Նորություններ

Կանչվել են Սփոփող միության և Երեխաների միության նոր գերագույն նախագահություններ

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

2022թ․ ապրիլի գերագույն համաժողովին հայտարավել է 12 նոր ղեկավարների նշանակումների մասին։ Այդ կոչումները ընդգրկոմ են վեց գերագույն իշխանավոր յոթանասունականների և Սփոփող միության ու Երեխաների միության նոր նախագահությունները։  Սփոփող միության ու Երեխաների միության նոր նախագահությունները կսկսեն իրենց ծառայությունը 2022թ․ օգոստոսի 1-ից։

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունից, հայտարարել է նոր կոչումների մասին համաժողովի շաբաթ ցերեկային նիստի ժամանակ։

Սփոփող միության նոր գերագույն նախագահություն

Սփոփող միության գերագույն նախագահություն (2022թ․ օգոստոսի 1-ից սկսած) Առաջին խորհրդական Ջ․ Անեթ Դեննիս (ձախում), նախագահ Քամիլ Ն․ Ջոնսոն (մեջտեղում) և երկրորդ խորհրդական Քրիստին Մ․ Յի (աջում)։ © 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Քույր Քամիլ Ն Ջոնսոն, նախագահ

Քույր Ջոնսոնը վերջին տարում ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահ։ Նա ամուսնու՝ Դագլասի հետ, ծառայել է որպես զուգընկեր, երբ ամուսինը միսիայի նախագահ էր Պերու Առեքիպա միսիայում՝ 2016-2019թթ․։ Ծառայությունը ավարտելուց հետո Քույր Ջոնսոնը վերադարձել էր իր աշխատանքին որպես իրավաբան Սնոու, Քրիսչենսեն և Մարտինո իրավաբանական ընկերությունում։ Իր տեղական համայնքում նա ծառայել է մի քանի ուսուցանման և ղեկավարման կոչումներում։ Քույր Ջոնսոնը ստացել է անգլերեն լեզվի և իրավաբանության աստիճաններ Յուտայի համալսարանում։ Նա և նրա ամուսինը ունեն երեք որդի։ Նա ծնվել է Պոկատելլոյում, Այդահո։

Քույր Ջ Անեթ Դեննիս, առաջին խորհրդական

Քույր Դեննիսը ծառայել է մի քանի կոչումներում, այդ թվում՝ Երեխաների միության խորհրդատվական գերագույն խորհրդում, Դեյվիս Քաունթիի Յուտայի Հանրային կապերի խորհրդում, որպես Գուայաքիլ Էկվադոր տաճարի մայրապետ և իր ամուսնու զուգընկեր Էկվադոր Գուայաքիլ արևմտյան միսիայում։ Նա ծնվել է Պրովոյում, Յուտա, և սովորել է Բրիգամ Յանգի համալսարանում՝ միջնակարգ կրթության ոլորտում։ Նա և նրա ամուսինը՝ Ջորջ Դեննիսը ունեն չորս զավակ և ինը թոռ։

Քույր Քրիստին Մ Յի, երկրորդ խորհրդական

Քույր Յին աշխատում է Եկեղեցու անիմացիոն թիմի տնօրեն։ Նախկինում նա 13 տարի աշխատել է Դիսնեյ Ինտերակտիվ Ստուդիոս-ում։  Եկեղեցու նրա կոչումները ընդգրկում են՝ Երեխաների միության խորհրդատվական գերագույն խորհրդի անդամ (2021թ․-ից սկսած), Սփոփող միության նախագահ ցցի և ծխի մակարդակում, ծխի Երիտասարդ կանանց նախագահ և կիրակնօրկա դպրոցի ուսուցիչ։ Նա ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչումներ Բրիգամ Յանգի համալսարանում։ Նա ծնվել է Սակրամենտոյում, Կալիֆորնիա։

Երեխաների միության նոր գերագույն նախագահություն

Երեխաների միության գերագույն նախագահություն (2022թ․ օգոստոսի 1-ից սկսած) Առաջին խորհրդական Էմի Ռայթ (ձախում), նախագահ Սյուզան Հ․ Փորթեր (մեջտեղում) և երկրորդ խորհրդական Թրեյսի Յ․ Բրաունինգ (աջում)։ © 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Քույր Սյուզան Հ Փորթեր, նախագահ

Քույր Փորթերը վերջին տարում ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդական։ Դրանից առաջ նա ծառայել է չորս տարի Սփոփող միության խորհրդատվական գերագույն խորհրդում։ Նա նաև ծառայել է իր տեղական համայնքում մի քանի ուսուցանման և ղեկավարման կոչումներում։ Նա և նրա հանգուցյալ ամուսինը՝ Երեց Բրյուս Դ․ Փորթերը՝ Յոթանասունից (1952–2016), մեծացրել են իրենց երկու որդիներին և երկու դուստրերին արևելյան Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և Յուտայում, և կատարել են Եկեղեցու հանձնարարություններ Ռուսաստանում և Միջին Արևելքում։ Քույր Փորթերը հաճախել է Բրիգամ Յանգի համալսարան և ստացել է բակալավրի աստիճան քիմիայի գծով։ Նա աշխատել է որպես լաբարատորիայի օգնական և կես-դրքույք մաթեմատիկայի ուսուցիչ։ Նա ծնվել է Օկլահոմայում և մեծացել Նյու Յորքում։

Քույր Էմի Ռայթ, առաջին խորհրդական

Քույր Ռայթը վերջին տարում ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական։ Դրանից առաջ նա երեք տարի ծառայել է Երիտասարդ կանանց խորհրդատվական գերագույն խորհրդում։ Նա ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում և ստացել է բակալավրի աստիճան մարդու զարգացման և ընտանեկան ուսումնասիրությունների գծով Յուտայի համալսարանում։ Քույր Ռայթը աշխատել է Մարքետ համալսարանում՝ Հաղորդակցման Դիդրիխ Քոլեջում, որտեղ օգնել է կազմակերպել քաղաքային լրագրողական ճամբար՝ քաղաքում բնակվող երիտասարդների համար։ Նա և նրա ամուսինը՝ Ջեյմսը ունեն երեք որդի։ Իր տեղական համայնքում նա ներգրավված է եղել մի քանի ուսուցանման և ղեկավարման հանձնարարություններում և համայնքային ծառայության ծրագրերում։

Քույր Թրեյսի Յ Բրաունինգ, երկրորդ խորհրդական

2018թ․-ից Քույր Բրաունինգը ծառայել է Սփոփող միության խորհրդատվական գերագույն խորհրդում։ Նա ծնվել է Նյու Ռոչելում, Նյու Յորք, մանկության մեծ մասը անց է կացրել Ջամայկա կղզում, որտեղ ծնվել են նրա մայր և հայրը։  2015թ․-ին Եկեղեցում աշխատանքի անցնելուց առաջ, նա 15 տարի աշխատել է ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ Մորգան Սթենլի ընկերությունում։ Քույր Բրաունինգը ներկայումս աշխատում է որպես հաճախորդների սպասարկման տնօրեն Եկեղեցու հրատարակչական ծառայությունների բաժնում։ Նա և նրա ամուսինը՝ Բրայդեն Դ․ Բրաունինգը ունեն դուստր և որդի։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.