
Մայիսի 29-31-ը մոտ 1500 չափահաս երիտասարդներ 24 երկներից հավաքվել էին Լանկշիրում (Անգլիա), Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու՝ Մեկ առ Մեկ համաժողովի բացմանը, որը Եվրոպայում իր տեսակով ամենամեծ երիտասարդական միջոցառումն է։
Երեք օրերի ընթացքում մասնակիցները մասնակցեցին ծառայողական նախագծերի, հոգևոր հավաքների և սեմինարների, տաճարային երկրպագության, սպորտային և թիմային միջոցառումների և հնարավորություն ունեցան կառուցելու երկարատև հարաբերություններ ամբողջ Եվրոպայից եկած չափահաս երիտասարդների հետ։ Այս պատմական համաժողովը ներառում էր երկու հատուկ հոգևոր հավաք՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քլարկ Գ․ Գլիբերտի հետ։
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Պրեստոնի (Անգլիա) տաճարի տարածքում և Բըրնլի ֆուտբոլային ակումբի հարթակում անցկացվող այս տարվա Մեկ առ մեկ համաժողովի թեման ընդգծում է Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանում ձևավորված ավելի լայն ուղղությունը՝ զարգացնելու անձնական աշակերտությունը, նախապատրաստվելու սրբազան տաճարային արարողություններին և աջակցելու ուրիշներին՝ առաջ ընթանալ ուխտի ճանապարհով։ Այն նաև շեշտում է յուրաքանչյուր անհատի՝ որպես Աստծո սիրելի զավակի ընկալումը՝ օժտված յուրահատուկ արժեքով և աստվածային ներուժով․ այս գաղափարը հստակորեն դրսևորվեց ողջ հանգստյան օրերի ընթացքում։

Սկսել՝ կենտրոնանալով տաճարի վրա
Մասնակիցներից շատերի համար կարևորագույն պահերից մեկը Չորլիում գտնվող Պրեստոնի (Անգլիա) տաճարում միասին երկրպագություն կատարելու հնարավորությունն էր։ 24 երկրներից ժամանած երիտասարդ չափահասների համար տաճարում միասին հավաքվելը հիշեցում դարձավ այն հավատքի մասին, որը միավորում է նրանց՝ անկախ նրանց տարբեր մշակույթներից, լեզուներից և ծագումներից։
«Տաճարում միասին լինելու մեջ իսկապես ինչ-որ հզոր բան կար»,- ասաց Անգլիայի Չորլի քաղաքից երիտասարդ չափահաս Քոնոր Հյուզը։ Ապա հավելեց․ «Չնայած մեր մշակույթին և անցյալին, թվում էր, թե մենք մի ընտանիքի մաս ենք՝ նույն նպատակներով։ Ինձ կրկին հիշեցվեց, որ մենք բոլորս Աստծո կողմից հավասարապես սիրված ենք»։
Բեդֆորդից Քայ Կորեի համար համաժողովի սկզբում միասին երկրպագելը նպաստեց ընդհանուր մթնոլորտի ձևավորմանը և ստեղծեց միասնության ոգի, որը պահպանվեց ամբողջ շաբաթավերջին։
«Տաճարի հանդեպ ակնածանքն ու այն սերտ հարաբերությունները, որոնք մենք կարողացանք ստեղծել այնտեղ, իսկապես արտացոլվեցին շաբաթ օրվա միջոցառումների և համաժողովի մնացած ժամերում»,- ասել է նա։

Հավատքով և ծառայությամբ միավորված
Շաբաթ օրը չափահաս երիտասարդները հավաքվեցին Բըրնլի ֆուտբոլային ակումբում, որն Անգլիայի ամենախորհրդանշական ֆուտբոլային ակումբներից մեկն է։ Օրվա ընթացքում մասնակիցները կողք կողքի աշխատեցին տեղական բարեգործական կազմակերպություններին աջակցող ծառայության ծրագրերում, մասնակցեցին թիմային միջոցառումների և երեց Քլարկ Գ․ Գլիբերտի հետ մասնակցեցին հոգևոր հավաքին։
Մարզադաշտում թիմերով աշխատելով՝ մասնակիցները Բըրնլի ֆուտբոլային ակումբի սննդամթերքի բանկի համար պատրաստեցին սննդի ծանրոցներ և հավաքեցին ավելի քան 1500 հիգիենայի հավաքածուներ՝ Լանկաշիրի կանանց և Սեյֆնեթի համար։ Այս կազմակերպությունները գործնական աջակցություն են տրամադրում անհատներին և ընտանիքներին, որոնք կարիքի մեջ են՝ ներառյալ կանանց և երեխաներին, որոնք ենթարկվում են ընտանեկան բռնության։

Ռոուզը՝ Նյուքեսլ-անդեր-Լայմ քաղաքից, նշել է, որ ծառայողական նախագիծը ընդգծեց, թե որքան արագ կարող են նշանակալից հարաբերություններ ստեղծվել, երբ մարդիկ հավաքվում են միասին աջակցելու կարիքավորներին։
«Հրաշալի է, որ կարելի է միավորվել անծանոթ մարդկանց հետ և շատ արագ կառուցել այսպիսի ամուր կապեր, քանի որ դուք ծառայում եք այլ մարդկանց»,- ասաց նա։ «Մեր խմբում կար մոտ տասը հոգի և ես նրանցից մի քանիսին գիտեի, բայց վերջում ամբողջովին այլ զգացողություն էր»։
Նա հավելեց․ «Այնքան հրաշալի է լինել մարդկանց հետ մի վայրում, որոնք եկել են այսքան տարբեր երկներից՝ միասին աշխատելու միևնույն նպատակի համար»։
Ծառայությունից հետո չափահաս երիտասարդները դուրս եկան Բըրնլի ֆուտբոլային ակումբի խաղադաշտ։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստների խաղերի վայր հանդիսացող մարզադաշտում անցկացվեց թիմային ծրագրերով, սպորտով և ընկերական մրցակցությամբ հագեցած մի կեսօր։ Անվաչմուշկներով սահելուց մինչև փափուկ կացնի նետում՝ երիտասարդ չափահասները մեծ ոգևորությամբ օգտվեցին իրենց հարմարավետության սահմաններից դուրս գալու, նոր մարդկանց հանդիպելու և հանգստյան օրերի ընթացքում ձևավորված բարեկամությունները ամրապնդելու հնարավորությունից։
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Մադելինը՝ մի չափահաս երիտասարդ Լոնդոնից, մեկնաբանել է․ «Չնայած նրան, որ ես, որպես կանոն, մեծ միջոցառումների չեմ հաճախում, սա հիանալի օր էր։ Յուրահատուկ կենդանի էներգիա կա, որը գալիս է մարզադաշտում այսքան ձեզ նման մարդկանցով լցված լինելուց։ Ես հնարավորություն ունեցա հանդիպելու և խոսելու կյանքիս տարբեր շրջաններում ձեռք բերած ընկերներիս հետ և հանդիպեցի նոր ընկերների ամեն տեղից՝ Գոլվեյից մինչև Պերու․․․ Ուրիշներին օգնելը, որպես համայնք կապ ստեղծելը և 2000-ականների սկզբի երգերի ներքո ուրախանալը վերջին օրերի սուրբ լինելու էությունն է»։
Շատ մասնակիցների համար համաժողովի ամենահիշարժան կողմերից մեկը հավաքի մասշտաբը տեսնելը և ուրիշ չափահաս երիտասարդների հանդիպելն էր, որոնք կիսում են իրենց հավատքն ու արժեքները։ Իզաբելան Իռլանդիայի Լիմրիք քաղաքից ասել է․ «Հրաշալի՜ է, ես չէի սպասում այսքան մարդ տեսնել։ Հրաշալի է լինել այստեղ՝ այսքան շատ մարդկանց հետ և իմանալ, որ կան իմ տարիքի շատ մարդիկ, որոնք կիսում են նույն չափանիշները, ինչ ես․ դա հրաշալի է»։
«Հիշեք ձեր աստվածային ինքնությունը»,- խրախուսում է երեց Գլիբերտը։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քլարկ Գ․ Գիլբերտը միացավ չափահաս երիտասարդներին Բըրնլի ֆուտբոլային ակումբում շաբաթ երեկոյան։ Հրավիրելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կիսվելու իրենց փորձառություններով, նա շեշտեց այն միասնության, ծառայության և պատկանելության ոգին, որը ողջ միջոցառման ընթացքում զգացվում էր։
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Հենվելով նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից նախկինում տրված խորհրդի վրա՝ Երեց Գիլբերտը խրախուսեց մասնակիցներին հիշել իրենց հավերժական ինքնությունն ու այն դերը, որ այն կատարում է նրանց կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս։
«Մեզ միավորողը այն է, որ յուրաքանչյուրն այստեղ Աստծո զավակ է»,- ասել է նա։ «Յուրաքանչյուրն այստեղ ունի հնարավորություն լինելու ուխտի զավակը և յուրաքանչյուրը կարող է ձգտել լինել Հիսուս Քրիտսոսի աշակերտ»։
Անդրադառնալով ամբողջ Եվրոպայից հավաքված ավելի քան 1500 չափահաս երիտասարդների տեսարանին՝ երեց Գլիբերտը նշեց, որ մինչ մասնակիցները գալիս են տարբեր երկներից, մշակույթներից և անցյալից, նրանք միավորված են Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց ընդհանուր հավատքով։
Խոսելով նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ուղերձի մասին՝ նա ուսուցանեց, որ անձի աստվածային ինքնությունը հասկանալը ուղղություն և նպատակ է տալիս կյանքում։ «Այնքան որոշումներ են հեշտանում, երբ գիտեք, թե ով եք»,- ասաց նա։
Նա խրախուսել է չափահաս երիտասարդներին հիշել, որ կրթության, քաղաքականության կամ անձնական հետաքրքրությունների վրա հիմնված ինքնությունները կարող են փոխվել ժամանակի ընթացքում, սակայն նրանց ինքնությունը՝ որպես Աստծո զավակներ, ուխտի զավակներ և Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ապահովում է երկարատև հիմք։
Ինչպես Երեց Գլիբերտը նկատեց․ «Մեզ միավորող հանգամանքը» մեր ծագումը չէ, այլ այն հավատքն ու արժեքները, որոնք մենք կիսում ենք։
Ալան Փեյսը՝ Բըրնլի ֆուտբոլային ակումբի նախագահը, դիմելով չափահաս երիտասարդներին, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին տեղական համայնքում նրանց ներդրման համար և խրախուսեց նրանց հավատարիմ մնալ իրենց նպատակներին և հավատքին իրենց կյանքի ընթացքում։
«Խնդրում եմ, արեք հնարավոր ամեն ինչ՝ ձեր երազանքներն իրականացնելու համար»,- ասաց նա,- «քանի որ այսպիսի բաները գալիս են ձեր երազանքներով ապրելուց»։
Իր երիտասարդ տարիքի փորձառությունից ելնելով՝ Փեյսը համեմատեց կյանքն ու աշակերտությունը սար բարձրանալու հետ․ «Մանկության տարիներին ես բացահայտեցի, որ սիրում էի սար բարձրանալ։ Դեպի գագաթն արշավելիս ես հաճախ կանգ էի առնում, քանի որ վստահ չէի, թե ցանկանում էի ամբողջ ջանքերը ներդնել այնտեղ հասնելու համար։ Երբեմն, իմ ղեկավարները խրախուսում էին ինձ՝ օգնելով տեսնել, որ դեռ ցանկանում էի շարունակել այդ ճանապարհը։ Դուք հնարավորություն ունեք լսելու Տիրոջ առաքյալին [այս հանգստյան օրերին], որը խրախուսում է ձեզ մնալ Երկնային Հոր մոտ տանող ճանապարհին։ Սրտանց ընդունեք այդ հրավերը։ Նրա խոսքերը լուրջ են։ Ձեր Երկնային Հայրը ցանկանում է, որ ձեզանից յուրաքանչյուրը վերադառնա Իր մոտ»։
Մեկ առ մեկ․ Տեսնել Աստծո յուրաքանչյուր զավակի արժեքը
Համաժողովի որոշիչ առանձնահատկությունը հենց չափահաս երիտասարդների խաղացած նշանակալից դերն էր իրադարձության ծրագրավորման և ներկայացման մեջ։ Տասնյակ կամավորներ անթիվ ժամեր էին տրամադրել միջոցառումները կազմակերպելու, լոգիստիկան համակարգելու և ուրիշների համար կապեր ստեղծելու, երկրպագելու և ծառայելու հնարավորություններ ստեղծելու համար։
«Ինձ ամենաշատը տպավորեց տեսնելը, թե ինչպես են չափահաս երիտասրդները ոչ միայն մասնակցում, այլև ղեկավարում այս համաժողովը»,- ասաց երեց Սքոթ Սպենսերը՝ Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի յոթանասունականը՝ չափահաս երիտասարդների համաժողովների պատասխանատուն։ «Տասնյակ չափահաս երիտասարդներ անհամար կամավոր ժամեր են տրամադրել այս իրադարձությունը ծրագրելու, կազմակերպելու և ներկայացնելու համար՝ ստեղծելով փորձառություն, որն ամրապնդել է հավատքը, հարաբերություններ կառուցել և օգնել ուրիշներին զգալ, որ նրանք պատկանում են այստեղ»։
Նա ավելացրեց․ «Ես հավատում եմ, որ շատերը կհեռանան՝ ավելի մեծ վստահությամբ՝ Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերություններում և ուրիշներին օրհնելու իրենց կարողություններով»։
Քույր Էմմա Վեյդը՝ Հյուսիսային Եվրոպայի կազմակերպությունների տարածքային խորհրդատուն, ասել է, որ այս համաժողովի ամենահզոր կողմը տեսնելն էր, թե ինչպես են չափահաս երիտասարդները, տարբեր ազգություններից և ծագումներից, հավատքով միավորվել։
«Նրանք երկրպագեցին միասին, ծառայեցին և ընկերներ ձեռք բերեցին տարբեր ազգային, մշակութային և լեզվական սահմաններից այն կողմ»,- ասել է նա։ «Այս փորձառությունը ցույց տվեց, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը զորություն ունի միավորել մարդկանց և երկարատև դրական ազդեցություն թողել նրանց կյանքում»։
Երեց Ալան Ֆիլիպսը Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի նախագահությունից ասել է, որ երիտասարդ ամուրիները Եկեղեցու ապագան են Եվրոպայում։ «Տարիների ընթացքում ԵԶՀ համաժողովներում նրանց հետ միասին ծառայելով՝ ես տեսել եմ սա՝ առաջին հերթին։ Նրանք ղեկավարում, ուսուցանում, ծառայում և խորհուրդ են տալիս այնպիսի ձևերով, որոնց մենք մինչ այս հավաքը ականատես չէինք եղել։ Շատերը միսիա են ծառայել և պատրաստ են օգնելու ղեկավարել Եկեղեցին այսօր»։
«Մենք խրախուսում ենք ծխերի և ցցերի ղեկավարներին գնահատել իրենց ներուժը։ Եթե դուք կարողանայիք տեսնել այն, ինչ մենք տեսանք այս հանգստյան օրերին, դուք երիտասարդ ամուրիներին կնշանակեիք այս մեծ գործի առաջնագծում։ Նրանք մեզ անհրաժեշտ են Եպիսկոպոսություններում, Սփոփող միություններում և ցցի խորհուրդներում»։
Համաժողովին անդրադառնալով՝ երեց Ֆիլիպսն ասել է․ «Այս հանգստյան օրերին մենք ականատես եղանք չափահաս երիտասարդների ուշագրավ սերնդի, որն ընտրում է հավատք, ծառայություն և աշակերտություն։ Ձևավորված հարաբերությունները, մատուցված ծառայությունները և կիսված հոգևոր փորձառությունները կշարունակեն մնալ համաժողովի ավարտից անգամ շատ հետո։ Մենք հույս ունենք, որ այս չափահաս երիտասարդները կվերադառնան տուն՝ Հիսուս Քրիստոսին հետևելու և իրենց ընտանիքները, ժողովներն ու համայնքները օրհնելու ամրապնդված նվիրվածությամբ»։
Պրեստոնի (Անգլիա) տաճարից մինչև Բըրնլի ֆուտբոլային ակումբ՝ համաժողովը արտացոլել է իր հիմնական թեման՝ Մեկ առ Մեկ, որ յուրաքանչյուրը Աստծո սիրելի զավակ է՝ աստվածային ներուժով, և որ երկարատև փոփոխությունը հաճախ սկսվում է հավատքի, ծառայության և բարեկամության անհատական գործողություններով։