Վերջին Օրերի Սրբերն օգնում են տաք կերակուրներ մատուցել Հռոմի բարեգործական խոհանոցում
Copied to Clipboard
Ավելի քան երեսուն տարի Հռոմի Սկալաբրինյան ծխական բարեգործական խոհանոցը, որը կոչվում է Parrochia del Santissimo Redentore, տաք կերակուրներ է մատուցում իր տեղական համայնքի անօթևան և խոցելի անդամներին:
Տեղի ծխականները սննդամթերք են հավաքում տեղական խանութներից և մասնավոր նվիրատվություններից: Շաբաթական հինգ օր կամավորների օգնությամբ մոտ 150 մարդ է սպասարկվում և ամեն օր տաք կերակուր վայելում։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միջոցներ է նվիրաբերում լրացնելու այն, ինչ անհրաժեշտ է այդ կերակուրները ապահովելու համար: Միսիոներները և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կամավոր ծառայում են և նախապատրաստում ճաշասենյակը և շաբաթական մեկ օր ճաշ մատուցում: Նրանք ողջունում են այցելուներին, մատուցում կերակուրները, ապա օգնում մաքրման հարցում:
Սուրբ ծննդյան տոների ընթացքում, Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու անդամները և միսիոներները մի փոքր ավելին տվեցին: Չափահասների համար նրանք պատրաստել էին նվերների պայուսակներ, որոնցում կային պարանոցի տաքացուցիչներ, շոկոլադե սալիկ, այլ փոքրիկ քաղցրավենիքներ և մի փաթեթ թխվածքաբլիթ: Յուրաքանչյուր երեխա ստացավ կտորից պայուսակ՝ խաղալիքով և քաղցրավենիքով լի:
Երբ Ալդոին, ով օգնական է աշխատում «Ապուրի» խոհանոցում, հարց տվեցին, թե ինչու է նա կամավոր աշխատում, նա ասաց. «Ես սիրում եմ օգնել ուրիշներին: Ես ուզում էի խոհարար դառնալ։ Դա ինձ օգնում է ինչ-որ բանով զբաղվել: Ես գիտեմ, որ դա դժվար գործ է, բայց երբ վերադառնում եմ տուն, ինձ լավ եմ զգում»: Նա բացատրել է, որ ցանկացած մարդ կարող է անցնել գործազրկության սահմանը։ «Երբ կորցնում ենք աշխատանքը, արագ հիասթափվում ենք»:
Շարունակական նվիրատվությունների և կամավորների ներգրավման շնորհիվ, Սկալաբրինյան ծխական բարեգործական խոհանոցի ամենօրյա այցելուները կշարունակեն ստանալ տաք կերակուրներ, որոնք կապահովեն դժվարին ժամանակներում ապրող մարդկանց:
Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.
Ներբեռնել մեդիաՓԱԿԵԼ X
Մեդիա նյութեր ներբեռնելու համար նախ կարդացեք և ընդունեք Օգտագործման պայմանները Ներբեռնեք լուսանկարը կամ տեսանյութը սեղմելով դրա վրա։ Այս հոդվածին առնչվող բոլոր լուսանկարները կամ տեսանյութերը ներբեռնելու համար ընտրեք յուրաքանչյուր բաժնի ստորին մասում գտնվող կապուղիները։