Յոթանասունի Նախագահության վրա և ուժի մեջ կմտնեն 2024 թվականի օգոստոսի 1-ից:
Ներբեռնեք տարածաշրջանային ղեկավարների նշանակումների PDF փաստաթուղթը: (միայն անգլերեն)
Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը նախագահում են Եկեղեցու բոլոր գործերը: Տարածաշրջանային նախագահությունների անդամները Բարձրագույն Իշխանություն Յոթանասունականներ են կամ Տարածքային Յոթանասունականներ: Տարածաշրջանային նախագահությունները բաղկացած են նախագահից և երկու խորհրդականներից, որոնք գործում են տարածքային գրասենյակներից՝ յուրաքանչյուր նշանակված տարածքում:
Հիսուս Քրիստոսի եկեղեցում կան 23 տարածաշրջաններ. վեց տարածաշրջաններն ընդգրկում են Միացյալ Նահանգները և Կանադան, իսկ 17-ը՝ ընդգրկում են լրացուցիչ տարածաշրջանները այդ երկու երկրներից դուրս:
Սկսած 1984 թվականից ստեղծվեցին տարածաշրջաններ, որոնք ուղղորդում էին աշխատանքը համաշխարհային Եկեղեցու աշխարհագրական վայրերում: ԱՄՆ-ի և Կանադայի տարածաշրջանային նախագահությունները աշխատում են Եկեղեցու գլխավոր գրասենյակից, որը գտնվում է Յուտայի նահանգի Սոլթ Լեյք Սիթիում: Եկեղեցու Մերձավոր Արևելքի/Աֆրիկայի Հյուսիսային տարածաշրջանը նույնպես կառավարվում է գլխավոր գրասենյակից:
Տասներկուսի … ղեկավարության ներքո, եկեղեցին կառուցելիս և բոլոր ազգերի մեջ նրա գործերը կարգավորելիս» (Վարդապետություն և Ուխտեր 107.34):
Յոթանասունի Նախագահություն
Յոթանասունի Նախագահությունը 2024-2025 թվականների համար, ձախից աջ՝ երեց Կարլ Բ. Քուք, երեց Խոսե Ա. Թեյշեյրա, երեց Ս. Մարկ Փալմեր, երեց Մարկուս Բ. Նեշ, երեց Մայքլ Տ. Ռինգվուդ, երեց Առնուլֆո Վալենսուելա և երեց Էդվարդ Դյուբ:
Տարածաշրջանային Նախագահություններ
ԵՎՐՈՊԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի Նախագահությունը 2024-2025 թվականներին, ձախից աջ. երեց Ջեք Ն. Ջերարդ՝ առաջին խորհրդական, երեց Ռուբեն Վ. Ալիո՝ նախագահ, և երեց Ջեյմս Վ. ՄակՔոնկի III՝ երկրորդ խորհրդական:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի Նախագահությունը 2024-2025 թվականներին, ձախից աջ. երեց Մարկոս Ա. Այդուկաիտիս՝ առաջին խորհրդական, Սքոթ Դ. Ուայթինգ՝ նախագահ, և երեց Ալան Թ. Ֆիլիպս՝ երկրորդ խորհրդական:
Այս պահին Ուկրաինան և Մոլդովան վերահսկվում են տարածքային յոթանասունական երեց Կիրիլո Պոխիլկոյի կողմից՝ որպես Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի Նախագահության օգնական:
ԵՎՐԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Եվրասիայի Տարածաշրջանի Նախագահությունը 2024-2025 թվականներին, ձախից աջ. երեց Նիկոլայ Ուստյուզահանինով՝ առաջին խորհրդական, երեց Ալեքսեյ Վ. Սամայկին՝ նախագահ, և երեց Ալեքսանդր Ա. Դրաչյով՝ երկրորդ խորհրդական: Բոլորը տարածքային յոթանասունականներ են: