«Սուրբ ծննդյան վկաները. երգեր Քրիստոսի մասին» hատուկ տոնական համերգը պատրաստվել է Եվրոպայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը նշելու համար: Համերգը ներկայացնում է ավանդական Սուրբ ծննդյան երգերի հավաքածու, որոնք գեղեցիկ կերպով ներկայացվում են եվրոպական մի քանի երկրների բազմազան ոճերում: Ունկնդիրները կկատարեն երաժշտական ճամփորդություն, որը կկենտրոնանա մշակութային հարստության ու միասնության վրա և կտոնի Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը։
Համերգի երաժշտությունը գործիքավորել է Կուրտ Բեսթորը, իսկ երաժշտությունը համակարգել է Գրեմմիի մրցանակակիր Ջենի Օուքս Բեյքերը։ Համերգը ձայնագրվել է պատմական Վիսբադեն Կուրհաուսում, որտեղ հաղորդավարը եղել է ֆրանսիացի Օֆելի Մյունյերը։
Երգերն ընտրվել են տարբեր երկրներից և երգվել եվրոպացի երգիչների կողմից, որոնք Եկեղեցու անդամներ են: Լեհ կատարող Սերգեյ Բորիսենկոն ասել է. «Ինձ և կնոջս համար համերգի ձայնագրման օրերն այնպիսին էին, կարծես մենք փախել էինք այս զբաղված աշխարհից և սուզվել Հիսուս Քրիստոսի ծննդյան աշխարհ»:
Իսպանացի կատարող Նաուրան ասել է. «Երաժշտության միջոցով ես կարողացա զգալ այն մեծ սերը, որը մեր երկնային Հայրը տածում է իր բոլոր զավակների հանդեպ՝ այդքան շատ կատարողների տարբեր վայրերից և տարբեր լեզուներով միավորելով նույն վայրում և նույն զգացման ներքո։ Այս համերգը հիանալի հնարավորություն էր ավետարանով կիսվելու ողջ աշխարհի հետ և ցույց տալու, որ Աստված պատրաստ է օրհնել իր զավակներին, որտեղ էլ որ նրանք լինեն»:
Երեց Դե Ֆեոն՝ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահը, հետևյալ հրավերն է հղել. «Մենք հրավիրում ենք ձեզ, ձեր ընտանիքներին և ընկերներին միասին հավաքվել ընկերական և ուրախ միջավայրում ու «լուսավորել աշխարհը», մինչ մենք գովքի և երախտագիտության մեր ձայնն ենք հնչեցնում այն արտասովոր պարգևի համար, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Համերգն այժմ հասանելի է Եկեղեցու պաշտոնական կայքում և YouTube-ում: