Նորություններ

ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

“I shall not want” by Yongsum Kim© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Սիրելի անդամներ,

Մենք մեծապես սիրում ենք ձեզ:  Մեզ համար իսկապես օրհնություն է ծառայել ձեզ և պատիվ է ձեզ հետ միասին մասնակցել այս մեծ աշխատանքին:

Ամեն տարի մենք օրհնվում ենք մեր սիրելի Մարգարեի, Առաքյալների և այլ ղեկավարների կողքին նստելու երկու հնարավորությամբ։  Հին ժամանակներում մենք, երբեմն, շաբաթներով և նույնիսկ ամիսներով էինք սպասում նրանց խորհրդին և առաջնորդությանը:  Տեխնոլոգիաների արագ առաջընթացի շնորհիվ մենք այժմ կարող ենք լսել ուղերձները և տեսնել Աստծո Մարգարեին և Առաքյալներին հենց այն պահին, երբ նրանք Աստծո ուղերձն են հղում աշխարհին։  Որքա՜ն ենք մենք օրհնված, որ ապրում ենք այս ժամանակներում։

Հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին ընդառաջ, մենք կցանկանայինք նոր օրինաչափություն հաստատել Տարածաշրջանում:  Որպես ձեր Տարածաշրջանի Նախագահություն, մենք գիտենք, թե որքան կարևոր է Աստծո խոսքը ժամանակին լսել Նրա ծառաների միջոցով:  Հետևաբար՝ այս Գերագույն համաժողովից սկսած, մենք խնդրում ենք, որ Գերագույն համաժողովի շաբաթ և կիրակի օրերին չանցկացվեն հաղորդություն կամ կիրակնօրյա այլ կանոնավոր ժողովներ:  Փոխարենը՝ մենք խնդրում ենք, որ ամեն տարի այս երկու Հանգստյան օրերին ձեր ուշադրությունը կենտրոնացնեք Գերագույն համաժողովը դիտելու և լսելու վրա:  Մենք գիտենք, որ ոմանց համար դա կլինի ուշ գիշերին կամ նույնիսկ վաղ առավոտյան:  Մենք նաև գիտենք, որ մեր տարածքում շաբաթ օրվա նիստերը մեծ մասամբ հասանելի են կիրակի առավոտյան, որպեսզի ձեր Հանգստության օրը լցված լինի մեր ղեկավարների ոգով և ուսմունքներով:

Ոմանք կարող են մտահոգվել, որ նրանք չեն կարող ճաշակել հաղորդությունը, եթե այս երկու կիրակի օրերին Եկեղեցու կանոնավոր ժողովներ չլինեն: Խնդրում ենք տեղեկացված լինել, որ այս երկու հանգստյան օրերին, ինչպես նաև ցցի համաժողովի հանգստյան օրերին, մենք պահում ենք մեր ուխտերը, երբ լսում ենք մեր ղեկավարներին և հետևում նրանց խորհրդին ու ցուցումներին:

Մեր Փրկիչի գալուստին նախորդող իրադարձությունների ֆոնին, երբ աշխարհն ավելի ու ավելի է խառնաշփոթ դառնում, մենք կոչ ենք անում ձեզ ժամանակին կենտրոնանալ մարգարեների ուղերձների վրա:

Մեր անկեղծ սերն ենք արտահայտում ձեր հանդեպ և ցանկանում ենք, որ բոլորս հետևենք «Լսիր Նրան» կոչին՝ մեր սիրելի Մարգարեի խոսքերում:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահություն

Ինչպե՞ս դիտել և կարդալ 2021 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովը

Դիտել ուղիղ եթերում մեր հիմնական կայքում ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Դիտել և կարդալ ավելի ուշ (տեսանյութը հասանելի կլինի հեռարձակումից 3 օրվա ընթացքում, տեքստը հասանելի կլինի հեռարձակումից երկու շաբաթվա ընթացքում)։    

Մեր հիմնական կայքում՝ ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Ավետարանի գրադարանի հավելվածում (բոլոր նիստերը)

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.