Life-Preparation-Lessons_01_240220_v1.jpeg
Նորություններ

Եկեղեցու սեմինարիաներին շուտով կավելացվեն կյանքի նախապատրաստության դասեր

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները ուրախ են հայտարարելու Կյանքի նախապատրաստության նոր դասերի մասին: Եկեղեցու սեմինարիայի ուսումնական ծրագրի այս նշանակալի ընդլայնումը սկսվում է 2024 թվականի հունվարին՝ հավելյալ ժամանակի ծրագրերի համար (Միացյալ Նահանգների և Կանադայի որոշ տարածքներում), որին հաջորդելու է համընդհանուր տարածումը՝ 2025 թվականի հունվարին:

Սեմինարիայի այս բարելավված դասերը պատասխանում են այսօրվա երիտասարդության զարգացող կարիքներին: Հավելումը կօգնի ուսանողներին օգտագործել Հիսուս Քրիստոսի զորությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ միաժամանակ պահպանելով սուրբ գրությունների հիմքը և համապատասխանեցումը հավատքի՝ «Եկ, հետևիր ինձ» ավետարանի ուսումնասիրության նյութին:

«Մեր նպատակն է զարգացնել Հիսուս Քրիստոսի աշակերտներին», - ասել է երեց Քլարկ Գ. Ջիլբերտը՝ Եկեղեցու կրթության հանձնակատարը: «Հետևաբար, հիմնականը կյանքի նախապատրաստության ռեսուրսներ տրամադրելն է, որոնք խարսխված են Հիսուս Քրիստոսում և հիմնված են սուրբ գրությունների վրա: Մենք չէինք հասնի նախատեսված արդյունքին, եթե էմոցիոնալ ճկունության և քոլեջի նախապատրաստության վերաբերյալ կյանքի դասերը չսովորեցնեին ուսանողներին ներգրավել Տիրոջը իրենց ուսման մեջ: Մենք ուսուցանում ենք մի սերնդի նայել Փրկչին՝ իրենց զարգացման յուրաքանչյուր ոլորտում»:

Սեմինարիայի բարելավված դասերը կօգնեն ուսանողներին՝ հաղթահարել կյանքի դժվարին հանգամանքները, իրականացնել իրենց աստվածային ինքնությունն ու ներուժը, դառնալ ինքնապահով, զարգացնել առողջ սովորություններ, հաջողության հասնել ուսման մեջ, հետամուտ լինել լրացուցիչ կրթության, պատրաստվել միսիոներական ծառայությանը և կապել ու պահել ուխտերը տաճարում: Այս ավելի համապարփակ մոտեցումը երիտասարդներին ավելի լավ կպատրաստի դիմակայելու ժամանակակից աշխարհի բարդություններին, միևնույն ժամանակ հիմնված մնալով սուրբ գրությունների վրա, ինչն ի վերջո, կառաջնորդի ուսանողներին խորացնել իրենց դարձը դեպի Քրիստոսը:

«Մեր սեմինարիայի ուսումնական ծրագրում ներառելով կյանքի նախապատրաստության դասերը՝ մենք հույս ունենք բացել մի հոգևոր շտեմարան, որը նման չէ նախկինում տեսածներին», - ասել է Չադ Վեբը՝ Սեմինարիաների և Ինստիտուտների կառավարիչը: «Մեր հույսն է օգնել պատրաստել երիտասարդների մի սերունդ, որը կիմանա, թե ինչպես ուսումնասիրել սուրբ գրությունները և կապված կլինի կենդանի մարգարեների ուսմունքներին: Դա կլինի էմոցիոնալ առումով տոկուն երիտասարդների մի սերունդ, որն ունի ուսման մեջ հաջողության հասնելու հմտություններ և կարողություն, դառնալու արդար հայրեր և մայրեր և առաջնորդել Եկեղեցում և իրենց համայնքներում»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.