Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային հրապարակում գտնվող Ընտանեկան պատմության գրադարանն այժմ հայտնի է որպես FamilySearch գրադարան: Ինչպես նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 5700-ից ավել ընտանեկան պատմության կենտրոններն ամբողջ աշխարհում այժմ կոչվում են FamilySearch կենտրոններ:
Այս փոքրիկ փոփոխությունները հիշեցնում են այս շենքերից յուրաքանչյուրում առկա բազմաթիվ կարևոր և անվճար ծագումնաբանական ռեսուրսների մասին:
Ընտանիքը կարևոր տեղ է զբաղեցնում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում և Աստծո երջանկության ծրագրում: Մենք հրավիրում ենք ձեզ այցելել FamilySearch գրադարան կամ ձեր տարածքի FamilySearch կենտրոն՝ բացահայտելու ձեր արմատները և այն, թե ինչպես են ձեր նախնիները կերտել ձեր ներկան: Ձեզ ցույց կտան անհատական մոտեցում, թույլ կտան կիրառել տեխնոլոգիաները և դիտել բացառիկ գրառումները:
Աշխատանքային ժամերը իմանալու համար և ձեզ մոտ գտնվող FamilySearch կենտրոն գտնելու համար այցելեք FamilySearch գրադարանի կայքը։