Երբ դժվարին ժամանակներում հետևենք Հիսուս Քրիստոսին, մենք խաղաղություն կգտնենք։ Իսկ դա իր հերթին ենթադրում է աղքատների և երկրի մասին հոգ տանելու պատասխանատվություն: Այդ ուղերձները լսեցին հազարավոր հավատացյալներ, որոնք հավաքվել էին Սոլթ Լեյք Սիթիում՝ դիտելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գերագույն համաժողովը, ինչպես նաև միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, ովքեր դիտում էին առցանց:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գերագույն համաժողովները տեղի են ունենում վեց ամիսը մեկ անգամ: Եկեղեցու համաշխարհային ղեկավարները ելույթ են ունենում աշխարհով մեկ հավաքված անդամների և ընկերների համար։ 2022 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի ունեցած համաժողովի հինգ նիստերը ուղիղ եթեր են հեռարձակվել 70 լեզուներով։
- 20221002_1538_MCoberly_23434.jpg
- 20221002_074512_CPowell_CEP_9885.JPG
- 20221002_1018_MCoberly_20571.jpg
- Herbst-Generalkonferenz-2022
- Herbst-Generalkonferenz-2022
- 20221002_124430_ASilvennoinen_Koponen-3.jpg
- Herbst-Generalkonferenz-2022
- 6-Area-Seventies
- 6-General-Seventies
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Ռասսել Մ. Նելսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը, իրեն լսողներին խնդրեց հանգստություն գտնել այս աշխարհի լարվածությունից, անորոշությունից և տառապանքից՝ հաստատակամորեն պարտավորվելով հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին:
Ապրելով Նրա ձևով՝ մենք կստանանք ուրախություն և խաղաղություն․ Նա հրավիրել է մարդկանց ապրել այդ ձևով՝ մեղմությամբ, բարությամբ և սիրով, կրկնեց Ջ. Անետ Դենիսը: Քույր Դենիսը ծառայում է առաջին խորհրդական Սփոփող միության գերագույն նախագահությունում՝ Եկեղեցու կանանց կազմակերպությունում:
Հիսուս Քրիստոսի լույսն ու հոգին առաջնորդում են բոլորին՝ օգնելով աղքատներին և վշտացածներին ողջ աշխարհում, ասել է նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին նախագահության առաջին խորհրդականը: Նա վերահաստատեց այլ բարեգործական կազմակերպությունների հետ աշխատելու Եկեղեցու առաքելությունը, որպեսզի համաշխարհային մասշտաբով մարդասիրական օգնություն տրամադրվի տառապող մարդկանց:
Համաժողովի հեռարձակումներին մասնակցում էին նաև եվրոպացիներ:
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու առաքյալների քվորումից, ներկայացրեց 11-18 տարեկան Վերջին օրերի սրբերի երիտասարդների վերամշակված ուղեցույցը։ «Երիտասարդներին զորացնելու համար․ ընտրություններ կատարելու ուղեցույց» նոր վերամշակված տարբերակը հիմնված է ավետարանի սկզբունքների, ազատ կամքի և ոգեշնչման վրա: «Լավագույն ուղեցույցը, որը դուք կարող եք ունենալ ընտրություն կատարելու համար, դա Հիսուս Քրիստոսն է: Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է», -ուսուցանել է Գերմանիայում ծնված երեց Ուխդորֆը։
Երկրի և բնության նկատմամբ հոգատարությունը սուրբ պարտականություն է, որը մարդկությանը վստահված է Աստծո կողմից, ասաց Ջեռալդ Կոսեն՝ Եկեղեցու նախագահող եպիսկոպոսը: Նա մեզ խորհուրդ տվեց որդեգրել անձնական ապրելակերպ և վարքագիծ, որը կհարգի Աստծո արարչագործությունները: Եպիսկոպոս Կոսեն ծնունդով Բորդոյից է:
Շաբաթ օրվա ցերեկային նիստի ժամանակ աղոթք ասաց Յոթանասունից երեց Հանս Տ. Բոմը: Նա աղաչեց, որ Աստված օգնի հավատացյալներին հասկանալ իրենց կոչումը և իրենց դերը աշխարհում: Երեց Բոմը ծնվել է Ամստերդամում: Նա ներկայումս ծառայում է որպես Եկեղեցու Եվրոպայի Հյուսիսային տարածաշրջանի նախագահ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում:
Համաժողովի ժամանակ Եկեղեցու անդամները հաստատեցին ղեկավարների փոփոխությունները։ Բարձրագույն Իշխանություն յոթանասունականներից ութ հոգի ազատվեցին կոչումներից և նրանց շնորհվեց պատվավոր անդամի կոչում: Կանչվեցին վեց նոր Տարածքային յոթանասունականներ, որոնց թվում էին Բերնար Ցիսլան՝ Գերմանիայի Յակոբվյուլսհայմ քաղաքից, և Իվ Ս. Վայդմանը՝ Շվեյցարիայի Բուրգդորֆ քաղաքից:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում Յոթանասունականները ծառայում են որպես «հատուկ վկաներ» և օգնում են Տասներկու Առաքյալներին՝ «եկեղեցին կառուցելու և բոլոր ազգերի մեջ գործերը կարգավորելու» հարցում։
Համաժողովի փակման նիստի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 18 լրացուցիչ տաճարներ կառուցելու ծրագրերի մասին: