Նորություններ

Սրբեր, հատոր 3-ը պատմում է Վերջին օրերի սրբերի պատմություններն ամբողջ աշխարհում

Եկեղեցու պաշտոնական պատմության նորագույն հատորը կարևորում է եվրոպացի հավատացյալների ներդրումները

Սրբեր. Հիսուս Քրիստոսի եկեղեցու պատմությունը վերջին օրերում գրքի ամենասպասված երրորդ հատորը լույս է տեսել այսօր 14 լեզուներով՝ հասնելով համաշխարհային լսարանին: Այս նոր գիրքը՝ Համարձակ, ազնվաբարո և անկախ, պատմում է Վերջին օրերի սրբերի պատմությունը 1893-1955 թվականներին, այդ թվում՝ եվրոպական հողի վրա առաջին տաճարի կառուցման և երկաթե վարագույրի մյուս կողմում հավատքի կիրառման փորձի մասին:

SaintsV3_01.jpegDownload Photo

Սրբեր, հատոր 3-ն այժմ հասանելի է Եկեղեցու առցանց խանութից և մանրածախ առևտրի կետերից գնելու համար: Թվային տարբերակը անվճար հասանելի է Եկեղեցու կայքում և Gospel Library հավելվածի Եկեղեցու պատմություն բաժնում:

SaintsV3_02.jpegDownload Photo

Սրբերի նախորդ հատորները կենտրոնանում են վաղ Վերականգնման վրա, երբ Վերջին օրերի սրբերը հավաքվում էին  Կիրթլենդում, Նավուում և Յուտայում տաճարներ կառուցելու համար: Թեպետ այս գրքերը ներառում էին պատմություններ Անգլիայից, Սկանդինավիայից և Խաղաղ օվկիանոսի կղզիներից, սակայն Հատոր 3-ում է պատմությունն իսկապես համաշխարհային դառնում: Գրքի բովանդակության կեսից ավելին տեղի է ունենում Միացյալ Նահանգներից դուրս՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Օվկիանիայի երկրներում: Գիրքը վերջանում է Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից Շվեյցարիայի տաճարի նվիրագործմամբ, որն առաջինն է Եվրոպայում: Եվրոպայի Սրբերն այլևս ստիպված չեն լինի կտրել օվկիանոսներ, որպեսզի լիովին մասնակցեն վերականգնված ավետարանի օրհնություններին:

«Ընթերցողները կուրախանան, իսկ երբեմն կցավեն, երբ կարդան ամբողջ աշխարհի Սրբերի փորձառությունների մասին», - ասել է Եկեղեցու պատմաբան և արձանագրող Երեց Լեգռան Ռ. Քըրթիզ կրտսերը: «Այս նոր հատորում մենք սկզբնական պատկերացում ենք կազմում, թե ինչպես են տաճարներն օրհնում Եկեղեցու անդամներին Հյուսիսային Ամերիկայից դուրս, և մենք տեսնում ենք այն հզոր ազդեցությունը, որն այդ տաճարներում կատարվող արարողություններն ունենում են Սրբերի վրա»:

SaintsV3_03.jpegDownload Photo

Թեև շատ ընթերցողներ ծանոթ են Եկեղեցու պատմության ավելի վաղ դարաշրջաններին՝ Սրբեր, հատոր 3-ը բացահայտում է Վերջին օրերի սրբերի պատմության քիչ հայտնի ժամանակաշրջանը: Դա արդիականացման ժամանակաշրջանն է, որը սկսվում է մարդկանցով, ովքեր ճանապարհորդում են ձիաքարշերով և հաղորդակցվում հեռագրերով, իսկ ավարտվում է գերձայնային ինքնաթիռների և գունավոր հեռուստատեսության դարաշրջանում:

«Հատոր 3-ն ընդգրկում է աշխարհում և եկեղեցում տեղի ունեցած կտրուկ վերափոխումների ժամանակաշրջանը՝ ինչպես կազմակերպությունների մակարդակով, այնպես էլ մարդկանց առօրյա կյանքում ու փորձառություններում», - ասում է մատենաշարի գլխավոր խմբագիր Լիզա Օլսեն Թեյթը: «Այդ վերափոխումները մենք ցույց ենք տալիս ամբողջ աշխարհի սովորական Սրբերի աչքերով․ Ցինցինատիում մի երիտասարդ քահանայություն կրողի, Հավայան կղզիներում ճապոներեն խոսող մի քույր միսիոների, նորապսակ զույգի, որը Բեռլինի պատի հետևում առերեսվում է անորոշության և սահմանափակման»:

Երբ ընթերցողները գրքում կարդան տնտեսական ծանր դժվարությունների, դաժան համաշխարհային պատերազմների և գրիպի համավարակի մասին, նրանք կհասկանան, որ դժվարությունների ժամանակ հավատքը պահելը նորություն չէ Վերջին օրերի սրբերի համար: Կան կանանց և տղամարդկանց պատմություններ, որոնք բախվում են կասկածների և ճնշումների, բայց նաև կան հույսի և հաշտության պատմություններ, երբ Եկեղեցու անդամները ձեռք են մեկնում՝ ծառայելու և օրհնելու իրենց մերձավորներին:

SaintsV3_04.jpegDownload Photo

Այն ընթերցողների համար, ովքեր ցանկանում են ավելի խորանալ Սրբերի պատմության մեջ, Եկեղեցին Gospel Library հավելվածում նաև հրատարակել է տասնյակ նոր Եկեղեցու պատմության թեմաներ, որոնք մանրամասն ներկայացնում են տարբեր թեմաներ՝ սկսած Մեծ Ճգնաժամից մինչև Սեմինարիաներ և ինստիտուտներ: Այսօր նշվում է նաև «Սրբեր» փոդքասթի երրորդ եթերաշրջանի մեկնարկը, որը կուլիսների հետևից ավելին է պատմում այդ գրքերի մարդկանց և իրադարձությունների մասին: Հարյուր հազարավոր ունկնդիրներ լսել են փոդքասթի նախորդ եթերաշրջանները:

Սրբերը, որը վերջնական կներկայացնի չորս հատոր, Եկեղեցու կողմից թողարկված երրորդ բազմահատոր պաշտոնական պատմությունն է: Ջոզեֆ Սմիթը հանձնարարել և վերահսկել է Եկեղեցու առաջին պատմության արձանագրությունը 1830-ականներին, և այն հրատարակվել է 1842 թվականից սկսած: Երկրորդ պատմությունը հրատարակվել է 1930 թվականին Եկեղեցու պատմաբանի օգնական Բ. Հ․ Ռոբերտսի կողմից, նախքան Եկեղեցու անդամությունը կհասներ 1 միլիոնի:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.