2023 թվականի մարտի 27-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ակնաբուժական սարքավորումներ նվիրաբերեց Թալինի բժշկական կենտրոնում գտնվող Թալինի մարզային ակնաբուժական ախտորոշման նոր կլինիկային: Այս կլինիկան բացվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ), Թալինի բժշկական կենտրոնի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համագործակցության արդյունքում։
- Armenia_Ophthalmic_Donation2
- Armenia_Ophthalmic_Donation1
- Armenia_Ophthalmic_Donation3
- Armenia_Ophthalmic_Donation5
- Armenia_Ophthalmic_Donation4
- Armenia_Ophthalmic_Donation7
- Armenia_Ophthalmic_Donation7
1 / 2 |
«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ի (ՀԱՆ-ի) տնօրեն Նունե Եղիազարյանն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Եկեղեցուն աջակցության համար։ «Այս կլինիկան տեսողության պահպանման ծրագրի մի մասն է, որը մեկնարկել է 2015 թվականին Հայաստանի այն մարզերում, որտեղ դրանց կարիքն ամենից շատ կա։ Մենք արդեն հիմնել ենք հինգ ակնաբուժական կենտրոններ, որոնք կահավորված են ախտորոշման և վիրաբուժական միջամտության համար։ Առաջինը բացվել է Արմավիրում, իսկ այժմ կարող ենք աշխատանքի անցնել Մարտունի քաղաքում»,- ասաց նա։
Ենթադրվում է, որ նոր կլինիկայից առաջիկա տասնամյակում կօգտվեն 30-40 հազար քաղաքացիներ, որոնք բնակվում են Թալինում և շրջակա Արագածոտնի տարածքում: Վաղ ախտորոշումը և լազերային հնարավորությունները կօգնեն վերացնել կանխարգելման ենթակա կուրությունը: Այս ծրագրի իրականացման արդյունքում տեսողության անվճար զննումը, ախտորոշումը և լազերային բուժումը հասանելի կլինեն այն հիվանդներին, որոնք այլ կերպ չեն կարողանա ժամանակին բուժում ստանալ հեռավորության և ծախսերի պատճառով:
Եկեղեցու հումանիտար քարոզիչները՝ Ջեֆրի և Մարգարետ Կուպերները այս իրադարձությունը նկարագրեցին որպես՝ «ակնաբուժության գերժամանակակից կլինիկայի հանդիսավոր բացում»: «Այս հրաշալի նոր հաստատությունը իրականություն դարձավ ՀԱՆ-ի ջանքերի շնորհիվ՝ Թալինի բժշկական կենտրոնի հետ համատեղ, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող անդամների և ընկերների առատաձեռն նվիրատվության շնորհիվ»:
Եկեղեցու կապերի ներկայացուցիչ Մարգարիտ Այվազյանն իր ուրախությունը հայտնեց, որ Եկեղեցին կարողանում է մասնակցել այս ծրագրին, որը կօգնի այս տարածաշրջանի շատ մարդկանց ստանալ բարձրորակ բժշկական օգնություն: «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նպատակներից մեկն է՝ օգնել ու ծառայել միմյանց», - ասաց նա: