Նորություններ

Լուսավորիր աշխարհը 2023 թվականի Սուրբ Ծննդյան օրերին

Լուսավորիր աշխարհը համաշխարհային նախաձեռնություն է՝ ուղղված Հիսուս Քրիստոսի լույսը բոլոր մարդկանց հասցնելուն՝ անկախ գտնվելու վայրից և լեզվից: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հրավիրում է բոլորին թույլ տալ, որ իրենց լույսը շողա՝ իրենց կողքիններին սիրելու, ուրախությունը կիսելու և Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու միջոցով:

Ստորև բերված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես ծննդյան պատմությունը անակնկալ ձևով լուսավորեց Նյու Յորքի Թայմս Սքվերի էկրանները 2023 թվականի նոյեմբերի 27-ին:

Ստորև բերված են Լուսավորելու աշխարհը մի քանի գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել անհատներին և ընտանիքներին 2023 թվականի Սուրբ Ծննդյան օրերին.

• Երկրի համար հատուկ ստեղծված Լուսավորիր աշխարհը էջը տրամադրում է Հիսուս Քրիստոսի լույսով կիսվելու տարբեր եղանակներ: Դրանց շարքում են Սուրբ Ծննդյան տեսահոլովակները, որոնք կարելի է դիտել և տարածել, Սուրբ Ծննդյան երաժշտությունը, որը կարելի է ներբեռնել, ծառայության գաղափարներ և շատ ավելին:

• Լուսավորիր աշխարհը էջից կարելի է ներբեռնել մի ցանկ, որն առաջարկում է «Ձեր լույսը շողալու 50 միջոց» հեշտ և բնական եղանակներով:

• Լուսավորիր աշխարհը էջում կա նաև Եվրոպական Սուրբ Ծննդյան համերգի հակիրճ նախադիտումը, որը պատրաստվել է հատուկ այս Սուրբ Ծննդյան օրերի համար: «Սուրբ Ծննդյան վկա՝ Քրիստոսի մասին երգերը» հեռարձակումը կսկսվի 2023 թվականի դեկտեմբերի 10-ից և այն կարելի է դիտել Լուսավորիր աշխարհը էջում կամ YouTube-ում:

• Եկեղեցու նորարարական նոր «ծառայությունների խառնիչի» օգնությամբ ընտրվող ծառայության գաղափարները կարելի է գտնել անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով:

• Ցանկացած անձ կարող է միանալ Եկեղեցու պաշտոնական Լուսավորիր աշխարհը Facebook խմբին՝ կիսվելու ոգեշնչող պատմություններով, ծառայության պատմություններով և գաղափարներով, թե ինչպես կիսվել Քրիստոսի լույսով Սուրբ Ծննդյան օրերին: Էջը անգլերեն է, բայց գրառումները կարող են կատարվել ցանկացած լեզվով։

• Առաջին Նախագահության ամենամյա Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքը, որը ներառում է երաժշտություն աշխարհահռչակ Թաբերնաքլ երգչախմբի կողմից, այժմ հեռարձակվում է ChurchOfJesusChrist.org կայքում: Այն հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և պորտուգալերեն, ի թիվս այլ լեզուների:

Լուսավորիր աշխարհը նախաձեռնությունը դարձել է ամենամյա Սուրբ Ծննդյան ավանդույթ ամբողջ աշխարհի համայնքների համար: Նախագահ Ռասել Մ. Նելսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը, ասել է, որ աշխարհն ավելի քան երբևէ Հիսուս Քրիստոսի լույսի կարիքն ունի: «Ես հիանում եմ աճող բարի կամքով և մարդկային բարությամբ, որոնք միշտ ի հայտ են գալիս այս սուրբ օրերին: Երբ մենք նշում ենք Նրա ծնունդը, ով Աշխարհի Լույսն է, մեզանից յուրաքանչյուրի մեջ նոր լույս է վառվում… Երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք այս աշխարհը դարձնել ավելի լավը»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.