության առաջին խորհրդականը, այցելում է Ֆլորիդա նահանգի Սենթ Փիթերսբուրգ քաղաքում գտնվող աղետների օգնության հրամանատարական կենտրոն, 2024 թվականի հոկտեմբերին:
-
Bishop-Waddell-Visits-Samoa-Humanitarian-Projects
-
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը կնոջ՝ Քերոլի հետ և Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) թիմի հետ Թուրքիայում, մայիս, 2023:
-
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը հանդիպում է շարժական կլինիկայի մատակարար Turmaks ընկերության ներկայացուցչի հետ, մայիս, 2023: Եկեղեցին շրջանին տրամադրում է հինգ շարժական կլինիկա։
-
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելի պաշտոնական դիմանկարը, 2023։
-
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելի և իր տիկնոջ՝ Քերոլի դիմանկարը։
| 1 / 2 |
երբ առաջին անգամ կանչվեց Նախագահող եպիսկոպոսություն՝ 2016 թվականին, եպիսկոպոս Վադելը նշեց, որ Եկեղեցու աշխատանքի յուրաքանչյուր կողմը՝ ներառյալ Նախագահող եպիսկոպոսության ավելի անմիջական աշխատանքը, որը կենտրոնացած է կարիքավորների մասին հոգ տանելու վրա` մարդկանց Աստծո մոտ վերադարձնելու մասին է։
«Եթե մենք ամեն ինչ անում ենք՝ վերջնական արդյունքում մտածելով Աստծո զավակներին վեհացնելու մասին, անկախ նրանից՝ սկսում ենք աշխարհիկ, թե եկեղեցական տեսանկյունից, վերջում ամեն ինչ միևնույն է տանում է դեպի նույն տեղը», - ասել է նա։ «Դա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք»։
Աստծո զավակների մասին հոգ տանելիս Նախագահող եպիսկոպոսությունը կենտրոնացել է նաև Աստծո արարչագործությունների մասին հոգ տանելու վրա։ Դրա օրինակներից մեկը շրջակա միջավայրի կայունության հիմնական առաջնահերթություններն են, որոնք Եկեղեցին սահմանել է՝ օգնելով Վերջին Օրերի Սրբերին լինելու երկրի իմաստուն տնտեսներ։
2023 թվականին եպիսկոպոս Վադելը խոսեց այդ առաջնահերթություններից մեկի՝ ջրի խնայողության մասին՝ Մեծ Սոլթ Լեյքի համատեքստում։
«Մենք պետք է ճանաչենք Աստծո ձեռքերը՝ մեզ այս [ջրի] օրհնությունը տալու հարցում, և որ մեր աշխատանքը դեռ չի ավարտվել», - ասաց եպիսկոպոս Վադելը։ «Մենք պետք է շարունակենք ամենայն ջանասիրությամբ, եթե ցանկանում ենք անհրաժեշտ փոփոխություն մտցնել։ Թող Տերը մեզ բոլորիս շնորհի հավատք և համառություն՝ լինելու մեր ջրի, մեր հողի և դրանց միջով հոսող ռեսուրսների իմաստուն տնտեսներ»։
Ինչպես մյուս բարձրագույն իշխանավորների դեպքում, նախագահող նոր եպիսկոպոսի քարոզները կենտրոնացած են եղել Հիսուս Քրիստոսի վրա։
«Ոչ մի առաջնորդ երբեք այդքան քաջություն չի ցուցաբերել, ոչ մի մարդասեր այդքան բարություն չի ցուցաբերել, ոչ մի բժիշկ այդքան հիվանդություն չի բուժել, և ոչ մի արվեստագետ այդքան ստեղծագործ չի եղել, որքան Հիսուս Քրիստոսը», - ասել է եպիսկոպոս Վադելը 2023 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովի իր վերջին ելույթում։ «Հերոսների աշխարհում, որտեղ կան հուշարձաններ և թանգարաններ, որոնք նվիրված են մահկանացու տղամարդկանց և կանանց սխրագործություններին, կա Մեկը, ով բարձր է բոլորից»։
Եպիսկոպոս Վադելը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, 1959 թվականի հունիսի 28-ին։ Նա ամուսնացել է Քերոլ Ստենսելի հետ 1984 թվականի հուլիսին։ Նրանք ունեն չորս զավակ։
Նա 1984 թվականին բակալավրի աստիճան է ստացել Սան Դիեգոյի պետական համալսարանից։ 1984 թվականից սկսած նա աշխատել է Merrill Lynch-ում զբաղեցնելով մի շարք պաշտոններ, այդ թվում՝ ներդրումների գծով առաջին փոխնախագահի պաշտոնը։
Նախագահող եպիսկոպոս կոչվելուց առաջ եպիսկոպոս Վադելը հինգ տարի ծառայել է որպես Նախագահող եպիսկոպոսության առաջին խորհրդական (2020–2025), հինգ տարի՝ որպես երկրորդ խորհրդական (2015–2020) և չորս տարի՝ որպես բարձրագույն իշխանավոր յոթանասունական (2011–2015): Նրա այլ նշանակումներից են՝ լիաժամկետ միսիոներ Իսպանիայում, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, միսիայի նախագահի խորհրդական, ցցի նախագահ, Բարսելոնա Իսպանիա միսիայի նախագահ և տարածքային յոթանասունական։
Եպիսկոպոս Լ Թոդ Բադջ (առաջին խորհրդական)
-
Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Լ. Թոդ Բադջը (աջից) հանդիպում է Պարենի համաշխարհային ծրագրի գործընկերության և պաշտպանության գծով տնօրենի տեղակալ Ուտե Կլամերտի (ձախից) և այլոց հետ պարենի համաշխարհային ծրագրի գլխավոր գրասենյակում՝ Հռոմում, Իտալիա, 2022 թվականի սեպտեմբերի 14-ին:
-
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները հավաքվել են՝ քննարկելու Եկեղեցու կողմից Պարենի համաշխարհային ծրագիր կազմակերպությանը կատարված 32 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, որը կատարվել է Եկեղեցու կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, չորեքշաբթի, Հռոմում (Իտալիա) գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության գլխավոր գրասենյակում։
-
2022 թվականի սեպտեմբերի 14-ին, չորեքշաբթի օրը, Հռոմում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի գլխավոր գրասենյակ կատարած այցի ժամանակ, Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Լ. Թոդ Բադջը (աջից) 32 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ներկայացրեց Պարենի համաշխարհային ծրագրի ԱՄՆ նախագահ և գործադիր տնօրեն Բարոն Սեգարին (ձախից) և Պարենի համաշխարհային ծրագրի գործընկերության և պաշտպանության գծով գործադիր տնօրենի տեղակալ Ուտե Կլամերտին (մեջտեղում):
-
Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Լ. Թոդ Բաջը հանդիպում է Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնյաների հետ Հռոմում, Իտալիա, չորեքշաբթի, 2022 թվականի սեպտեմբերի 14-ին:
-
Նախագահող եպիսկոպոսության երկրորդ խորհրդական, եպիսկոպոս Լ. Թոդ Բադջը ելույթ է ունենում Յուտայի Վալլի համալսարանի «Ինչու է դա կարևոր» համաժողովի բացման նիստում, չորեքշաբթի, 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, Օրեմում, Յուտա:
-
Եպիսկոպոս Լ. Թոդ Բադջի պաշտոնական դիմանկարը, 2023։
-
Եպիսկոպոս Լ. Թոդ Բադջի և իր տիկնոջ՝ Լորիի դիմանկարը։
| 1 / 2 |
Եպիսկոպոս Բադջը որպես բարձրագույն իշխանավոր յոթանասունական կանչվել է 2019 թվականին։ 2020 թվականին նա կանչվել է ծառայելու Նախագահող եպիսկոպոսությունում։ Մեկ տարի անց, գերագույն համաժողովի իր ելույթում եպիսկոպոս Բադջը աշխարհի Վերջին Օրերի Սրբերին բացատրեց եպիսկոպոսության դերը։
«Ի թիվս շատ այլ բաների՝ Նախագահող Եպիսկոպոսությունը վերահսկում է Եկեղեցու բարօրության ու մարդասիրական աշխատանքը», - ասաց նա։ «Այս աշխատանքն այժմ ընդգրկում է ամբողջ աշխարհը և օրհնում է Աստծո ավելի շատ զավակների, քան երբևէ նախկինում»։
Այս համաշխարհային աշխատանքի մի մասն ի կատար ածվեց 2022 թվականին, երբ եպիսկոպոս Բադջը Եկեղեցու կողմից Պարենի համաշխարհային ծրագրին 32 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ներկայացրեց՝ լուծելու այն խնդիրը, որը կազմակերպությունը անվանեց «սեյսմիկ սովի ճգնաժամ»։
«Մենք շատ շնորհակալ ենք Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցելու համար, քանի որ գիտենք, որ նրանք սնունդ կապահովեն նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն», - ասաց եպիսկոպոս Բադջը։ «Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում Վերջին Օրերի Սրբերին և հավատքի ընկերներին, որոնց ֆինանսական զոհաբերությունները հնարավոր են դարձրել այս պարգևը։ Այսպիսի նվիրատվությունը Աստծո զավակներին մի փոքր ավելի երջանիկ է դարձնում, իսկ մեզ բոլորիս՝ մի փոքր ավելի սուրբ»։
Ի լրումն գերագույն իշխանավորի իր ծառայության, եպիսկոպոս Բադջը ծառայել է Եկեղեցու մի շարք կոչումներում, այդ թվում՝ որպես լիաժամկետ միսիոներ Ճապոնիայի Ֆուկուոկա միսիայում, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, երեցների քվորումի նախագահ, ցցի գործադիր քարտուղար, եպիսկոպոսության խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահ, Ճապոնիա Տոկիո միսիայի նախագահ, տարածքային յոթանասունական և յոթանասունի հինգերորդ քվորումի անդամ՝ Յուտայի տարածաշրջանում։
Եպիսկոպոս Բադջը ծնվել է Փիթսբուրգում, Կալիֆոռնիա, 1959 թվականի դեկտեմբերի 29-ին։ Նա ամուսնացել է Լորի Կապեների հետ 1981 թվականին։ Նրանք ունեն վեց զավակ։
1984 թվականին Բրիգամ Յանգի համալսարանում նա ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Եպիսկոպոս Բադջն աշխատել է Bain & Company Japan, Citibank N.A. և GE Capital կազմակերպություններում՝ և՛ Ատլանտայում, և՛ Ճապոնիայում։ 2003 թվականին նա դարձավ Tokyo Star Bank Limited-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ 2008-ից 2011 թվականներին նա զբաղեցրել է խորհրդի նախագահի պաշտոնը։ Նա բանկից թոշակի անցավ 2011 թվականին։ Այս ընթացքում նա նաև ծառայել է որպես Hawaiian Airlines-ի տնօրենների խորհրդի անդամ։
Եպիսկոպոս Շոն Դուգլաս (երկրորդ խորհրդական)
-
Եպիսկոպոս Շոն Դուգլասը ողջունում է կրոնական առաջնորդներին, գիտնականներին, պետական պաշտոնյաներին, մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Մեքսիկայի Լեոն քաղաքում կայացած կրոնական ազատության ազգային 10-րդ համագումարում, 2025 թվականի օգոստոսի 28-ին:
-
Եպիսկոպոս Շոն Դուգլասը զրուցում է Գուանախուատոյի նահանգապետ Լիբիա Գարսիա Մունյոս Լեդոյի հետ՝ Մեքսիկայի Լեոն քաղաքում կայացած կրոնական ազատության ազգային 10-րդ կոնգրեսում, 2025 թվականի օգոստոսի 28-ին:
-
Եպիսկոպոս Շոն Դուգլասը խոսում է ժողովրդավարական հասարակություններում արդար արժեքների ձևավորման կարևորության մասին՝ Մեքսիկայի Լեոն քաղաքում կայացած համաժողովում, 2025 թվականի օգոստոսի 28-ին:
-
Եպիսկոպոս Շոն Դուգլասը խոսում է ժողովրդավարական հասարակություններում արդար արժեքների ձևավորման կարևորության մասին՝ Մեքսիկայի Լեոն քաղաքում կայացած համաժողովում, 2025 թվականի օգոստոսի 28-ին:
-
Եպիսկոպոս Շոն Դուգլասի պաշտոնական դիմանկարը։
-
Եպիսկոպոս Շոն Դուգլասի և իր տիկնոջ՝ Էննի դիմանկարը։
| 1 / 2 |
Եպիսկոպոս Դուգլասը որպես բարձրագույն իշխանավոր յոթանասունական կանչվել է 2021 թվականին։ Նախագահող եպիսկոպոսությունում այս կոչմանը կանչվելու ժամանակ նա Եկեղեցու Մեքսիկա տարածաշրջանի նախագահն էր։
2025 թվականի օգոստոսի 28-ին նա ելույթ ունեցավ կրոնական ազատության կոնգրեսում՝ Լեոնում, որը կենտրոնական Մեքսիկայի խոշոր քաղաք է։
«Կրոնական ազատությունը,- ասաց նա,- արժանապատիվ է դարձնում մարդուն և, երբ հարգվում ու պաշտպանվում է, դառնում է խաղաղություն կառուցելու հզոր գործիք»։ Նա նաև նշեց, որ «կրոնական ազատությունն ու խաղաղությունը խորապես փոխկապակցված են», և նա հրավիրեց այլ հավատքներին միավորվել՝ օգնելու ամենաշատ կարիքավորներին, այդ թվում՝ գաղթյալներին, բռնության զոհերին և աղքատության մեջ ապրող մարդկանց։
Բարձրագույն իշխանավոր ծառայելիս եպիսկոպոս Դուգլասը ծառայել է Եկեղեցու գլխավոր գրասենյակում, եղել է Հյուսիսային Ամերիկայի Հյուսիսարևելյան տարածաշրջանի տարածքային օգնական և Ընտանեկան պատմության բաժնի գործադիր տնօրեն։ Մինչև Եկեղեցու լիաժամկետ ծառայությունը, նա Հյուսիսային Ամերիկայի Հարավարևմտյան տարածածաշրջանի յոթանասունական էր։
Իր քարոզներում եպիսկոպոս Դուգլասը շեշտել է, որ կյանքի դժվարությունները հաղթահարելու լավագույն միջոցը Հիսուս Քրիստոսին հավատալն ու Նրա պատվիրանները պահելն է։
«Մեր հավատքն ու հնազանդությունը կապում են մեզ մեր ուժերից վեր ուժի հետ, որպեսզի հաղթահարենք «[այն], ինչ կատարվում է կամ չի կատարվում մեր կյանքում», ասել է նա գերագույն համաժողովի ժամանակ՝ մեջբերելով նախագահ Ռասսել Մ. Նելսոնին։ «Այո», - շարունակեց նա՝ մեջբերելով Մորմոնի Գրքի մարգարեներին, «Աստված «անմիջապես օրհնում է [մեզ]» հավատքի ու հնազանդության համար: Իրականում, ժամանակի ընթացքում մեր լինելիության վիճակը փոխվում է երջանկության, և «մենք դարձվ[ում] ենք կենդանի՝ Քրիստոսով», երբ գործադրում ենք Նրա հանդեպ մեր հավատքը և պահում Նրա պատվիրանները»։
Նախագահող եպիսկոպոսության նորագույն անդամը՝ եպիսկոպոս Դուգլասը, 1988 թվականին Յուտայի համալսարանում ստացել է հաշվապահության գիտությունների բակալավրի աստիճան։ Այնուհետև նա աշխատել է որպես հավաստագրված հանրային հաշվապահ Price Waterhouse-ում։ 1990 թվականից մինչև 2021 թվականին բարձրագույն իշխանավոր յոթանասունականի իր կոչումը նա աշխատել է Huntsman Corporation-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ բաժնի վերահսկիչ, գանձապահ, վարչական փոխնախագահ, կորպորատիվ զարգացման փոխնախագահ, գործադիր փոխնախագահ և ֆինանսական գլխավոր տնօրեն։
Եպիսկոպոս Դուգլասը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 1964 թվականի մայիսի 1-ին։ Նա ամուսնացել է Էնն Դիքսոնի հետ 1985 թվականին։ Նրանք ունեն չորս զավակ։