Նորություններ

Երեց Բեդնարը և քույր Բեդնարը հրավիրում են, որ չափահաս երիտասարդները իրենց կյանքի հարցերի պատասխանները գտնելու համար «Խնդրեն, փնտրեն և թակեն»։

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

«Ես խոստանում եմ, որ երբ անկեղծորեն և հետևողականորեն [փնտրեք պատասխաններ] համաձայն

Տիրոջ ժամանակի և Նրա կամքի, դուք միշտ կգտնեք ձեր ունեցած հարցերի և ձեր մտահոգությունների պատասխանները»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը:

Նրա մեկնաբանությունը հնչեց չափահաս երիտասարդների «Դեմ առ դեմ» համաշխարհային հեռարձակման ժամանակ, որն անցկացվեց կիրակի օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 12-ին: Իր կնոջ՝ Սյուզանի մասնակցությամբ, Երեց Բեդնարը Քրիստոսակենտրոն ուղերձներով կիսվեց ավելի քան 13 երկրներից մասնակից 18-ից 30 տարեկան երիտասարդների հետ։ Հեռավար և առկա միջոցառումը հեռարձակվել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների կենտրոնի թատրոնից:

Մասնակիցները հարցեր ուղղեցին երեց և քույր Բեդնարներին՝ իրենց անձնական, հոգևոր և հուզական կյանքի ոլորտների վերաբերյալ:

«Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հասկանանք, թե ո՞րն է Աստծո կամքը մեր և մեր անձնական կյանքի վերաբերյալ», - ասել է Հովարդ Սավեդրան (Յուտա): «Քաղցկեղի պատճառով ես երկու ամիս առաջ կորցրեցի կնոջս և գիտեմ, որ մեր ամբողջ կյանքն Աստծո ձեռքերում է»:

«Շնորհակալություն խռովվեցուցիչ և շատ նրբազգաց հարցի համար», - ասել է երեց Բեդնարը: «Ամեն տեսակ իրադարձություններ տեղի են ունենում մեր կյանքում, և դու պարզապես նկարագրեցիր քո կնոջ ողբերգական կորուստը շատ երիտասարդ տարիքում: … Փրկիչի Քավությունն է, որ ամեն ինչ ճիշտ է դարձնում»:

Առաքյալը և նրա կինը կենտրոնացան երկնային զորության վրա, որը տարածվում է, երբ երիտասարդ չափահասները «հարցնում, փնտրում և թակում են» (հեռարձակման թեման՝ հիմնված Մատթեոս 7.7–8 հատվածների վրա):

«Իմ թուլությունները հաղթահարելու համար ես ավելի շատ ուժ ստացա»,-ասել  է 19-ամյա Թրիսիա Դիորեսը, ով հեռավար մասնակցում էր Ֆիլիպինների Դևաո քաղաքից:

Դիորեսը պատմել է, որ վերջերս նա հաղթահարել է անձնական մարտահրավերը՝ լինելով ավելի նպատակաուղղված ավետարանի ուսումնասիրության և անձնական աղոթքների մեջ:

Բեդնար ամուսինների հետ իր շփման ժամանակ Դիորեսը բացատրել է, որ այս սկզբունքը նա սկսել է կիրառել 2021 թվականի հունիսին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետ «Դեմ առ դեմ» հեռարձակումը դիտելուց հետո: Նա հիշում էր, որ հետևեց այն խորհրդին, որը Երեց Անդերսենը տվեց մի կնոջ, ով ցանկանում էր ամրապնդել իր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ և գտնել անձնական խնդիրները լուծելու որևէ միջոց:

«[Երեց Անդերսենը] հարցրել է այդ կնոջը. «Ի՞նչ է նշանակում նպատակաուղղված լինել մեր հավատքի մեջ»: Երեց և քույր Բեդնարների հետ իր քննարկման ժամանակ ասել է Դիորեսը։ «Ինձ համար նպատակաուղղված լինել նշանակում է գիտակցաբար ժամանակ տրամադրել և ամեն օր ջանքեր գործադրել այն փոքր և հասարակ բաներն անելու համար, որոնք ինձ ավելի կմոտեցնեն իմ Փրկիչին»:

«Այս երեկոյի մեր զրույցների թեման եղել է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու և իմանալու այն բաները, որոնք Նա ուսուցանել է և այն բաները, որոնք մենք պետք է անենք», - ասել է երեց Բեդնարը:

«Սա անհատական ​​փորձառություն է մեզանից յուրաքանչյուրի համար․ երբ մենք գալիս ենք Նրա մոտ և թույլ տալիս, որ Նրա քավող զոհաբերությունը լինի մեր կյանքի մի մասը»,-ասել է քույր Բեդնարը:

Ամուսինները նաև անդրադարձել են համաշխարհային հավատքի ղեկավարների՝ Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսյան կղզիներում և Միացյալ Նահանգներում անցկացված հարցուպատասխանի 20-ից ավելի հիմնական դասերին:

«Անցյալի մասին նման կրկնությունը կօգնի մեզ հիշել այն, ինչ պետք է հիշենք, կօգնի մեզ հիշել և թարմացնել մեր պարտավորությունները և ավելի լավ պատրաստվել ապագայի հնարավորություններին և մարտահրավերներին», - ասել է երեց Բեդնարը:

«Մենք ապրում ենք մի աշխարհում և այնպիսի ժամանակներում, որը շատ դժվար է և շատ է տարբերվում նախկին ժամանակներից»,- ասել է 25-ամյա Այթանա Ալապան Վուդս Կրոսից (Յուտա): «Կարծում եմ, որ այս իրադարձություններն այնքան կարևոր են, որ մեզ կօգնեն կողմնորոշվել մեր անելիքներում»:

«Երբ զգում եմ այն սերը, որը Տերը դրսևորում է մեր հանդեպ Իր մարգարեների և Եկեղեցու ոգեշնչված ղեկավարների միջոցով, ինձ պարգևում է սիրո զգացում. սեր, որը Տերն տածում է իմ և իմ բոլոր չափահաս երիտասարդ ընկերների նկատմամբ»,- ասել է 27-ամյա ՍՋ Մադսենը Պրովոյից (Յուտա):

«Նրանք ցանկանում են հետևել Փրկչին», - ասել է երեց Բեդնարը իրադարձությունից հետո: «Մեծ զորություն կա միասնության այն գաղափարի մեջ, որ աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդները միավորված են այդ արդար ցանկությամբ»:

«Ես կցանկանայի, որ նրանք այս հավաքից հեռանալիս իմանային, որ իրենց սիրում են, որ Փրկիչը սիրում է իրենց, որ պատկանում են իրենց մասին հոգ տանող Եկեղեցուն, և որ նրանք կարող են խնդրել, փնտրել, թակել և ստանալ իրենց հարցերի պատասխանները»,- ասել է քույր Բեդնարը։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.