Նորություններ

2022 թվականի ապրիլ ամսվա Գերագույն համաժողով

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Մենք ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Գերագույն համաժողովին։ Այս համաշխարհային, կրոնական հեռարձակումը նպատակ ունի օգնելու անհատներին ամրապնդել իրենց անձնական հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ՝ զգալու խաղաղությունը, հույսը և ուրախությունը, որոնք ստանում ենք Նրան հետևելուց: Միացեք միլիոնավոր մարդկանց աշխարհում՝ լսելու ոգեշնչող ուղերձներ ապրող մարգարեներից և առաքյալներից:

Անվճար համաժողովը բաղկացած է հինգ նիստից, որոնք տեղի են ունենում 2022 թվականի ապրիլի 2-ից 3-ը, շաբաթ և կիրակի օրերին, ներառյալ՝ շաբաթ երեկոյան նիստը կանանց և երիտասարդ կանանց համար (ներառյալ նրանց, ովքեր 2022 թվականին դառնում են 12 տարեկան):

Ժամանակացույց

Շաբաթ, ապրիլի 2-ից լույս 3-ը

  • 20։00, շաբաթ առավոտյան նիստ
  • 00։00, շաբաթ ցերեկային նիստ
  • 04։00, շաբաթ երեկոյան նիստ

Կիրակի, ապրիլի 3-ից լույս 4-ը

  • 20։00, կիրակի առավոտյան նիստ
  • 00։00, կիրակի ցերեկային նիստ

Գերագույն համաժողովի հանգստյան օրերի նոր օրինաչափությունը

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը վերջերս մեզ հիշեցրեց Գերագույն համաժողովը դիտելու նոր օրինաչափության մասին.

Ապրիլ ամսվա գերագույն համաժողովին ընդառաջ, մենք կցանկանայինք հիշեցնել ձեզ նոր օրինաչափության մասին, որը հաստատվել է տարածաշրջանում:  Որպես ձեր տարածաշրջանի նախագահություն, մենք գիտենք, թե որքան կարևոր է ժամանակին լսել Աստծո խոսքը Նրա ծառաների միջոցով:  Հետևաբար՝ այս գերագույն համաժողովին, մենք կրկին խնդրում ենք, որ համաժողովի շաբաթ և կիրակի օրերին չանցկացվեն հաղորդություն կամ կիրակնօրյա այլ կանոնավոր ժողովներ:  Փոխարենը՝ մենք խնդրում ենք, որ ամեն տարի այս երկու հանգստյան օրերին ձեր ուշադրությունը կենտրոնացնեք Գերագույն համաժողովը դիտելու և լսելու վրա:  Մենք գիտենք, որ ոմանց համար դա կլինի ուշ գիշերին կամ նույնիսկ վաղ առավոտյան:  Մենք նաև գիտենք, որ մեր տարածքում շաբաթ օրվա նիստերը մեծ մասամբ հասանելի են կիրակի առավոտյան, որպեսզի ձեր Հանգստության օրը լցված լինի մեր ղեկավարների ոգով և ուսմունքներով:

Ինչպե՞ս դիտել և կարդալ գերագույն համաժողովը

Դիտել ուղիղ եթերում մեր հիմնական կայքում ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Դիտել և կարդալ ավելի ուշ (տեսանյութը հասանելի կլինի հեռարձակումից 3 օրվա ընթացքում, տեքստը հասանելի կլինի հեռարձակումից երկու շաբաթվա ընթացքում)։    

Մեր հիմնական կայքում՝ ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Ավետարանի գրադարանի հավելվածում (բոլոր նիստերը)

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.