Նորություններ

Սուրբ ծննդյան տոներին մեկնարկում է «Լուսավորիր աշխարհը» նախաձեռնությունը

Modern Nativity
Modern Nativity
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մեկնարկել է Սուրբ ծննդյան իր ամենամյա «Լուսավորիր աշխարհը» նախաձեռնությունը՝ փորձելով «Լուսավորել աշխարհը սիրով», որն այս տարվա թեման է:

«Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է», - ասել է Բարձրագույն իշխանություն յոթանասունական երեց Մարկուս Բ. Նաշը, ով այս միջազգային նախաձեռնության կազմակերպիչներից է։ «Նրանք, ովքեր հետևում են Նրան, ապրում են լույսով, ուրախությամբ և հույսով, նույնիսկ խավարի ժամանակներում (Հովհաննես 8.12): Այս Սուրբ ծննդյան տոներին հիշելով Նրա ծնունդը, եկեք նաև հիշենք Նրա օրինակելի կյանքը և այն բաները, որոնք Նա սովորեցրել է մեզ»:

Այս տարի Լուսավորիր աշխարհը նախաձեռնությունը կսկսվի «Լուսավորիր աշխարհը սիրով» տեսանյութով, որը բոլորին հրավիրում է  դառնալ երբևէ պատմված ամենամեծ պատմության մի մասը՝ կատարելով բարության փոքր և հասարակ գործողություններ:

https://www.ekeqqristosimot.am/ays-surb-tsnndyan-orerin-lusavorir-ashkharhy-sirov   ներառում է ամենօրյա ծառայությունների օրացույց՝ լի ծառայության առաջարկներով։ Այն սկսվում է նոյեմբերի 30-ին՝ Նվիրաբերության երեքշաբթիով, և շարունակվում է մինչև Սուրբ ծնունդը:

«Մանուկ Քրիստոսը» տեսանյութը, որն առաջին անգամ ներկայացվեց 2019 թվականին, մի քանի տարի կրկին կցուցադրվի՝ օգնելու մարդկանց ամբողջ աշխարհում այս տոների ընթացքում կենտրոնանալ Փրկիչի վրա։

Հիսուսի ծննդյան այս 18 րոպեանոց պատմությունը ամենայն մանրամասնությամբ պատմում է Աստվածաշնչի Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում գտնվող սուրբ իրադարձությունները: Այս տեսանյութն օգնում է Հովսեփի և Մարիամի հետ Նազարեթից ճամփորդել Բեթլեհեմ: Հրեաստանի հարթավայրերում տեսնել հովիվների զարմանքը: Զգալ մոգերի ուրախությունը, երբ նրանք ծնկի են իջնում Աշխարհի Լույսի՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև:

#ԼուսավորիրԱշխարհը համաշխարհային ծառայությունների նախաձեռնություն է, որն ամեն տարի ղեկավարվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից։ 2016 թվականից ի վեր #ԼուսավորիրԱշխարհը վերածվել է համաշխարհային նախաձեռնության՝ յուրաքանչյուր Սուրբ ծնունդին ունենալով միլիոնավոր մասնակիցներ: Լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք   https://www.ekeqqristosimot.am/ays-surb-tsnndyan-orerin-lusavorir-ashkharhy-sirov

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.