20251015_131405_Nilsson_LES8575C1.jpg
Նորություններ

Նորակազմ Առաջին Նախագահությունը քննարկում է հիմնական հարցերը և կիսվում աշխարհի վերաբերյալ հույսերով

Հարցազրույցը իր տեսակի մեջ առաջին զրույցն է նորակազմ Առաջին Նախագահության համար

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նորակազմ Առաջին Նախագահությունը հարցազրույց է տվել մրցանակակիր լրագրող Ջեյն Քլեյսոն Ջոնսոնին՝ չորեքշաբթի, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին: Զրույցն ընդգրկեց Եկեղեցու և աշխարհի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ։

Հարցազրույցը տարածվեց ամբողջ աշխարհում՝ որպես իր տեսակի մեջ առաջին զրույցը շաբաթվա սկզբին նորակազմ Առաջին Նախագահության հայտարարվելուց ի վեր։

Հարցազրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ Տաճարային հրապարակում գտնվող Սփոփող միության շենքում, CBS News-ի և ABC News-ի նախկին լրագրողը հարցրեց Եկեղեցու ղեկավարներին հավատքի մեջ կանանց դերի, վերջերս Եկեղեցու արագ աճի, աճող սերնդին ուղղված ուղերձների, ուրիշներին ձեռք մեկնելու և մի շարք այլ հարցերի մասին:

Կանանց դերը

Ջոնսոնը հարցրեց, թե ինչ է Առաջին Նախագահությունը ցանկանում, որ մարդիկ հասկանան Եկեղեցում կանանց դերի մասին։

Նախագահ Քրիստոֆերսոնը խոսեց Եկեղեցում որոշումներ կայացնելիս տղամարդկանց և կանանց տեսակետները հաշվի առնելու անհրաժեշտության մասին։

«[Երբ] մենք երկու տեսակետները համադրում ենք, ավելի լավ տեսակետ ենք ստանում։ «Մենք մոտենում ենք աստվածային տեսակետին», - ասաց նախագահ Քրիստոֆերսոնը։

«Ղեկավարելը ծառայելն է», - ավելացրեց նախագահ Այրինգը, - «և կանայք դա անում են պարզապես ուշագրավ ձևով»։

Նախագահ Օուքսը նշեց, որ Եկեղեցին «միշտ չէ, որ իմաստուն է եղել Աստծո դուստրերի մեծ որակավորումն ու զորությունները օգտագործելիս»։

«Մենք դեռ անավարտ գործեր ունենք», - ասաց նախագահ Օուքսը, - «բայց մենք շատ ավելի լավ վիճակում ենք, քան նույնսիկ մեկ տասնամյակ առաջ էինք»։

Այն, ինչը նպաստում է եկեղեցու աճին

Ջոնսոնը նշեց, որ չնայած ժողովրդագրական տենդենցը ցույց է տալիս կրոնական պատկանելություն չունեցող մարդկանց թվի աճ, եկեղեցու աճը մեծ է։ Օրինակ՝ վերջին երեք տարիների ընթացքում 900,000 մարդ միացել է հավատքին։ «Ի՞նչն է սա առաջ մղում», հարցրեց լրագրողը։

Եկեղեցու աճի գաղտնիքը, ասաց նախագահ Օուքսը, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի զորությունն է։

«Դա երջանկության, աճի և կյանքի նպատակի մասին տեղեկության ավետարան է», - ասաց նախագահ Օուքսը։ «Այդ վարդապետությանը անդամագրվող մարդիկ գտնում են, որ այն իրենց կյանքն ավելի երջանիկ է դարձնում, ավելի նշանակալից, ավելի դիմացկուն՝ մահկանացու կյանքում մեր բոլորի ունեցած դժվարություններին և ավելի կարող՝ ծառայելու իրենց մերձավորներին և մեծացնելու իրենց երեխաներին»։

Նախագահ Այրինգն ասաց, որ այս աճի արմատը հույսն է, որը մարդիկ զգում են ուղերձում։

«Եկեղեցու աճը կարագանա, երբ նրանք տեսնեն Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը ներկայացվում է միսիոներների կողմից․ նրանք հույս են տեսնում», - ասաց նա։

Նախագահ Քրիստոֆերսոնն ասաց, որ Եկեղեցու աճը իրեն հիշեցնում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքները Աստծո ուխտյալ ժողովրդի ամբողջ աշխարհում հավաքման մասին։

«Ես կարծում եմ, որ դա այն է, ինչ մենք տեսնում ենք», - ասաց նա։ «Տերը իրականացնում է իր գործերը։ Մենք կարող ենք օգնել, գուցե չնչին չափով, բայց Նա գործում է Իր զորությամբ։ Ես տեսնում եմ, որ Տերն անցնում է երկրի վրայով և Իր Հոգին ազդեցություն է գործում մարդկանց կյանքի վրա։

Ուղերձ նրանց, ովքեր անորոշության մեջ են

Ջոնսոնը խնդրեց Առաջին Նախագահությանը դիմել նրանց, ովքեր զգում են, որ չեն համապատասխանում Եկեղեցուն։ «Ի՞նչ եք ուզում, որ նրանք իմանան այն մասին, թե ինչ է Փրկիչը զգում իրենց նկատմամբ և ինչ եք դուք զգում իրենց նկատմամբ», - հարցրեց նա։

«Մենք բոլորս Աստծո զավակներն ենք», - նշեց նախագահ Օուքսը։ «Աստված սիրում է նրանց, և Նա ծրագիր ունի նրանց համար, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում այդ աստվածային ճակատագրի ճանապարհին»։

«Առաջ եկեք և ձեր կարողության չափով նվիրաբերեք Քրիստոսի մարմնին։ Բոլորն արժեքավոր են։ Յուրաքանչյուր ներդրում արժեքավոր է»։ —նախագահ Քրիստոֆերսոն

Նախագահ Այրինգը մատնանշեց սուրբ գրությունների այն հատվածները, որոնք նկարագրում են ողորմածությամբ և սիրով մեկնված Քրիստոսի բազուկները։

«Երբ որևէ մեկը զգում է, որ անորոշության մեջ է, չի կարող այնքան հեռանալ Փրկչից, որ Փրկիչը երբեք չհասնի իրեն», - ասաց նախագահ Այրինգը։ «Իմ խրախուսանքն է նրանց՝ պարզապես աղոթել, և դուք կունենաք այն զգացողությունը, որ ազատվել եք անորոշությունից և ներգրավված եք»։

Նախագահ Քրիստոֆերսոնը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր իրենց բացառված են զգում, դառնալ դեպի Քրիստոսը և միանալ ծառայությանը։

20251015_130957_Nilsson_LES8486C1.jpg
20251015_130957_Nilsson_LES8486C1.jpg
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության առաջին խորհրդական նախագահ Հենրի Բ. Այրինգը պատասխանում է հարցին մրցանակակիր լրագրող Ջեյն Քլեյսոն Ջոնսոնի հետ հարցազրույցի ժամանակ Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Սփոփող միության շենքում, չորեքշաբթի, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին:2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

«Մի սպասեք, որ ձեզ միշտ հրավիրեն մոտենալ», - ասաց նա։ «Առաջ եկեք և ձեր կարողության չափով նվիրաբերեք Քրիստոսի մարմնին։ Բոլորն արժեքավոր են։ Յուրաքանչյուր ներդրում արժեքավոր է»։

Ուղերձ աճող սերնդին

Իսկ ի՞նչ կասեք աճող սերնդին ուղղված Եկեղեցու ղեկավարների ուղերձի մասին։

«Դուք ունեք Երկնային Հայր, որը սիրում է ձեզ», - ասաց նախագահ Օուքսը։ «Նա ձեզ համար ծրագիր է տրամադրել, և այն լավագույնս ներկայացված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, որտեղ մենք ունենք կյանքի նպատակի, մարտահրավերների և միջոցառումների բացատրություն, որոնք ձեզ տանում են այն ճանապարհով, որը մենք անվանում ենք ուխտի ուղի դեպի երկնային ճակատագիր։ Վստահեք Տիրոջը։ Եկեք և վայելեք Նրա օրհնությունները մեզ հետ»։

«Վստահեք Տիրոջը։ Եկեք և վայելեք Նրա օրհնությունները մեզ հետ»։— նախագահ Օուքս

Նախագահ Այրինգն ասաց, որ լավատես է երիտասարդների համար, քանի դեռ նրանք շրջվում են դեպի աշխարհի Փրկիչը։

«Շնորհավորում եմ։ Տերը պահել է ձեզ աշխարհում այս աշխատանքի պատմության ամենահետաքրքիր ժամանակահատվածի համար։ Ես նրանց փառահեղ ապագա եմ խոստանում, և կարծում եմ, որ այն արդեն իսկ ձևավորվում է», - ասաց նախագահ Այրինգը։ «Նրանք կարող են լավատես լինել, եթե վստահեն Տեր Հիսուս Քրիստոսին և լինեն Նրա ծառաները՝ որքանով իրենք կարողանան»։

Նախագահ Քրիստոֆերսոնը նշեց միլենիալների (տեխնոլոգիաների զարգացման հետ աճող սերնդի) և վերջին սերնդի եզակի մարտահրավերները։ Նա կոչ արեց երիտասարդներին օգտագործել տեխնոլոգիաները բարու համար և հիշել, որ «Սուրբ Հոգուն փոխարինող չկա»։

«Ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի այլ միջոց կամ աղբյուր չի կարող փոխարինել Հոգուն», - ասաց նա։ «Շրջվեք դեպի Տերը, ինչպես ասաց նախագահ [Օուքսը]։ Հիսուս Քրիստոսն է պատասխանը՝ միշտ»։

20251015_130550_Nilsson_LES8374C1.jpg
20251015_130550_Nilsson_LES8374C1.jpg
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը և նախագահ Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հարցազրույց են տալիս մրցանակակիր լրագրող Ջեյն Քլեյսոն Ջոնսոնին Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Սփոփող միության շենքում, չորեքշաբթի, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին:2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

«Հիսուս Քրիստոսն է ճանապարհը»

Ջոնսոնը հարցրեց, թե սկսելով իրենց ծառայությունը, Առաջին Նախագահությունը ինչ արտահայտություն կամ սուրբ գրություն կցանկանար, որ մարդիկ հիշեն։

«Հիսուս Քրիստոսն է ճանապարհը», - ասաց նախագահ Օուքսը։ Այնուհետև նա կարդաց Մորմոնի Գրքից մի հատված, որն ուսուցանում է. «տրված չի լինի ո՛չ ուրիշ անուն, ո՛չ ուրիշ ճանապարհ, ո՛չ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով»։

Նախագահ Այրինգը իր հերթին հրավիրեց անել ավելին, քան պարզապես «գալ և տեսնել», ինչպես ասվում է Աստվածաշնչի մի հատվածում։

«Եկեք, դարձեք և գտեք այն խաղաղությունը, որը այդքան դժվարանում եք գտնել ձեզ շրջապատող աշխարհում», - ասաց նա։

«Եկեք, դարձեք և գտեք այն խաղաղությունը, որը դուք այդքան դժվարանում եք գտնել»։ - նախագահ Այրինգ

Նախագահ Քրիստոֆերսոնը մատնանշեց Քրիստոսի հարության իրականությունը որպես հույսի վերջնական փարոս։

«Ինձ համար նրա հարության փաստը նրա բոլոր խոստումները կատարելու զորության ապացույցն է», - ասաց նախագահ Քրիստոֆերսոնը։ «Սա ապացույցն է այն բանի, թե ով է Նա»։

20251015_130953_CBell_CMB_1253.jpg.JPG
20251015_130953_CBell_CMB_1253.jpg.JPG
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց նախագահ Դալլին Հ. Օուքսը և իր կինը՝ Քրիստենը, զրուցում են այն բանից հետո, երբ նախագահը և Առաջին Նախագահության իր խորհրդականները հարցազրույց են տվել մրցանակակիր լրագրող Ջեյն Քլեյսոն Ջոնսոնին  Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Սփոփող միության շենքում, չորեքշաբթի, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին:2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Նախագահ Օուքսը եզրափակեց իր վկայությամբ. «Ես ուրախ եմ այս հնարավորության համար վկայելու, որ գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն իր լրիվությամբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի վերականգնված Եկեղեցին է։

Ահա կյանքի ամենամեծ հարցերի պատասխանները։ Ի՞նչ է իմ հարաբերությունը Աստծո հետ։ Ինչո՞ւ եմ ես այստեղ՝ երկրի վրա։ Ո՞րն է այս երբեմն անհանգիստ մահկանացու կյանքի նպատակը։ Ուր ենք մենք գնում։ Ինչպե՞ս ենք մենք այնտեղ հասնում։ Ի՞նչ է իմ հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ։

Եվ ինչպե՞ս կարող են այդ հարաբերությունները բարելավվել, որպեսզի ես կարողանամ ավելի լավ և ավելի ապահով ապրել նրանց հետ, ում սիրում եմ, և անհամբեր սպասում եմ նրանց հետ կյանքին հաջորդ կյանքում, որը երաշխավորված է որպես Աստծո հարություն առած, մարմնավորված հոգևոր զավակ՝ Նրա միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի առաքելության շնորհիվ, որի անունով ես վկայում եմ այս բաների մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով»։