Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարել է, որ «Ընկերն ընկերոջը» շարքի «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» խորագրով նոր դրվագը կցուցադրվի 2022 թվականի նոյեմբերի 5-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին (լեռնային ցերեկային ժամանակով):

Friend2Friend01
Երեխաների միության գերագույն նախագահ Սյուզան Հ. Փորթերը երեխաների հետ շփվում է «Ընկերն ընկերոջը» շարքի «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» խորագրով դրվագի ժամանակ, որը նախատեսված է հեռարձակել 2022 թվականի նոյեմբերի 5-ին:2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Երեխաները, ծնողները և Երեխաների միության ուսուցիչները հրավիրվում են դիտելու հեռարձակումը, որտեղ կներկայացվեն միջոցառումներ, երաժշտություն և ուղերձներ Երեխաների միության գերագույն նախագահության կողմից:
Նոյեմբեր ամսվա «Ընկերն ընկերոջը» դրվագը կլինի այս տարվա երրորդ «Ընկերն ընկերոջը» միջոցառումը։ Նախորդ երկու դրվագները կենտրոնանում էին տաճարի և մկրտության սկզբունքների, Սուրբ Հոգու և հաղորդության վրա:
Նոյեմբեր ամսվա դրվագում աշխատանքի ուսուցման միջոցառման ժամանակ, երեխաներին կառաջարկվի խորհել, թե ինչպես կարող են ծառայել և բարի լինել ուրիշների հանդեպ, ապա նկարի տեսքով կամ գրավոր շարադրել իրենց մտքերը։
Ամբողջական հեռարձակումը և հատվածները նոյեմբերի 5-ից հետո հասանելի կլինեն առցանց՝ տանը կամ եկեղեցում ուսուցմանը օժանդակելու համար: Այս հեռարձակումը հետաքրքիր կլինի երեխաների համար, երբ նրանք հավաքվեն ընտանիքներով, Երեխաների Խմբերում կամ անհատապես:
Միջոցառումը նկարահանվելու է անգլերեն լեզվով։ Թարգմանված տարբերակները հասանելի կլինեն իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, կորեերեն, ճապոներեն, չինարեն (մանդարին) և կանտոներեն լեզուներով։
Ինչպես դիտել
Տեսանյութերը վերոնշյալ լեզուներով հասանելի կլինեն ChurchofJesusChrist.org կայքում, Gospel Library և Gospel Media հավելվածներում։
Անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն տարբերակները նաև հասանելի կլինեն YouTube-ի Gospel for Kids ալիքներում։
- Gospel for Kids YouTube (անգլերեն)
- El Evangelio para niños YouTube (իսպաներեն)
- Evangelho para Crianças YouTube (պորտուգալերեն)