Նորություններ

2022 թվականի Սուրբ Զատիկի ուղերձ

Առաջին նախագահություն

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

«Նա հարություն առավ» խոսքերը առաջին Զատիկին հրեշտակի թողած ուղերձն էր։ Երկրպագության և երախտագիտության ոգով մենք բերում ենք մեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն իսկապես հարություն է առել։

Հայր Աստվածը մեզ տվել է աստվածային ծնունդ, անզուգական կյանք և Իր Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի անսահման քավող զոհաբերությունը:

Հոր զորությամբ Հիսուսը կրկին վեր ելավ և հաղթանակ հռչակեց մահվան նկատմամբ: Նա մեր հարություն առած Փրկիչն է, մեր Օրինակն ու մեր Քավիչն է: Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը։ Նրա ուղին այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում։

Թող Զատկի օրվա փառահեղ նշանակությունը հրապուրի բոլորին հետևել Հիսուս Քրիստոսին և սիրել միմյանց այնպես, ինչպես Նա ուսուցանել է խոսքով և գործով:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Նախագահ Հենրի Բ. Այրինգ