Երեց Ջերալդ Կոսեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի նորագույն անդամն է։ Նա կանչվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին (հինգշաբթի), և նույն օրը ձեռնադրվել է նախագահ Դալլին Հ. Օուքսի և Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի մյուս անդամների կողմից։
«Ես միշտ ունեցել եմ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»,- ասաց երեց Կոսեն հինգշաբթի օրը։ «Նա միշտ եղել է իմ կյանքի կենտրոնում։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Եվ ես գիտեմ, որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է։ Ինչ հրաշալի բան է լինել Քրիստոսի վկա։ Դա մեր կյանքի լավագույն պատասխանատվությունն ու ծառայությունն է»։
- Elder-Causse-1.jpeg
- Elder-Causse-3.jpg
- Elder-Causse-4.jpg
- Elder-Causse-5.jpeg
- Elder-Causse-6.jpg
- Elder-Causse-7.jpg
- Elder-Causse-8.jpeg
- Elder-Causse-9.jpg
- Elder-Causse-10.jpg
- Elder-Causse-11.jpeg
- Elder-Causse-12.jpg
- Elder-Causse-13.JPG
- Elder-Causse-14.jpg
- Elder-Causse-15.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Առաքյալները Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաներն են ամբողջ աշխարհում։ Նրանք ոչ միայն քարոզում են Քրիստոսի ավետարանը, այլև իրականացնում են կարևոր վարչական պարտականություններ՝ վերահսկելով Եկեղեցու համաշխարհային գործունեությունն ու զարգացումը։ Տասներկու Առաքյալների Քվորումը Եկեղեցու կառավարման երկրորդ բարձրագույն ղեկավար մարմինն է։ Նրանք ծառայում են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո, որը ներառում է Եկեղեցու նախագահին և երկու խորհրդականներին։
Երեց Կոսեն 62 տարեկան է։ Ծնվել է Ֆրանսիայի Բորդո քաղաքում։ Տասներկու Առաքյալների Քվորում իր կանչի պահին նա ծառայում էր որպես Եկեղեցու նախագահող եպիսկոպոս արդեն 11 տարի։ Նա երրորդ նախագահող եպիսկոպոսն է, որը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, և առաջինը, որի մայրենի լեզուն անգլերենը չէ։ Նախագահող Եպիսկոպոսությունը ղեկավարում է մի շարք կարևոր ոլորտներ՝ ներառյալ մարդասիրական օգնությունը, բարօրության ծրագրերը, տասանորդներն ու ծոմապահության նվիրատվությունները, Եկեղեցու ֆիզիկական շինությունները, ինչպես նաև անդամների գրանցման կազմակերպումը և այլ վարչական հարցեր։ Բացի այդ՝ նրանք նաև հաճախակի ճանապարհորդում են՝ ծառայելու Եկեղեցու անդամներին աշխարհի տարբեր վայրերում։
Երեց Կոսեն նաև ծառայել է որպես խորհրդական՝ Նախագահող Եպիսկոպոսությունում (2012–2015) և Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական (2008–2012):
Երեց Կոսեն ծնվել է 1963 թվականի մայիսի 20-ին՝ Ժան Կոսեի և Մարի-Բլանշ Բոննե Կոսեի ընտանիքում։ 19 տարեկանում նա տեղափոխվել է Փարիզ։ Այնտեղ նա մեկ տարի եղել է զինվորական ծառայության մեջ։ Ապա սկսել է հանդիպել Վալերի Բաբինի հետ, որին ճանաչում էր մանկուց, երբ նրանք գտնվում էին Փարիզի նույն ծխում։ Երկուսն էլ երկրորդ սերնդի Վերջին Օրերի Սրբեր են։ Երեց Կոսեի ծնողները մկրտվել են, երբ նա վեց ամսական էր, իսկ Վալերիի ծնողները միացել են Եկեղեցուն, երբ նա 3 տարեկան էր։
Նրանք ամուսնացել են 1986 թվականի օգոստոսի 5-ին Բեռնի (Շվեյցարիա) տաճարում և ունեն հինգ զավակ։

Elder-Causse-2.jpg
Երեց Ջեռալդ Կոսեն և նրա կինը՝ Վալերին, խոսում են Տասներկու Առաքյալների Քվորումում նրա նոր կոչման մասին՝ Սոլթ Լեյք Սիթիի Տաճարի հրապարակի Ջոզեֆ Սմիթի հուշահամալիր շենքից, 2025 թվականի նոյեմբերի 6-ին (հինգշաբթի):© 2025 by Intellectual Reserve, Inc. Alle Rechte vorbehalten.Երեց Կոսեի՝ որպես Բարձրագույն Իշխանության նշանակումները նրան, Վալերիին և նրանց երեք երեխաներին սկզբում տարան Գերմանիա, ապա՝ Միացյալ Նահանգներ: Կոսեները գովաբանում էին իրենց երեխաներին՝ այդ դժվարին տեղափոխություններին դիմանալու համար:
«Ամենևին էլ հեշտ չէր նրանց համար»,- ասել է երեց Կոսեն։ «Մենք հիանում ենք նրանցով՝ իրենց նվիրվածության համար։ Նրանք երբեք չեն դժգոհել։ Նրանք տեղափոխվել են մեզ հետ և փոխել են իրենց կյանքը։ Մենք հիանում ենք նաև մեր մյուս զավակներով, որոնք մնացին Ֆրանսիայում, քանի որ արդեն 17 տարի մենք նրանց կողքին չենք»։
«Նրանք մեզ քաջալերում էին»,- նշել է քույր Կոսեն։ «Նրանցից մեկն ասաց, որ ամեն գիշեր լաց էր լինում, բայց մեզ միայն քաջալերող խոսքեր էր ասում։ Մենք շատ հպարտ ենք նրանցով»։
Երեց Ջեռալդ Կոսեի՝ որպես Բարձրագույն Իշխանություն ծառայության կարևոր ուղղություններից մեկը եղել է երիտասարդ սերնդի հետ աշխատանքը։ Օրինակ՝ 2025 թվականի օգոստոսին նա հիշեցրեց չափահաս երիտասարդներին, որ Իսրայելի հավաքման գործը այսօր տեղի ունեցող ամենակարևոր առաքելությունն է։ Որպես Վերջին Օրերի Սրբեր՝ նրանք կոչված են մասնակցելու այդ գործին։
«Եկեղեցին ձեր կարիքն ունի՝ ոչ թե անկախ նրանից, թե ով եք դուք, այլ հենց այն պատճառով, թե ով եք դուք»,- ասել է երեց Կոսեն։ «Ձեզանից յուրաքանչյուրը բերում է յուրահատուկ պարգևներ և կյանքի փորձառություններ, որոնք էական են Տիրոջ նպատակների իրագործման համար»։
Նոր Առաքյալը նաև նշանակալի ելույթներ է ունեցել Աստծո արարչագործությունների հանդեպ հոգատարության կարևորության մասին: Օրինակ՝ 2023 թվականին Բրազիլիայում կայացած համաժողովում նա հանդես է եկել ելույթով՝ ուղղված Վերջին Օրերի Սրբերի 100 երիտասարդ մասնագետներին՝ ներկայացնելով Եկեղեցու մոտեցումը շրջակա միջավայրի կայունության հարցում։
«Աստված մեզ է վստահել Իր արարչագործությունների կառավարումը, այդ թվում՝ Իր զավակների՝ մեր եղբայրների և քույրերի խնամքը»,- ասաց երեց Կոսեն։ «Այս կառավարման մեջ գործելը միջոց է՝ կիսվելու այն սիրով, որ մեր Արարիչը մեզ է ընձեռում։ Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ պետք է զգա իր ընտանիքը և այն համայնքը օրհնելու կարևորությունը, որում ապրում է»։
Ամենից կարևորը նրա կենտրոնացումն էր Հիսուս Քրիստոսում գտնվող հույսի վրա, թեմա, որին նա անդրադարձավ վերջին գերագույն համաժողովի իր ելույթում։
«Հույսի և մխիթարության այս ուղերձը մեզ բոլորիս՝ Աստծո զավակներիս համար է»,- ասաց երեց Կոսեն 2025 թվականի ապրիլին։ «Մեզանից ոչ ոք չի կարող խուսափել մահկանացու կյանքի մարտահրավերներից և սահմանափակումներից։ Ի վերջո, մենք բոլորս ծնվում ենք մեզ փրկելու բնածին անկարողությամբ։ Այնուամենայնիվ, մենք ունենք սիրող Փրկիչ, և գիտենք, որ [Նրա] շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25․23)»։